Ֆրանկա Ռամե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկա Ռամե
իտալ.՝ Franca Rame
Ծնվել էհուլիսի 18, 1929(1929-07-18)[1][2][3][…]
ԾննդավայրՊարաբիագո, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4][1]
Մահացել էմայիսի 29, 2013(2013-05-29)[4][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա[4]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասանուհի, դրամատուրգ, քաղաքական գործիչ, սցենարիստ, գրող և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Domenico Rame?
Ամուսին(ներ)Դարիո Ֆո
Երեխա(ներ)Յակապո Ֆո
francarame.it

Ֆրանկա Ռամե (իտալ.՝ Franca Rame, հուլիսի 18, 1929(1929-07-18)[1][2][3][…], Պարաբիագո, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4][1] - մայիսի 29, 2013(2013-05-29)[4][2][3][…], Միլան, Իտալիա[4])՝ իտալական թատրոնի դերասանուհի, դրամատուրգ, հասարակական և քաղաքական գործիչ, Նոբելյան դափնեկիր Դարիո Ֆոյի կինը և ստեղծագործական կյանքի զուգընկերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկա Ռամեն ծնվել է 1929 թվականի հուլիսի 18-ին Պարաբյագոյում՝ Միլանի նահանգում, թատերական սովորույթներով հարուստ ընտանիքում։ Առաջին անգամ թատերական բեմում նա հայտնվել է 8 օրական հասակում՝ մոր ձեռքերում[5]։ 18 տարեկանից նա սկսել է աշխատել Միլանի թատրոններում, շատ վաղ տարիքում հասնելով հաջողության այդ ասպարեզում։ Շուտով նա ծանոթացավ դրամատուրգ Դարիո Ֆոյի հետ, ում հետ 1954 թվականին ամուսնացավ։ Մեկ տարի անց նրանք ունեցան որդի՝ Յակոբոյին։ Ֆոն և Ռամեն նկարահանվել են որոշ ֆիլմերում, այդ թվում նաև ռեժիսոր Կառլո Լիդզանեի ֆիլմերում, բայց կինոասպարեզում հաջողություն չունեցան։ Այդ ժամանակ նրանք իրենց ողջ ուժերը կենտրոնացրեցին թատրոնի վրա։ 1958 թվականին նրանք ստեղծեցին իրենց սեփական թատրոնը, որը մեծ հաջողություն ունեցավ[5]։ Ֆոն պիեսներ էր գրում, իսկ Ռամեն խաղում էր դրանց գլխավոր դերերում, ինչպես նաև նա եղել է մի քանի պիեսների համահեղինակ։ 1962 թվականին Ֆոն և Ռամեն փորձեցին իրենց ուժերը հեռուստատեսությունում, որտեղ խաղում էին երգիծական նախագծում, բայց մի քանի շաբաթ անց լքեցին նախագիծը անհամաձայնության պատճառով։ Հետագա 15 տարիներին նրանք ընդհանրապես չաշխատեցին հեռուստատեսությունում[6]։

Ֆրանկա Ռամեն 1952 թվականին

1960-ականների վերջերին Ռամեն դարձավ Իտալական կոմունիստական կուսակցության անդամ, բայց 1970 թվականին լքեց կուսակցության շարքերը։ Այդ շրջանում նրանք աշխատում էին «Լա Կոմմունա» թատրոնում, և հիմնականում հանդես էին գալիս աշխատողների և ուսանողների դիմաց։ 1970-ական թվականներին նա դարձավ հայտնի ֆեմինիստ, և իր սեփական էսքիզներն էր գրում այդ թեմայով։ 1973 թվականին նա գողացվեց, ծեծվեց և բռնաբարվեց աջ ծայրահեղականների կողմից[5]։ Տաս տարի անց նա այդ մասին գրեց իր մենախոսության մեջ, որը հրապարակվեց Լոնդոնում և ազգային հեռուստատեսությունում[6]։

1987 թվականին Ռամեն և Ֆոն հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ բաժանվում են, բայց հետագայում էլի միավորվեցին։ Իրենց քաղաքական հայացքների համար Ռամեին և Ֆոյին դժվարությամբ ԱՄՆ-ի վիզա տրամադրեցին, բայց ամեն դեպքում 1980-ական թվականների վերջին նրանց ընդունեցին ԱՄՆ-ի թատրոններում և համալսարաններում[6]։

Դարիո Ֆոն և Ֆրանկա Ռամեն իրենց որդու՝Յակոբոյի հետ (1962 թվական)

1990-ականներին և 2000-ականներին նա շարունակեց իր թատերական գործունեությունը, ներկայացել է սուր մենախոսություններով, որը իր որդին էր գրել, ինչպես նաև հանդես է եկել ամուսնու սկանդալային ներկայացման մեջ, որը ծաղրուծանակի էր ենթարկում Սիլվիո Բերլուսկոնիին։ 2006 թվականին Ռամեն մտավ քաղաքականություն։ Վերջին անգամ նա բեմ է դուրս եկել 2012 թվականի մարտին[5]։

Ֆրանկա Ռամեն մահացել է 2013 թվականի մայիսի 29-ին Միլանում՝ 84 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո[5], թաղված է Միլանի գերեզմանատանը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Franca Rame (իտալ.)Senato della Repubblica.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sofia G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 86.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 È morta Franca Rame, aveva 84 anni (իտալ.)Corriere della Sera, 2013.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Старцев, Сергей. (2013 թ․ մայիսի 29). «Выдающаяся итальянская актриса Франка Раме скончалась в Милане». РИА Новости. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 Lane, John Francis. (2013 թ․ մայիսի 29). «Franca Rame obituary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  7. «Funeral goers sing Bella Ciao for Franca Rame» (անգլերեն). Gazzetta del Sud. 2013 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկա Ռամե» հոդվածին։