Jump to content

Ֆուձինոմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆուձինոմիա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀամայնքՍիձուոկա (պրեֆեկտուրա)
Հիմնադրված էհունիսի 1, 1942 թ.
Մակերես389 080 000 քառակուսի մետր
Բնակչություն127 252 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.fujinomiya.lg.jp(ճապոներեն)
Ֆուձինոմիա (Ճապոնիա)##
Ֆուձինոմիա (Ճապոնիա)

Ֆուձինոմիա (չինարեն՝ 富士宮市|Ֆուձինոմիա-սի), քաղաք Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում։ Ընկած է Հոնսյու կղզու Թյուբու տարածաշրջանում։ Սահմանակից է Սիձուոկա, Գոտեմբա, Ֆուձիյոսիդա, Ֆուձի քաղաքներին, Օյամա, Նամբու, Մինոբու, Ֆուձիկավագուտիկո ավաններին և Նարուսավա գյուղին[2]։ Զբաղեցնում է 388,99 քառակուսի կիլոմետր տարածք։ 2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 132.507, տնային տնտեսություններինը՝ 56.655[3]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 340 մարդ/կմ²։

Քաղաքը բավականին հին է։ Նրա անվանումն առնչվում է սինտոիստական նախկին սրբավայրի՝ Fujisan Hongū Sengen Taisha, "Fujinomiya"անվանը[4]։ Վերջինիս հարևանությամբ 1290 թվականին հիմնադրվել է բուդդայական Taiseki-ji տաճարը։

Ֆուձինոմիան սերտորեն կապված է Ֆուձիյամա սարին և գտնվում է դեպի այդ լեռն ու նրա լանջերին կառուցված սրբավայրերը ուխտագնացության տանող ճանապարհների խաչմերուկում[5]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում անցկացված մարդահամարների տվյալների համաձայն՝ Ֆուձինոմիայի բնակչությունը վերջին 50 տարիներին շարունակաբար աճել է[6]։

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Խորհրդանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի խորհրդանշական ծառը համարվում է թխկին, ծաղիկը՝ Prunus incisa-ն, թռչունը՝ դաշտային արտույտը[7]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Սանտա Մոնիկա (անգլ.՝ Santa Monica), Կալիֆոռնիա, 1975 թվականի հուլիսի 21-ից

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Շաոսին (պարզեցված չինարեն 绍兴, պինյին՝ Shàoxīng), 1997 թվականի նոյեմբերի 13-ից[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 統計センターしずおか/静岡県人口推計
  2. «国土数値情報 行政区域データの詳細» (ճապոներեն). Counsellor, National and Regional Planning Bureau — Цифровые карты с административным делением Японии. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  3. Fujinomiya City official statistics Արխիվացված 2022-02-19 Wayback Machine (ja)
  4. About the name of Fujinomiya City (Fujinomiya City Home Page) 富士宮市の名前について(富士宮市HP) Արխիվացված 2014-10-13 Wayback Machine
  5. «地域プライド調査» (PDF). Ministry of Land, Infrastructure, Transport and Tourism (国土交通省).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Fujinomiya population statistics
  7. «市民憲章 市の歌 市紋章 市の鳥・花・木・魚» (ճապոներեն). Администрация города Фудзиномия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «International Exchange - The Council of Local Authorities for International Relations (CLAIR)». web.archive.org. 2016 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուձինոմիա» հոդվածին։