Ֆերենց Հերցեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆերենց Հերցեգ
հունգ.՝ Herczeg Ferenc
Herczeg Ferenc.jpg
Ծնվել էսեպտեմբերի 22, 1863(1863-09-22)[1][2][3]
ԾննդավայրՎրշաց, South Banat District, Վոյեվոդինա, Սերբիա
Վախճանվել էփետրվարի 24, 1954(1954-02-24)[1][2][3] (90 տարեկանում)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիա[4]
Մասնագիտությունգրող, լրագրող և արվեստների գործիչ
Լեզուհունգարերեն[1]
ՔաղաքացիությունՀունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունPiarist High School, Timișoara?
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա, Petőfi Society? և Կիշֆալուդիի միություն
Herczeg Ferenc aláírása.tif
Ferenc Herczeg Վիքիպահեստում

Ֆերենց Հերցեգ (հունգարերեն՝ Ferenc Herczeg, ծնյալ Ֆրանց Հերցոգ (Franz Herzog), սեպտեմբերի 22, 1863(1863-09-22)[1][2][3], Վրշաց, South Banat District, Վոյեվոդինա, Սերբիա - փետրվարի 24, 1954(1954-02-24)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[4]), հունգար թատերագիր, վիպասան, ով իր հայրենիքում առաջ է տարել պահպանողական ազգայնականության գաղափարախոսությունը: Երեք անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակով պարգևատրման[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1863 թվականի սեպտեմբերի 22-ին, բուրգոմիստրի ընտանիքում: 1881-ից 1884 թվականներին սովորել է Բուդապեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1890-ական թվականներին դարձել է ժողովրդա-ազգային գաղափարական ուղղության ամենահայտնի գրողներից մեկը Հունգարիայում: 1894 թվականին հիմնադրել է «Új Idők» («Նոր ժամանակներ») շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն է եղել մինչև 1944 թվականը: 1911—1918 թվականներին խմբագրել է «Magyar Figyelő» («Հունգարացի դիտորդ») ամսագիրը:

1896 թվականին ընտրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր, 1899 թվականին՝ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 1901 թվականին՝ «Շանդոր Պետեֆի» ընկերության նախագահ:

1925, 1926 և в 1927 թվականներին իր «Կյանքի դարպասները» վեպի համար առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակով պարգևատրման: Պատմական այդ վեպը պատմում է արքեպիսկոպոս Տամաշ Բակոչի մասին, ով եղել է պապական գահի միակ հունգարազգի հավակնորդը:

Գրողի ուշագրավ ստեղծագործություններից է «Երազային երկիր» վեպը: Այն պատմում է ամերիկացի մեծահարուստ գործարարի և արկածախնդիր մի հունգարուհու սիրո մասին, որն ավարտվում է խանդի ահեղ տեսարանով ու սպանությամբ՝ Աթենքից Վենետիկ ընթացող զբոսանավի վրա:

Հերցեգի վեպերում հաճախ կրկնվող թեմաներից է հարուստ ժառանգի և նրան իրավազրկել տենչացող եղբոր կամ զարմիկի և կամ այլ ախոյանի բախումը(Huszt of Huszt- 1906 թ., Մագդալենայի երկու կյանքերը- 1917 թ., Հյուսիսային լույսեր- 1930 թ.):

Ընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վերևում և ներքևում» — Fenn és lenn (1890)
  • Mutamur (1892)
  • «Դյուրկովիչ քույրերը» — A Gyurkovics lányok (1893)
  • «Ժուժա Շիմոն» — Simon Zsuzsa (1894)
  • «Սաբոլչի ամուսնությունը» — Szabolcs házassága (1896)
  • «Հեթանոսներ» — Pogányok (1902)
  • «Հուստ Հուստի» (1907)
  • «Երկնագույն աղվեսը»— A kék róka (1917)
  • «Կյանքի դարպասներ» — Az élet kapuja (1919)
  • «Հյուսիսափայլ» — Északi fény (1929)
  • «Մարդիկ, պարոնայք և տերերը» — Emberek, urak és nagyurak (1930)

Երկերի էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոթ քույր, 1915, ԱՄՆ, ռեժիսոր՝ Սիդնի Օլքոթ
  • A dolovai nábob leánya, 1916, Ավստրո-Հունգարիա, ռեժիսորներ՝ Ենո Յանովիչ և Ալեքսանդր Կորդա
  • Գնդապետը (Az ezredes), 1917, Ավստրո-Հունգարիա, ռեժիսոր՝ Միխաել Կուրտից
  • Erotikon, 1920, Շվեդիա, ռեժիսոր՝ Մաուրից Շտիլլեր
  • Վեցի քույրը, 1920, Շվեդիա, ռեժիսոր՝ Ջոն Բրունիուս
  • Ռակոչիի քայլերգը (Rákóczi induló), 1933, Ավստրիա և Հունգարիա, ռեժիսոր՝ Շտևե Սեկելի
  • Szenzáció, 1936, Հունգարիա, ռեժիսորներ՝ Շտևե Սեկելի և Վլադիսլավ Վայդա
  • Հեթանոսներ, 1937, Հունգարիա, ռեժիսոր՝ Էմիլ Մարտոնֆի
  • Երկնագույն աղվեսը (Der Blaufuchs), 1938, Գերմանիա, ռեժիսոր՝ Վիկտոր Տուրյանսկի
  • Դյուրկովիչ քույրերը, 1941, Հունգարիա, ռեժիսոր՝ Դ. Ակոշ Համզա
  • L'ultimo ballo, 1941, Իտալիա, ռեժիսոր՝ Կամիլո Մաստրոչինկե
  • Յոթ սիրուհի, 1942, ԱՄՆ, ռեժիսորէ Ֆրենկ Բորզագ
  • Szíriusz, 1942, Հունգարիա, ռեժիսոր՝ Դ. Ակոշ Համզա
  • A láp virága, 1943, Հունգարիա, ռեժիսոր՝ Դ. Ակոշ Համզա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

A magyar irodalom története, 4, 6 köt., Bdpst, 1965—1966.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]