Ֆիլիպ Ժակոտե
Ֆիլիպ Ժակոտե ֆր.՝ Philippe Jaccottet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 30, 1925[1][2][3][…] (95 տարեկան) |
Ծննդավայր | Մուդոն[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | ֆրանսերեն[5], գերմաներեն, իսպաներեն և իտալերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոզանի համալսարան |
Ժանրեր | բանաստեղծություն և էսսե |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Եվրոպական ազատությունների համար մտավորականների կոմիտե |
Պարգևներ | Գոնկուրյան մրցանակ պոեզիայի համար Մեծ Շիլլերի մրցանակ Grand prix national de la poésie? Ռամբերի մրցանակ Գրականագետների միության գրան պրի Johann-Heinrich-Voß-Preis für Übersetzung? Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[6] Գոթֆրիդ-Քելլերի մրցանակ Q81819973? և Չինո դել Դուկա մրցանակ[7] |
Ամուսին | Anne-Marie Jaccottet? |
Philippe Jaccottet Վիքիպահեստում |
Ֆիլիպ Ժակոտե (ֆր.՝ Philippe Jaccottet, հունիսի 30, 1925[1][2][3][…], Մուդոն[4]), շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ:
Ծնվել է 1925 թվականին Վոյի կանտոնի Մուդոն գյուղում: Լոզանի համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո նա մի քանի տարի ապրել է Փարիզում և աշխատել «Մերմո» հրատարակչությունում: 1953 թվականին ամուսնանալուց հետո հաստատվել է Գրինյանում (Ֆրանսիա): Բազմաթիվ թարգմանություններ է արել Հոմերոսից, Պլատոնից, Պետրարկայից, Ֆրիդրիխ Հյոլդեռլինից, Լուիս դը Գոնգորաից, Ջակոմո Լեոպարդիից, Ռայներ Մարիա Ռիլկեից, Մուսիլից և Ջուզեպպե Ունգարետիից:
Նրա ամենահայտնի գործերն են «Գիշերաբու և այլք», «Բնապատկեր՝ բացակա դեմքերով», «Խոհեր՝ ամպերի ներքո»: Նա «Սեմեզոն» անունով մի ամբողջ շարք է հրատարակել: Նրա ստեղծագործությունների մեծ մասի հրատարակիչը «Գալիմարն» է: Ժակոտեն նաև քննադատական մի խոշոր երկի հեղինակ է, որն ներառում է ժամանակագրական և չափածո գործեր:
Ապրում է Գրինյանում[8]:
Ֆիլիպ Ժակոտեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնապատկերներ՝ բացակա դեմքերով; Արձակ՝ օձով: Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 86-107: Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118775715 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
- ↑ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 85:
|
- Հունիսի 30 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոզանի համալսարանի շրջանավարտներ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Շվեյցարացի բանաստեղծներ
- Շվեյցարացի արձակագիրներ
- Շվեյցարացի թարգմանիչներ
- Ֆրանսալեզու գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Գոնկուրյան մրցանակի դափնեկիրներ