Jump to content

Ֆլորենս Գրիֆիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորենս Գրիֆիթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անունանգլ.՝ Florence Delorez Griffith
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտացումվազորդ, թեթևատլետ և մարզիկ
Երկիր ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 21, 1959(1959-12-21)[1][2][3][…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահվան ամսաթիվսեպտեմբերի 21, 1998(1998-09-21)[1][2] (38 տարեկան)
Մահվան վայրMission Viejo, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասակ՝1,7 մետր
Քաշ57 kg

Ֆլորենս Գրիֆիթ Ջոյներ (անգլ.՝ Florence Griffith-Joyner, դեկտեմբերի 21, 1959(1959-12-21)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 21, 1998(1998-09-21)[1][2], Mission Viejo, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր (100 մ` 10,49 վրկ - 16 հուլիսի, 1988 թ.) և (200 մ 21,34 - սեպտեմբերի 29, 1988 թ.)[5]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Գրիֆիթը ծնվել է 1959 թվականին Լոս Անջելեսում։ 1983 թվականին առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը և 200 մետր վազքում գրավել չորրորդ տեղը։ 1984 թվականի Օլիմպիական խաղերում, որոնք անցկացվել են իր հայրենի քաղաքում նա գրավել է երկրորդ տեղը։ Նույն ցուցանիշը նա ցուցաբերել է նաև 1987 թվականին Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում։ 1988 թվականին Սեուլի Օլիմպիական խաղերում նա նվաճեց երեք ոսկե մեդալ՝ 100 և 200 մետր, ինչպես նաև 4 x 100 մետր փոխանցումավազքում։

Չնայած այն հանգամանքին, որ նա գտնվում էր իր փառքի գագաթնակետին, հաջորդ տարի՝ 1989 թվականին, նա անսպասելիորեն թողել է մեծ սպորտը։ Նա ամուսնացել է եռացատկի օլիմպիական չեմպիոն Ալ Ջոյների հետ (հայտնի մարզիկ Ջեքի Ջոյներ-Քերսիի ավագ եղբայրը)։ 1990 թվականին նրանց ծնվել դուստր՝ Մերին, որը հետագայում դարձել է երաժիշտ։ 1990 թվականից մարզիկը սկսեց լուրջ առողջական խնդիրներ ունենալ, այդ թվում՝ սրտի կաթված։

1998 թվականի սեպտեմբերի 21-ին Ֆլորենս Գրիֆիթը քնած ժամանակ մահացել է։ Ըստ որոշ տվյալների մահը վրա է հասել էպիլեպտիկ նոպայից, ըստ այլոց՝ սրտի կաթվածից։

Դոպինգի կասկածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Գրիֆիթի ձեռքբերումները և 1988 թվականի արդյունքների ապշեցուցիչ բարելավումը կասկածներ հարուցել փորձագետների և մարզիկների շրջանում։ 1988 թվականին Ինդիանապոլիսի Օլիմպիական խաղերի որակավորման մրցումներում վազորդը կորցրեց 0,27 վայրկյան։ Օլիմպիական խաղերի եզրափակիչում նա 0,37 վայրկյանով գերազանցել է 200 մ աշխարհի նախորդ ռեկորդին։

Ֆլորենսի ամուսնուն բռնել են չարտոնված թմրանյութեր օգտագործելիս։ Մարզիկի անսպասելի մահը սրտի կաթվածից 38 տարեկանում միայն ավելացրեց կասկածները։ Չնայած դրան, այս պահին (Ֆլորենս Գրիֆիթ-Ջոյների մահից 25 տարի անց) չկա որևէ ուղղակի ապացույց, որ նա երբևէ օգտագործել է որևէ չհաստատված խթանիչ դեղամիջոց։

Լավագույն արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր արդյունքները 100 մետր վազքում։

Արդյունք Մարզադաշտ Ամսաթիվ Քամի Տեղ Նշումներ
1983
10,96Ցյուրիխ24.08.1983+2,91
11,06Բրյուսել26.08.1983-1,72
1984
11,02Բեռլին17.08.1984+1,31h1
10,99Բեռլին17.08.1984-0,12
1985
11,07Բեռլին23.08.1985-0,54
11,00Հռոմ07.09.1985+0,51
1986
1987
10,96Քյոլն16.08.1987+0,02
1988
10,89Սան Դիեգո25.06.1988-0,11
10,99Սանտա Մոնիկա12.07.1988+1,11
10,60Ինդիանապոլիս16.07.1988+3,21h1
10,49Ինդիանապոլիս16.07.1988+0,01q1Աշխարհի ռեկորդ
10,70Ինդիանապոլիս17.07.1988+1,61s1
10,61Ինդիանապոլիս17.07.1988+1,21
10,62Սեուլ24.09.1988+1,01q3
10,88Սեուլ24.09.1988+1,01h7
10,70Սեուլ25.09.1988+2,61s2
10,54Սեուլ25.09.1988+3,01 Օլիմպիադայի եզրափակիչ
10,91Տոկիո07.10.1988+1,41

Պայմանական նշաններ․ h - նախնական վազք, q - քառորդ եզրափակիչ, s - կիսաեզրափակիչ, առանց տառ - եզրափակիչ։ Օրինակ․ 1q3 — 1-ին տեղ երրորդ քառորդ եզրափակչում, 1-ին տեղ եզրափակիչում։ Քամին մ/վրկ-ով։

Բոլոր արդյունքները 100 մետր վազքում։

Արդյունք Մարզադաշտ Ամսաթիվ Քամի Տեղ Նշումներ
1982
22,39Պրովո05.06.1982+1,01
22,58Կնոկսվիլ20.06.1982-1,02
22,23Ինդիանապոլիս03.07.1982+3,41
22,34Խեմնից10.07.1982+2,62
1983
22,47Հյուստոն02.06.1983+1,41h1
22,42Հյուստոն04.06.1983+0,12
22,23Ինդիանապոլիս19.06.1983+0,93
22,55Հելսինկի12.08.1983-0,32q3Աշխարհի առաջնություն
22,41Հելսինկի13.08.1983+2,11s1Աշխարհի առաջնություն
22,46Հելսինկի14.08.1983+1,54Աշխարհի առաջնության եզրափակիչ
22,27Ցյուրիխ24.08.1983+1,23r1
1984
22,16Սան Խոսե26.05.1984+2,52
22,59Լոս Անջելես21.06.1984+0,92q2
22,31Լոս Անջելես22.06.1984+2,11s1
22,40Լոս Անջելես22.06.1984-0,22
22,56Լոս Անջելես08.08.1984-2,01h1
22,33Լոս Անջելես08.08.1984+1,41q4
22,27Լոս Անջելես09.08.1984+1,01s1
22,04Լոս Անջելես09.08.1984-0,12 Առաջնության եզրափակիչ
1985
22,57Վեսթվուդ18.05.1985+3,43
22,46Քյոլն25.08.1985+0,01
22,50Ռիետի04.09.1985+0,01
1986
1987
22,35Սան Խոսե25.06.1987+0,11h2
22,20Սան Խոսե26.06.1987+1,21s1
22,56Հռոմ01.09.1987-0,61h4Աշխարհի առաջնություն
22,38Հռոմ03.09.1987-1,91s2Աշխարհի առաջնություն
21,96Հռոմ03.09.1987+1,22Աշխարհի առաջնության եզրափակիչ
1988
22,15Սանտա Մոնիկա12.06.1988+1,41
21,90Ինդիանապոլիս23.07.1988+2,41s2
21,96Ինդիանապոլիս22.07.1988+0,61h1
21,77Ինդիանապոլիս22.07.1988-0,11q2
21,85Ինդիանապոլիս23.07.1988+1,31
21,76Սեուլ28.09.1988+0,71q1Աշխարհի առաջնություն
21,56Սեուլ29.09.1988+1,71s1 Աշխարհի ռեկորդ
21,34Սեուլ29.09.1988+1,31 Օլիմպիադայի եզրափակիչ։ Աշխարհի ռեկորդ

Բոլոր արդյունքները 400մետր վազքում.

Արդյունք Մարզադաշտ Ամսափիվ Տեղ
50,94Հյուստոն04.06.19831
50,89Լոս Անջելես08.06.19852

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 World Athletics database
  4. 1 2 https://www.blackpast.org/african-american-history/joyner-florence-griffith-1959-1998/
  5. «Florence Griffith Joyner Biography and Olympic Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2011 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Գրիֆիթ» հոդվածին։