Ֆորե (Բելգիա)
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆորե | |||||
ֆր.՝ Forest, հոլ.՝ Vorst | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Տարածաշրջան | Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան | ||||
Համայնք | Բրյուսել-մայրաքաղաք | ||||
Բուրգոմիստր | Ստեֆան Ռոբերտի | ||||
Մակերես | 6,25 կմ² | ||||
ԲԾՄ | 38 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և հոլանդերեն | ||||
Բնակչություն | 56 008 մարդ (2018) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 02 | ||||
Փոստային դասիչ | 1190[1] | ||||
Պաշտոնական կայք | forest.irisnet.be | ||||
| |||||
Ֆորե (ֆրանսերեն Forest; հոլ.՝ Vorst [vɔrst] ( ) ), Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի 19 համայնքերից մեկն է։ Այն սահմանակից է Անդերլեխտին, Իքսելին, Ուկլին, Սեն-Ժիլին և Դրոգենբոսին ։
Համայնքը հայտնի է իր համերգասրահով ՝ Forest National / Vorst Nationaal : Համայնքում է տեղակայված նաև « Աուդի» ընկերության գործարաններից մեկը ինչպես նաև երկաթուղային մեծ պահեստ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկյան ծագում և միջնադարյան ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին շինությունները կառուցվել են 7-րդ դարում, Սեն գետի վտակներից մեկի, Գելեյսբեկի ափին գտնվող անտառածածկ տարածքում։ Բնակավայրի առաջին եկեղեցին նվիրված է եղել Սուրբ Դիոնիսոս Արեոպագիտին ։
Աֆլիգեմի աբբաները ովքեր1105-ից կառավարում էին բնակավայրը հիմնում են Ֆորեի մենաստան աբբայությունը։ Ֆորեի առաջին աբբայապետը նշանակվում է 1239 թվականին։ 13-րդ դարում, Սուրբ Դենիսի հռոմեական ոճով կառուցված եկեղեցին վերակառուցվում է գոթական ոճով[2]։
17-րդ դար մինչև այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]1764-ի մարտի 26-ին, հրդեհի հետևանքով ավերվում է բնակավայրի շենքերի մի մասը, ինչպես նաև մի շարք արվեստի գործեր։ Երեք տասնամյակ անց ՝ Ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած տարիներին, կրոնական համայնքը ցրվում է, միանձնուհիները ստիպված փախչում են, աբբայությանը պատկանող շինություններն էլ վաճառվում են։ Ֆորեի քաղաքապետարանը գնում է աբբայությունը 1964-ին և վերականգնողական աշխատանքներ իրականացնում։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեն Դենիսի եկեղեցին և հարակից Սուրբ Ալենա մատուռը հռոմեական քանդակագործության եզակի նմուշներ։ Մոտակայքում գտնվող Բենեդիկտինի աբբայության շենքն այժմ մշակութային կենտրոնի է վերածված[3]։
- 1925-ին կառուցված և 1938-ին հիմնադրված Արթ Դեկո քաղաքապետարանի շենքը գտնվում է հին պատմական կենտրոնի հարևանությամբ[4]։
- Սբ. Օգոստինի եկեղեցին
- Wiels ժամանակակից արվեստի կենտրոնը, որը տեղակայված է հին Wielemans-Ceuppens գարեջրատանը։
- Մի քանի կանաչ տարածքներ, ներառյալ Դուդենի պուրակն ու Ֆորեի պուրակը ։
-
Արթ Դեկո քաղաքապետարանի շենքը -
BRASS ՝ նախկին Wielemans-Ceuppens գարեջրի արտադրամասը -
Դուդենի պուրակը
Մշակութային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Forest National ( հոլ.՝ Vorst Nationaal ) համերգասրահը հայտնի է շոու բիզնեսի, արվեստի և մշակույթի աշխարհում, որպես միջազգային մշակութային իրադարձությունների գլխավոր վայրերից մեկը Եվրոպայում[5]։
- Ֆորեի աբբայության պատմական հիմքի վրա սեպտեմբերին կազմակերպվում է եռօրյա միջնադարյան տոնակատարություն, որի ժամանակ մասնակիցները կրում են միջնադարյան հագուստներ՝ հանդես են գալիս որ ասպետներ, միջնադարյան զինվորներ։ Միջոցառման ժամանակ հշչում է միջնադարյան երաժշտություն և այցելուների կարողանում են համտեսել միջնադարյան խմիչք եւ ուտեստներ[6]։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստյուարտ Մերիլ, ամերիկացի գրող (1863–1915)
- Ժան Դելվիլ, նկարիչ, գրող և օկուլտիստ (1867–1953)
- Լուիզա Օչսե, քանդակագործ (1884-1944)
- Paul Vanden Boeynants, քաղաքական գործիչ (1919–2001)
- Ռայմոնդ Գյոթալս, ֆուտբոլի մարզիչ (1921–2004)
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Crossroads Bank for Enterprises
- ↑ Woodbridge, Benj. M.; Delmelle, Joseph; Delmelle, Joseph (1951). «Panorama de la jeune poésie française de Belgique». Books Abroad. 25 (1): 40. doi:10.2307/40089730. ISSN 0006-7431.
- ↑ «L'Eglise Saint-Denis — Forest - 1190». www.forest.irisnet.be. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «L'Hôtel communal — Forest - 1190». www.forest.irisnet.be. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Forest National — Forest - 1190». www.forest.irisnet.be. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Les fêtes médiévales de Forest — Forest - 1190». www.forest.irisnet.be. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆորեի պաշտոնական կայք ՝ հոլանդերեն և ֆրանսերեն
- Ֆորեի ազգային կայք ՝ հոլանդերեն և ֆրանսերեն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորե (Բելգիա)» հոդվածին։ |
|