Ֆրանսիսկո Դիաս դե Լեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիսկո Դիաս դե Լեոն
Ի ծնեիսպ.՝ Francisco Díaz de León Medina
Ծնվել էսեպտեմբերի 24, 1897(1897-09-24)[1]
ԾննդավայրԱգուասկալիենտես (քաղաք), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1975(1975-12-29)[2] (78 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, գրող, խմբագիր և նկարիչ-փորագրող
Թեմաներնկարչական արվեստ[3], գեղանկարչություն[3], գրաֆիկա[3] և բելետրիստիկա[3]
Պարգևներ
ԶավակներGraziella Díaz de León?

Ֆրանսիսկո Դիաս դե Լեոն Մեդինա (իսպ.՝ Francisco Díaz de León Medina, սեպտեմբերի 24, 1897(1897-09-24)[1], Ագուասկալիենտես (քաղաք), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 29, 1975(1975-12-29)[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), 20-րդ դարի մեքսիկացի գծանկարիչ, գեղանկարիչ, փորագրանկարիչ, հրատարակիչ, ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մեքսիկական Ագուասկալիենտես քաղաքի մերձակա Տրիանա բնակավայրում, որտեղ հայրը՝ Ֆրանսիսկո Դիաս դե Լեոնը[4][5], տպագրական ու կազմարարական արհեստանոց ուներ։ Տղայի մանկությունն անցել է գրքերի շրջապատում[5]։ Վաղ հասակում է դրսևորվել նկարելու նրա ձիրքը. դեռ պատանի՝ նմանեցնելով պատկերել է զանազան մարդկանց, արժանացել "El Marqués de Polainas" մականվան[6]։ Տղային ուսման են տվել Խոսե Ինիես Տովիլայի անվան նկարչական ակադեմիայում, որն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել Մեքսիկայի կենտրոնական երկաթուղու արհեստանոցում։ Հենց այդտեղ էլ կազմակերպել է իր աշխատանքների առաջին ցուցահանդեսը։ 1917 թվականին նահանգի ղեկավարությունը նրան կրթաթոշակ է հատկացրել՝ հնարավորություն ընձեռելով ուսումը շարունակելու Մեքսիկայի գեղարվեստի ազգային դպրոցում[7]։ Այստեղ նա աշակերտել է Սատուռնինո Էռնանին, սովորել է աշխատել յուղաներկով, ածխով, պաստելով, մասնագիտացել է փորագրանկարչության մեջ[8]։ Հետագայում ուսանել է նաև բաց երկնքի տակ նկարչության Chimalistac դպրոցում[9], ինչպես նաև՝ լեզուներ է ուսումնասիրել Escuela Nacional de Altos Estudios դպրոցում։ 1920-1925 թվականներին փորագրանկարչություն է դասավանդել Սան Կառլոս ակադեմիայում, 1925-1932 թթ. պաշտոնավարել է որպես Տլալպանի բաց երկնքի տակ նկարչության դպրոցի տնօրեն։ Հետագայում բացել է փայտա- և մետաղափորագրության արվեստանոց, 1938 թվականին հիմնադրել և մինչև 1956 թվականը ղեկավարել գրքարվեստի դպրոցը[10], որն ավելի ուշ անվանվել է գրաֆիկական արվեստների ազգային դպրոց (Escuela Nacional de Artes Gráficas- ENAG)[11]։

1933 թվականին Ֆրանսիսկո Դիաս դե Լեոնը նշանակվել է Մեքսիկայի ազգային համալսարանի պլաստիկ արվեստների ազգային դպրոցի տնօրեն[12]։

Նա եղել է Մեքսիկայի մշակութային և գեղարվեստական խորհրդի, փորագրանկարիչների միջազգային ընկերակցության անդամ[13], 1942 թվականին գործուն մասնակցություն է ունեցել Մեքսիկայի մշակութային ճեմարանի (Seminario Mexicano de Cultura), 1968 թվականին՝ արվեստների ակադեմիայի հիմնադրման աշխատանքներին[9]։

1969 թվականին Մեքսիկայի դաշային կառավարությունը Ֆրանսիսկո Դիաս դե Լեոնին շնորհել է ազգային մրցանակ արվեստի ասպարեզում[14]։ 1971 թվականից, տեսողությունը կորցնելու պատճառով, նա դադարեցրել է իր ստեղծագործական գործունեությունը։ Վախճանվել է 1975 թվականի դեկտեմբերի 29-ին Մեխիկոյում[11]։

2008 թվականին Ֆրանսիսկո Դիաս դե Լեոնի դուստրերը՝ Գրացիելան և Սուսաննան, Անդրեաս Բլեյստենի թանգարանին են նվիրել իրենց նկարիչ հոր անձնական հավաքածուի շուրջ 5000 նմուշ, որոնց թվում ներառված էին ինչպես վերջինիս գործերից, այնպես էլ նրա ժամնակակից այլ արվեստագետների ստեղծագործություններ, Մեքսիկայի պատմության փոխարքայության ժամանակների և 19-րդ դարի գրաֆիկական աշխատանքներ[15]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Conozca usted a México, plástica (1924).
  • Campanitas de plata (1925).
  • 30 asuntos mexicanos grabados por FDL, plástica (1928)
  • Día de fiesta, cuento (1938).
  • Su primer vuelo, cuento (1945).
  • Consejos para editar libros, ensayo (1960).
  • El libro y el pueblo (1963).
  • El grabado como ilustración de la música popular, ensayo (1963).
  • Agraz y madurez en las letras (1965).
  • Escuelas de pintura al aire libre. Exposición: Museo del Palacio de Bellas Artes (1965).
  • Luna entre árboles: cuento (1966).
  • Gahona y Posada: grabadores mexicanos, ensayo (1968).
  • Juan B. Urrutia: litógrafo y apologista del tabaco, ensayo (1971).
  • De Juan Ortiz a J. Guadalupe Posada։ esquema de cuatro siglos de grabado en relieve en México։ madera, metal (1973).
  • Asuntos mexicanos։ reproducción de 23 grabados del álbum publicado en 1928 (1975).
  • Trabajos de ciudad (1975).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #123020336 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Francisco Díaz de León (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Reperatory of Artists in Mexico:Plastic and Decorative Artes. Vol. I. Mexico City: Fundación Cultural Bancomer. 1995. էջ 324. ISBN 968 6258 54 X.
  5. 5,0 5,1 «Francisco Díaz de León (1897 - 1975)» (իսպաներեն). Mexico: Government of Aguascalientes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  6. Tesoros del Registro Civil Salón de la Plástica Mexicana [Treasures of the Civil Registry Salón de la Plástica Mexicana] (իսպաներեն). Mexico: Government of Mexico City and CONACULTA. 2012. էջ 68.
  7. cita web |url=http://www.aguascalientes.gob.mx/Estado/Aguascalentenses/Fco_DiazLeon.aspx Արխիվացված 2013-07-10 Wayback Machine |título=Francisco Díaz de León (1897-1975)|fechaacceso=29 de enero de 2010 |autor=Gobierno del Estado de Aguascalientes |fecha= |editorial= |idioma= |cita=
  8. cita web|url=http://www.e-local.gob.mx/work/templates/enciclo/aguascalientes/hist.htm%7Ctítulo=Reseña(չաշխատող հղում) histórica. Francisco Díaz de León 1897-1975|fechaacceso=29 de enero de 2010|autor=Enciclopedia de los municipios de México. Estado de Aguascalientes|fecha=|editorial=|idioma=|cita=|urlarchivo=https://web.archive.org/web/20070523111544/http://www.e-local.gob.mx/work/templates/enciclo/aguascalientes/hist.htm%7Cfechaarchivo%3D23 de mayo de 2007
  9. 9,0 9,1 cita web |url=http://www.conaculta.gob.mx/academiadeartes/miem3.html |título=Gráfica. Francisco Díaz de León 1897-1975|fechaacceso=29 de enero de 2010 |autor=Academia de Artes |fecha= |editorial=Conaculta |idioma= |cita=
  10. Academia de Artes: Escultura – Francisco Díaz de León
  11. 11,0 11,1 Ocampo, 1992: 29
  12. Torre, 1992: 184
  13. Torre, 1992: 185
  14. cita web|url=http://www.ecultura.gob.mx/artistas_y_grupos_artisticos/pnca/indiceac/pnca_anoycampo.pdf%7Ctítulo=Premio(չաշխատող հղում) Nacional de Ciencias y Artes|fechaacceso=29 de enero de 2010|autor=Consejo Nacional para la Cultura y las Artes|editorial=Secretaría de Educación Pública|urlarchivo=https://web.archive.org/web/20110722225045/http://www.ecultura.gob.mx/artistas_y_grupos_artisticos/pnca/indiceac/pnca_anoycampo.pdf%7Cfechaarchivo%3D22 de julio de 2011
  15. cita web |url=http://www.museoblaisten.com/v2008/indexESP.asp |título=Fondo Díaz de León |fechaacceso=29 de enero de 2010 |autor=Museo Blaisten |fecha= |editorial= |idioma= |cita= |urlarchivo=https://web.archive.org/web/20120630062036/http://www.museoblaisten.com/v2008/indexESP.asp |fechaarchivo=30 de junio de 2012

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]