Ֆերնանդա Պիվանո
Ֆերնանդա Պիվանո իտալ.՝ Fernanda Pivano | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա |
Վախճանվել է | օգոստոսի 18, 2009[4][1][2][…] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա |
Գերեզման | Ստալյենոյի գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, գրող, թարգմանչուհի, բլոգեր, ակնարկագիր, գրական քննադատ և անգլերենի գիտակ |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Թուրինի համալսարան և Turin Conservatory "Giuseppe Verdi"? |
Պարգևներ | |
Ամուսին | Ettore Sottsass? |
Fernanda Pivano Վիքիպահեստում |
Ֆերնանդա Պիվանո (իտալ.՝ Fernanda Pivano, հուլիսի 18, 1917[1][2][3][…], Ջենովա, Իտալիա - օգոստոսի 18, 2009[4][1][2][…], Միլան, Իտալիա), իտալացի գրող, լրագրող, թարգմանիչ և քննադատ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ջենովայում, 1917 թվականին։ Պատանեկության տարիներին տեղափոխվել է Թուրին, որտեղ հաճախել է Մասսիմո Դ'Աձելիո լիցեյը։ 1941 թվականին նա գիտությունների դոկտորի կոչում է ստացել` թեզ գրելով Հերման Մելվիլի Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը ստեղծագործության վերաբերյալ, ինչը նրան Հռոմում Ամերիկյան ուսումնասիրությունների կենտրոնի մրցանակի է արժանացրել։ 1943 թվականին նրա թարգմանությունների առաջին ժողովածուն՝ Էդգար Լի Մասաթերսի ,,Սփուն գետի անթոլոգիան,, հրատարակվել է Ջուլիո Էինաուդի հրատարակչության կողմից։ Նույն տարում նա ստացել է փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտի դիպլոմ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին Պիվանոն հանդիպել է Էռնեստ Հեմինգուեյին, նրանց միջև սկիզբ է առել մասնագիտական համագործակցություն և ընկերություն։ Հաջորդ տարի Առնոլդո Մոնդադորի հրատարակչատունը հրատարակել է Հրաժեշտ զենքին գրքի նրա թարգմանությունը։
Առաջին անգամ ԱՄՆ մեկնել է 1956 թվականին։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա Իտալիայում ներկայացրել ու տարածել է ամերիկացի այնպիսի հանրաճանաչ գրողների գործեր, ինչպիսիք են Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, Դորոթի Փարքերը և Վիլյամ Ֆոլքները ։
Պիվանոն հետաքրքրված էր նաև աֆրո-ամերիկյան մշակույթով. հրատարակել է Ռիչարդ Ռայթի գրքերի իտալերեն մի շարք տարբերակներ։
1980 և 1984 թվականներին Պիվանոն հարցազրույց է վերցրել Չարլզ Բուկովսկուց վերջինիս տանը՝ Սան Պեդրոյում, Կալիֆորնիայում։ Այս հարցազրույցները հիմք են դարձել նրա «Չարլզ Բուկովսկի, աստվածների հետ ծիծաղողը» գրքի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 2000 թվականին, ԱՄՆ-ում։
2001 թվականի ամռանը նա ճամփորդել է Միացյալ Նահանգներ` նկարահանելու A Farewell to Beat ֆիլմը` ըստ Անդրեա Բեմփենսանթի սցենարի։
Պիվանոն գրել է նաև փոփ երաժշտության մասին և եղել է Ֆաբրիցիո դե Անդրեի և Բոբ Դիլանի երկրպագուն։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերնանդա Պիվանոն մահացել է 92 տարեկանում, 2009 թվականի օգոստոսի 18-ին[5]։ Թաղումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, Ջենովայում։ Դիակիզումից հետո նա թաղվել է Ջենովայի Ստագլիենո գերեզմանատանը։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Բոմպիանին տպագրել է Օրագիր/2 աշխատությունը, որը պատմում է Պիվանոյի կյանքի երկրորդ փուլի մասին (1974-2009)։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947-La balena bianca e altri miti, Mondadori
- 1964-America rossa e nera, Vallecchi
- 1972-Beat Hippie Yippie, Arcana
- 1976-Mostri degli Anni Venti, Formichieri
- 1976-C'era una volta un Beat, Arcana 1976
- 1971-L'altra America negli Anni Sessanta, Officine Formichieri
- 1982-Intervista a Bukowski, Sugar
- 1985-Biografia di Hemingway, Rusconi
- 1986-Cos'è più la virtù, Rusconi
- 1988-La mia kasbah, Rusconi
- 1955-La balena bianca e altri miti, Il Saggiatore
- 1996-Altri amici, Mondadori
- 1996-Amici scrittori, Mondadori
- 2001-Hemingway, Rusconi
- 1997-Dov'è più la virtù, Marsilio
- 1997-Viaggio americano, Bompiani
- 1997-Album americano. Dalla generazione perduta agli scrittori della realtà virtuale, Frassinelli
- 2000-I miei quadrifogli, Frassinelli
- 2000-Dopo Hemingway. Libri, arte ed emozioni d’America, Pironti
- 2001-Una favola, Pagine d'arte
- 2002-Un po' di emozioni, Fandango
- 2002-Mostri degli anni Venti, La Tartaruga
- 2002-De André il corsaro, with C. G. Romana e M. Serra, Interlinea
- 2004-The beat goes on, Mondadori
- 2006-Spoon River, ciao, Dreams Creek
- 2006-Ho fatto una pace separata, Dreams Creek
- 2007-Lo scrittore americano e la ragazza perbene, Tullio Pironti Editore
- 2008-Complice la musica, BUR
- 2008-Diari (1917–1973), a cura di Enrico Rotelli con Mariarosa Bricchi, Bompiani
- 2010-Diari/2 (1974–2009), a cura di Enrico Rotelli con Mariarosa Bricchi, Bompiani
- 2010-Libero chi legge, Mondadori
- 2011-Leggende americane, Bompiani
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Վինսենթ մրցանակ լրագրության համար (1964)
- Մոնսելիս մրցանակ թարգմանության համար (1975)
- Սան Ջելրոլամո մրցանակ (1983)
- Ջովանի Կոմիսո մրցանակ գրականությունից (1985)
- Էսթենս մրցանակ (1998)
- Արվեստի, գիտության և խաղաղության մրցանակ (2002)
- Վիտարիո դե Սիսա մրցանակ գրականությունից (2006)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rotelli E. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015. — Vol. 84.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.corriere.it/cultura/09_agosto_18/pivano_morte_7c20f61e-8c19-11de-a273-00144f02aabc.shtml
- ↑ «Addio a Fernanda Pivano Importò la cultura "beat"» (Italian). Corriere della Sera. 2009 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդա Պիվանո» հոդվածին։ |
|
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Ջենովա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 18 մահեր
- 2009 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Թուրինի համալսարանի շրջանավարտներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Իտալացի կին գրողներ
- Իտալացի լրագրողներ
- Իտալացի թարգմանիչներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Իտալացի կին վիպասաններ