Ֆերենց Հելբինգ
Ֆերենց Հելբինգ հունգ.՝ Helbing Ferenc | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1870[1] |
Ծննդավայր | Նովե Զամկի, Սլովակիա |
Վախճանվել է | հունվարի 28, 1958[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ, նկարիչ և վիմագրող |
Ferenc Helbing Վիքիպահեստում |
Ֆերենց Հելբինգ (հունգ.՝ Helbing Ferenc, դեկտեմբերի 25, 1870[1], Նովե Զամկի, Սլովակիա - հունվարի 28, 1958[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի գրաֆիկական նկարիչ, վիմագիր, գեղանկարիչ, պատկերազարդող, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1892 թվականին Ֆերենցը սկսել է գեղարվեստական գործունեությունը։ Սկզբում զբաղվել է վիմագրությամբ, այնուհետև ուսումնասիրել է գրաֆիկան և կիրառական արվեստ, աշխատել է տպարանում[2][3]։
Հետագայում նա զբաղվել է գրաֆիկական ձևավորմամբ և պատրաստել մի քանի խոշոր պաստառ կլասիցիզմի և էկլեկտիզմի ոճով՝ օգտագործելով պլաստմասսա, դասական ձևավորում և ոսկյա կամ ներկված ֆոներ։
1906 թվականից Հելբինգը դասավանդել է գրաֆիկայի դպրոցում, այնուհետև կիրառական արվեստի դպրոցում (1910 թվականից) և Գեղարվեստի ակադեմիայում (մինչև 1936 թվականը)[4]։ 1927-1936 թվականներին ղեկավարել է կերպարվեստի դպրոցը։
Ժամանակի ընթացքում մշակել է սեփական գրաֆիկական ոճը, ինչի շնորհիվ դարձել է հունգարական կերպարվեստի առավել հայտնի ներկայացուցիչներից մեկը, եղել է հունգարական առևտրային գրաֆիկայի առաջնամարտիկը։
Եղել է նաև գրքի նկարազարդող, գեղանկարիչ, բազմաթիվ պաստառների, փոստային նամականիշների հեղինակ։ Նա ստեղծել է վիտրաժներ և ֆրեսկոներ (օրինակ՝ Լիլաֆյուրեդի Palace Hotel-ում, Միշկոլցի հյուրանոցում)։
Նրա հեքիաթային, մոդեռն ոճի խորհրդանշական ստեղծագործությունները նման են Վիեննական սեցեսսիոնիզմի ավստրիացի և հունգարացի վարպետների աշխատանքներին։ Նրա որոշ գործեր բավականին էրոտիկ են, ներկայացնում են դիվային կնոջ իդեալական կերպարը, ինչը շատ տարածված էր այդ ժամանակաշրջանում։ Իր գրաֆիկական աշխատանքների, նկարազարդումների, գրքապիտակների, էքսլիբրիսների մեջ նկարիչը հաճախ է օգտագործել ճոխ զարդարանքներ և ծաղկային մոտիվներ։ Նա նկարել և ձևավորել է բազմաթիվ հունգարական թղթադրամներ։
Ֆերենց Հելբինգը մի քանի արդյունաբերական և տպագրական մրցույթների մասնակից է, կիրառական արվեստի և գրաֆիկայի բնագավառում բազմաթիվ հունգարական և արտասահմանյան մրցանակների դափնեկիր։ Նրա որոշ աշխատանքներ այժմ կարելի է տեսնել Հունգարիայի ազգային պատկերասրահում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helbing Ferenc(հունգարերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Հելբինգ» հոդվածին։ |
|