Ֆատա մորգանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆատա մորգանա, դիտված Բալթիկ ծովի վրա, 2016թ.: Միրաժը բաղկացած է բազմաթիվ ուղղաձիգ և շրջված պատկերներից բնօրինակի համեմատությամբ
Կալիֆորնիայի Օուշանսայդի ափերի մոտ Բեռնատար նավի Ֆատա մորգանա
Հեռվում գտնվող նավակի ձևը փոխող Ֆատա մորգանա

Ֆատա մորգանա, (իտալ.՝ [ˌfata morˈɡaːna]) բարձրակարգ միրաժի բարդ ձև, որ տեսանելի է հորիզոնից անմիջապես վերևում գտնվող նեղ գոտում։ Ֆատա մորգանա տերմինը իտալերեն թարգմանությունն է «մորգանա փերի»-ի (Morgan le Fay-ը Արտույան լեգենդի)։ Այս միրաժները հաճախ հանդիպում են իտալական Մեսինայի նեղուցում, դրանք նկարագրվում են որպես օդում կամ կեղծ հողի վրա փերիի կախարդանքով ստեղծված հեքիաթային ամրոցներ։

Ֆատա մորգանա միրաժները զգալիորեն աղավաղում են այն առարկան կամ առարկաները, որոնց վրա հիմնված են, հաճախ այնքան, որ առարկան լիովին անճանաչելի է դառնում։ Ֆատա մորգանան կարելի է տեսնել ցամաքում կամ ծովում, բևեռային շրջաններում կամ անապատներում։ Այն կարող է լինել գրեթե ցանկացած տեսակի հեռու գտնվող օբյեկտ, այդ թվում՝ նավակներ, կղզիներ և ափամերձ գիծ։ Հաճախ Ֆատա մորգանան արագ փոփոխվում է։ Միրաժը կազմված է մի քանի շրջված (գլխիվայր) և ուղղաձիգ պատկերներ, որոնք շերտավորվում են մեկը մյուսի վրա։ Ֆատա մորգանայի միրաժները ցույց են տալիս նաև սեղմված և ձգված գոտիների փոփոխվությունը[1]։

Օպտիկական երևույթը տեղի է ունենում, քանի որ լույսի ճառագայթները թեքվում են, երբ անցնում են տարբեր ջերմաստիճանի օդային շերտերի միջով կտրուկ ջերմային ինվերսիայով, որտեղ ձևավորվել է մթնոլորտային խողովակ[1]։ Հանգիստ եղանակին օդի զգալիորեն ավելի տաք շերտը կարող է մնալ ավելի սառը խիտ օդի վրա՝ ձևավորելով մթնոլորտային խողովակ, որը գործում է որպես բեկող ոսպնյակ՝ առաջացնելով ինչպես շրջված, այնպես էլ ուղիղ պատկերների շարք։ Ֆատա մորգանայի համար անհրաժեշտ է խողովակ․ միայն ջերմային ինվերսիան բավարար չէ նման տեսակի միրաժ առաջացնելու համար։ Թեև ջերմային ինվերսիան հաճախ տեղի է ունենում առանց մթնոլորտային խողովակի առկայության, մթնոլորտային խողովակը չի կարող գոյություն ունենալ առանց ջերմային ինվերսիայի։

Ֆատա մորգանայի դիտարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆատա մորգանայի միրաժը բացատրող սխեմատիկ դիագրամ

Ֆատա մորգանան ավելի հաճախ հանդիպում է բևեռային շրջաններում, հատկապես սառույցի մեծ շերտերի վրա, որոնք ունեն հավասարաչափ ցածր ջերմաստիճան։ Այնուամենայնիվ, այն կարող է դիտվել գրեթե ցանկացած տարածքում։ Բևեռային շրջաններում Ֆատա մորգանա երևույթը տեսանելի է հարաբերականորեն ցուրտ օրերին։ Անապատներում, օվկիանոսների և լճերի վրա, այնուամենայնիվ, Ֆատա մորգանա կարող է հանդիպել շոգ օրերին։

Ֆատա մորգանա երևույթի առաջացման համար ջերմային ինվերսիան պետք է լինի այնքան ուժեղ, որ ինվերսիայի շերտի ներսում լույսի ճառագայթների թեքությունը Երկրի թեքությունից ավելի շատ լինի[1]։ Նման պայմաններում ճառագայթները թեքվում են և ստեղծում աղեղներ։ Դիտորդը պետք է գտնվի մթնոլորտային խողովակի ներսում կամ դրա տակ, որպեսզի կարողանա տեսնել Ֆատա մորգանան[2]։ Ֆատա մորգանային կարելի է հետևել Երկրի մթնոլորտի ցանկացած բարձրությունից՝ ծովի մակարդակից մինչև լեռների գագաթներ, և նույնիսկ ինքնաթիռներից[3][4]։

Ֆարալոնյան կղզիների Ֆատա մորգանան Սան Ֆրանցիսկոյից
Վերոնշյալ հաջորդականությունը անիմացիայի տեսքով

Ֆաթա մորգանան կարելի է նկարագրել որպես շատ բարդ վերին միրաժ՝ ավելի քան երեք աղավաղված ուղղաձիգ և շրջված պատկերներով[1]։ Մթնոլորտի անընդհատ փոփոխվող պայմանների պատճառով Ֆատա մորգանան կարող է տարբեր ձևերով փոխվել ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում, այդ թվում՝ վերածվելով ուղղգիծ բարձրակարգ միրաժի։ Այստեղ հաջորդական պատկերները ցույց են տալիս Ֆարալոնյան կղզիների միրաժի տասնվեց լուսանկարչական շրջանակներ, որ տեսանելի են Սան Ֆրանցիսկոյից. բոլոր նկարներն արվել են նույն օրվա ընթացքում։ Առաջին տասնչորս կադրերում Ֆատա մորգանա միրաժի տարրերը ցուցադրում են սեղմված և ձգված գոտիների փոփոխությունը[1]։ Վերջին երկու կադրերը լուսանկարվել են մի քանի ժամ անց՝ մոտավորապես մայրամուտի ժամանակ։ Այդ պահին օդը ավելի սառն էր, իսկ օվկիանոսը՝ հավանաբար մի փոքր ավելի տաք, ինչը պատճառ դարձավ, որ ջերմային ինվերսիան այնքան էլ ծայրահեղ չլինի, որքան մի քանի ժամ առաջ էր։ Միրաժը դեռևս առկա էր այդ պահին, բայց այն այնքան բարդ չէր, որքան մայրամուտից մի քանի ժամ առաջ. միրաժն այլևս Ֆատա մորգանա չէր, այլ վերածվել էր պարզ բարձրակարգ միրաժի։

Ֆատա մորգանայի միրաժները տեսանելի են անզեն աչքով, բայց որպեսզի կարողանանք տեսնել դրանցում եղած մանրուքները, նպատակահարմար է ուսումնասիրել դրանք հեռադիտակով, աստղադիտակով կամ ինչպես այստեղ պատկերված նկարներում է, ոսպնյակի միջոցով։ Գաբրիել Գրուբերը (1740–1805) և Թոբիաս Գրուբերը (1744–1806), ովքեր ուսումնասիրել են Ֆատա մորգանան Չերկնիցա լճի վրա, առաջինն են, ովքեր հետազոտել են այն լաբորատոր պայմաններում։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Ֆատա մորգանա («Հեքիաթ մորգանա») Մորգան լե Ֆայի իտալական անունն է, որը հայտնի է նաև որպես մորգանա և այլ տարբերակներով, ով արթուրական լեգենդում նկարագրվել է որպես հզոր կախարդուհի։ Ինչպես կարելի է ենթադրել նրա անունից, Մորգանը, ըստ երևույթին, ի սկզբանե հեքիաթային փերիի կերպար է եղել, ոչ թե մարդկային կնոջ։ Մորգանի մասնակցությամբ վաղ ստեղծագործությունները չեն մանրամասնում նրա էությունը, միայն նկարագրում են նրա դերը որպես փերի կամ հրաշագործ։ Ավելի ուշ նրան նկարագրեցին որպես Արթուր թագավորի խորթ քույր և կախարդուհի[5]։ Քամլանում Արթուր թագավորի վերջին ճակատամարտից հետո Մորգանը իր խորթ եղբորը՝ Արթուրին տանում է Ավալոն[6]։ Միջնադարում Ավալոնի գտնվելու վայրի մասին առաջարկություններն ընդգրկում էին Երկրի մյուս կողմը՝ հակապոդների մոտ, Սիցիլիան և Միջերկրական ծովի այլ վայրեր[7]։ Լեգենդները պնդում էին, որ Սիցիլիայի շրջակայքի ջրերում սիրենները հրապուրում էին անզգույշներին մահվան։ Մորգանը ասոցացվում է ոչ միայն Սիցիլիայի Էթնա լեռան հետ (ենթադրաբար խոռոչավոր լեռը, որը 12-րդ դարից ի վեր նշվում է որպես Ավալոն[8]), այլ նաև սիրենների։ 13-րդ դարի միջնադարյան ֆրանսիական արթուրական վեպում՝ «Floriant et Florete»-ում, նրան անվանում են «աղի ծովի փերիների տիրուհի» (La mestresse [des] fées de la mer salée)[9]։ Այդ ժամանակվանից ի վեր Ֆատա մորգանան իտալական բանահյուսության և գրականության մեջ կապված է Սիցիլիայի հետ[10]։ Օրինակ, տեղական լեգենդը կապում է Մորգանին և նրա կախարդական միրաժներին Սիցիլիայի Ռոջեր I-ի և արաբներից կղզու նորմանդական նվաճման հետ[11][12]։

1844 թվականի նկար՝ «Ֆատա մորգանա Մեսինայի նավահանգստում» վերնագրով

Ուոլթեր Չարլթոնը 1654 թվականի իր «Էպիկուրո-Գասսենդո-Չարլոտիանա ֆիզիոլոգիա» տրակտատում մի քանի էջ է հատկացնում Ռեգիումի մորգանայի նկարագրությանը, Մեսինայի նեղուցում (Գիրք III, գլուխ II, բաժին II): Նա տեղեկացնում է, որ նմանատիպ երևույթի մասին արձանագրել է հույն պատմիչ Դիոդորոս Սիկուլուսը Աֆրիկայում, որը գրել է մ.թ.ա. առաջին դարում, և որ Ռեգիումի Ֆատա մորգանան նկարագրվել է մ.թ. վեցերորդ դարի հույն փիլիսոփա Դամասկիոսի կողմից։ Բացի այդ, Չարլթոնը մեզ ասում է, որ Աթանասիուս Կիրխերը նկարագրել է Ռեգիումի միրաժը իր ճանապարհորդությունների մասին գրքում։

Ֆատա մորգանա տերմինի վաղ հիշատակումը անգլերենում 1818 թվականին վերաբերում էր նման միրաժի, որը նկատվել էր Մեսինայի նեղուցում՝ Կալաբրիայի և Սիցիլիայի միջև[13]։

• Ֆատա Մորգանա, արտահյտություն․ յուրօրինակ միրաժ, որը երբեմն երևում է Մեսինայի նեղուցների ափերին, որը տեղական վերագրվում է Փերի Մորգանային։ Այսպիսով, փոխաբերություն՝ ցանկացած պատրանքային տեսք։ 1818 Լեռնային շրջաններում տեսողության խաբկանքները, Ֆաթա Մորգանան և նման այլ երևույթները ավելի տարածված են. Է․ Բերլա «Lett․ N. Scotl․ Vol. II.»-գրքում (1818)։

Հայտնի լեգենդներ և դիտարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչող հոլանդացի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչող հոլանդացին, ըստ ժողովրդական ավանդության, ուրվական նավ է, որը երբեք չի կարող տուն վերադառնալ, և դատապարտված է յոթ ծովերով հավերժ նավարկելու։ Թռչող հոլանդացուն սովորաբար նկատում են հեռվից, երբեմն երևում է, որ նա փայլում է ուրվականական լույսով։ Թռչող հոլանդացու լեգենդի ծագման հնարավոր բացատրություններից մեկը ծովում տեսած Ֆատա մորգանայի միրաժն է[14]։

Տասնիններորդ դարի գրքի նկարազարդում, որը ցույց է տալիս բարձրակարգ միրաժները․ միրաժները երբեք չեն կարող այդքան հեռու լինել հորիզոնից, և բարձրակարգ միրաժը երբեք չի կարող մեծացնել օբյեկտի երկարությունը, ինչպես ցույց է տրված աջ կողմում:

Ֆաթա մորգանա նավի հիասքանչ միրաժը կարող է ամենատարբեր ձևերն ընդունել։ Նույնիսկ երբ միրաժի նավակը օդից կախված չթվա, այն միևնույն է ուրվականի է նման և անսովոր տեսք ունի, և ինչն ավելի կարևոր է, այն անընդհատ փոխում է իր կերպարանքը։ Երբեմն Ֆատա մորգանայի ազդեցությունը ստիպում է կարծել, թե նավը լողում է ալիքների մեջ, իսկ երբեմն թվում է, թե շրջված նավը լողում է իր իրական ուղեկիցի վերևում։

Իրականում, Ֆատա մորգանայի դեպքում դժվար է ասել, թե միրաժի որ առանձին հատվածն է իրական և որը իրական չէ. երբ իրական նավը տեսադաշտից դուրս է գտնվում, քանի որ այն գտնվում է հորիզոնի գծից ցածր դիրքում, Ֆատա մորգանան կարող է առաջացնել դրա պատկերը , ու այդ ժամանակ դիտորդը ինչ էլ տեսնի կլինի միրաժ։ Մյուս կողմից, եթե իրական նավը դեռ գտնվում է հորիզոնից վեր, նրա պատկերը կարող է բազմիցս կրկնվել և մանրամասնորեն աղավաղվել Ֆատա մորգանայով։

Ուրվական կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի մակերևույթի և արևի շողերի Ֆատա մորգանա՝ նկարի ձախ կողմում գտնվող նավով

19-րդ և 20-րդ դարերի սկզբին Ֆատա մորգանա միրաժները կարող էին նշանակություն ունենալ արկտիկական և անտարկտիկական ցամաքային զանգվածների մի շարք անհիմն «բացահայտումներում», որոնք ինչպես հետագայում պարզվեց, գոյություն չունեին[փա՞ստ]: Սառցասարերը կամ սառույցի անհավասար մակերեսը կարող են նպաստել հեռվում գտնվող ցամաքի պատրանքին։

Սաննիկովի երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Սաննիկովը և Մատվեյ Գեդենշտրոմը պնդում էին, որ տեսել են ցամաքային զանգված Կոտելնի կղզուց հյուսիս՝ 1809–1810 թվականներին իրենց քարտեզագրական արշավի ժամանակ դեպի Նոր Սիբիրյան կղզիներ։ Սաննիկովը հայտնել է «նոր հողի» ուսումնասիրության մասին 1811 թվականին, և ենթադրյալ կղզին անվանվել է նրա անունով[15]։ Երեք քառորդ դար անց՝ 1886 թվականին, բարոն Էդուարդ Տոլը՝ բալթյան գերմանացի հետախույզ ռուսական ծառայության մեջ, զեկուցեց, որ տեսել է Սաննիկովի երկիրը Նոր Սիբիրյան կղզիներ մեկ այլ արշավանքի ժամանակ։ 1900 թվականին նա գլխավորեց ևս մեկ արշավախումբ դեպի այդ տարածաշրջան՝ նպատակ ունենալով Սաննիկովի երկրի բացահայտումն ու հետազոտումը[16]։ Արշավանքն այս առումով չհաջողվեց[17]։ Տոլը և ևս երեք հոգի կորեցին նավը, որը ձմռանը սառույցի մեջ էր խրվել, լքելուց և  վտանգավոր արշավանք շան սահնակով սկսելուց հետո[18]: 1937 թվականին խորհրդային սառցահատ «Սադկոն» նույնպես փորձեց գտնել Սաննիկովի երկիրը, և նա էլ ձախողվեց[18]։ Որոշ պատմաբաններ և աշխարհագրագետներ տեսություն են ներկայացրել, որի համաձայն այն ցամաքը, որը տեսել են Սաննիկովը և Տոլը, իրականում Բենեթ կղզու Ֆատա մորգանասն է[15]։

Քրոքեր լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1818 թվականին սըր Ջոն Ռոսելը գլխավորեց արշավախումբ՝ բացահայտելու երկար փնտրված Հյուսիսարևմտյան անցումը։ Երբ նա հասավ Կանադայի Լանկաստեր Սաունդ, նա հեռվում տեսավ սարապատ ցամաք, հենց նավի ընթացքի ուղղությամբ։ Նա լեռնաշղթան անվանեց Քրոքեր լեռների[19] պատիվ ծովակալության առաջին քարտուղար Ջոն Ուիլսոն Քրոքերի, և հրամայեց նավը շրջել և վերադառնալ Անգլիա։ Նրա մի քանի սպաներ, այդ թվում՝ առաջին գործընկեր Ուիլյամ Էդվարդ Փերին և Էդվարդ Սաբինը, բողոքեցին, բայց նրանք չկարողացան փոխել Ռոսի միտքը[20]։ Ռոսի ճանապարհորդության պատմությունը, որը հրապարակվեց մեկ տարի անց, պարզաբանեց այս անհամաձայնությունները, իսկ դրան հաջորդած վեճերը Քրոքեր լեռների գոյության շուրջ ոչնչացրեցին Ռոսի հեղինակությունը։ Ռոսի արշավանքից մեկ տարի անց՝ 1819 թվականին, Փերիին ստանձնեց իր արկտիկական արշավախմբի ղեկավարությունը և ապացուցեց, որ Ռոսը սխալվում էր՝ շարունակելով ճանապարհը դեպի արևմուտք այն տեղից, որտեղից Ռոսը վերադարձել էր, և նավարկելով Քրոքեր լեռների ենթադրյալ տեղանքով։ Այն լեռնաշղթան, որը ստիպել էր Ռոսին հրաժարվել իր առաքելությունից, միրաժ էր։

Ռոսը երկու սխալ թույլ տվեց։ Առաջին հերթին, նա հրաժարվեց լսել իր սպաների խորհուրդները, որոնք, հնարավոր է, իրենից ավելի ծանոթ էին միրաժներին։ Երկրորդ՝ Կրոկերին պատվելու նրա փորձը՝ իր անունով լեռնաշղթա անվանելով, ճիշտ հակառակ արդյունքը տվեց, երբ պարզվեց, որ լեռները գոյություն չունեին։ Ռոսը չկարողացավ ստանալ ո՛չ նավեր, ո՛չ այլ միջոցներ կառավարությունից իր հետագա արշավների համար, և փոխարենը ստիպված եղավ հույսը դնել մասնավոր հովանավորների վրա[21]։

Նոր Հարավային Գրենլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Մորելը զեկուցել է, որ 1823 թվականի մարտին, երբ նավարկում էր դեպի Անտարկտիկա և Խաղաղ օվկիանոսի հարավ, նա ուսումնասիրել էր, իր կարծիքով, Նոր Հարավային Գրենլանդիայի արևելյան ափը[22]։ Նոր Հարավային Գրենլանդիայի արևմտյան ափը հետազոտվել էր երկու տարի առաջ Ռոբերտ Ջոնսոնի կողմից, ով էլ անվանակոչել էր այդ հողը[23]։ Այդ անունը, սակայն, չէր ընդունվել, և տարածքը, որը Անտարկտիդայի թերակղզու հյուսիսային մասն է, այժմ հայտնի է որպես Գրեհեմ երկիր[24]։ Այն վայրը, որի մասին տեղեկացրել է Մորելը, իրականում գտնվում էր Գրեհեմ երկրից հեռու դեպի արևելք[25]։ Երկրի որոնումները, որ Մորելը պնդում էր, որ ուսումնասիրել է, շարունակվեցին մինչև 20-րդ դարի սկիզբը, մինչև Նոր Հարավային Գրենլանդիայի գոյությունը վերջնականապես հերքվեց։ Թե ինչու է Մորելը հայտնել գոյություն չունեցող երկրի ուսումնասիրության մասին, անհասկանալի է, բայց հավանականություններից մեկն այն է, որ նա Ֆատա մորգանան ընդունել է որպես իրական երկիր[26]։

Քրոքեր երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Պիրին պնդում էր, որ 1906 թվականին Արկտիկայի արշավաանքի ժամանակ տեսել է ցամաքային զանգված հեռվում։ Ըստ նրա խոսքերի, այն գտնվում էր Թոմաս Հաբարդ հրվանդանի ամենաբարձր կետից հյուսիս-արևմուտք՝ տեղակայված ներկայիս կանադական Նունավուտի հյուսիսային տարածքում, և, ըստ նրա գնահատականի, այն գտնվում էր 210 կմ (130 մղոն) հեռավորության վրա, հյուսիսային կայնության մոտ 83 աստիճանի վրա, արևմտյան երկայնության 100 աստիճանի վրա։ Նա այն անվանել է Քրոքեր երկիր՝ Արկտիկական Փիրի ակումբի Ջորջ Քրոքերի պատվին[27]։ Քանի որ Փիրիի օրագիրը հակասում է նրա հրապարակային հայտարարությանը, որ տեսել է հող[28], այժմ ենթադրվում է, որ Քրոքեր երկիրը Փիրիի խարդախ հորինվածքն էր[29], որը ստեղծվել էր Քրոքերից հետագա ֆինանսավորում ստանալու ձախողված նպատակով։

1913 թվականին, չգիտակցելով, որ Քրոքեր երկիրը պարզապես հորինվածք է, Դոնալդ Բաքսթեր Մակմիլանը կազմավորեց արշավախումբ դեպի Քրոքեր երկիր, որը նպատակ ուներ հասնելու և ուսումնասիրելու ենթադրյալ ցամաքային զանգվածը։ Ապրիլի 21-ին արշավախմբի անդամները իսկապես տեսան հսկայական կղզի հյուսիս-արևմտյան հորիզոնում։ Ինչպես ավելի ուշ ասաց Մակմիլանը․ «բլուրներ, հովիտներ, ձյունապատ գագաթներ, որոնք տարածվում են հորիզոնի առնվազն հարյուր քսան աստիճանով»։ Արշավախմբի անդամ և ինուիտ որսորդ Պյուգաատտոքը, ով այդ շրջանում աշխատելու 20 տարվա ուներ, բացատրեց, որ դա պարզապես պատրանք էր։ Նա այն անվանեց «պու-ջոկ», ինչը նշանակում է «մառախուղ»։ Այնուամենայնիվ, Մակմիլանը պնդեց, որ նրանք շարունակեն ճանապարհը, չնայած սեզոնի վերջն էր, և ծովի սառույցը ջարդվում էր։ Հինգ օր շարունակ նրանք հետևցին միրաժին։ Վերջապես, ապրիլի 27-ին, երբ անցել էին մոտ 200 կմ (125 մղոն) վտանգավոր ծովային սառույց, Մակմիլանը ստիպված եղավ ընդունել, որ Պյուգաատտոքը ճիշտ էր, այն երկիրը, որը նրանք տեսել էին, իրականում միրաժ էր (հավանաբար Ֆատա մորգանա)։ Ավելի ուշ Մակմիլանը գրեց.

«Չորս տարի սպիտակ հյուսիսում»[30]

Օրը բացառապես պարզ էր, ոչ մի ամպ կամ մշուշի հետք, եթե հողը կարելի էր տեսնել, ուրեմն եկել էր մեր ժամանակը։ Այո, երկիրը կար։ Այն նույնիսկ կարելի էր տեսնել առանց ակնոց՝ ձգվելով հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-հյուսիս-արևելք։ Մեր հզոր ակնոցները, սակայն, ավելի հստակ ցույց տվեցին մուգ ֆոնը սպիտակ ֆոնի վրա, և այդ ամենը նման էր բլուրների, հովիտների և ձյունածածկ գագաթների այնքան, որ եթե մենք սառած ծովի վրա 150 մղոն հեռավորության վրա չլինեինք [240 կմ], մենք մեր կյանքը կխաղարկեինք դրա իրականության վստահության համար։ Այն ժամանակ, ինչպես հիմա, մեր կարծում ենք, որ դա միրաժ կամ ծովային սառյուցի կտոր էր։

Արշավախումբը հետաքրքիր նմուշներ է հավաքել, բայց արշավանքը դեռևս համարվում է ձախողված և շատ թանկ սխալ։ Վերջնական հաշվարկներով այն արժեցել է 100,000 դոլար (համարժեք է $2.2 մլն-ին 2022 թվականին)[31]։

Հի Բրազիլը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հի Բրազիլը կղզի է, որ, ինչպես ասում են, հայտնվում է մի քանի տարին մեկ անգամ Իռլանդիայի Քերի կոմսության ափերի մոտ։ Հի Բրազիլը գծագրվել է հնագույն քարտեզների վրա որպես կատարյալ շրջանաձև կղզի, որի միջով անցնում է գետը։

Օնտարիո լիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆատա մորգանա Այաքսի Օնտարիո լճի վրա: Վերևի նկարը ցույց է տալիս սովորական տեսարան, իսկ ներքևինը՝ միրաժի էֆեկտը՝ առաջացնելով տեսողական աղավաղում հեռավոր ափին:

Ասում են, որ Օնտարիո լիճը հայտնի է միրաժներով, հակառակ ափերով, որոնք պարզորոշ տեսանելի են դառնում իրադարձությունների ժամանակ[32]։

1866 թվականի հուլիսին նավակների և կղզիների միրաժներ երևացին Քինգսթոնից, Օնտարիո[33]։

Միրաժ, մթնոլորտային երևույթ, որը հայտնի է որպես «միրաժ», կարելի էր տեսնել կիրակի երեկոյան ժամը 6-ից 7-ը ընկած ժամանակահատվածում, եթե նայեիր դեպի լիճը։ Այն գիծը, որից այն կողմ տեսանելի էր այս երևույթը, անցնում էր Ամհերստ կղզու մոտավորապես միջին մասից դեպի հարավ-արևելք, քանի որ մինչ կղզու ստորին կեսը ուներ սովորական տեսք, վերին կեսը անբնականորեն աղավաղված էր և սյան ձևով վերև էր բարձրացած, երկուսից երեք հարյուր ոտնաչափ ակնհայտ բարձրություն ունենալով։ Այս բարձրության պատճառով դեպի հարավ էր ձգվում վերին գիծը կամ ամպը, որի վրա արտացոլվում էր առարկաների պատկերները։ Այս ամպի դիմաց նավարկվող նավը կրկնակիի տեսք ուներ։ Մինչ այն փոքր-ինչ աղավաղված էր երևում ջրի մակերեսին, ամպի ֆոնի վրա նրա պատկերը ամբողջւոթյամբ շրջվեց, և երկու միախառնումն էլ ստեղծեցին հետաքրքիր տեսարան։ Միևնույն ժամանակ, նավը և նրա ստվերը նորից կրկնվեցին ավելի ստվերային տեսքով, բայց հստակ, առաջին պլանում, ինչին հիմք հանդիսացավ հարթ ջրի գիծը։ Մեկ այլ նավ, որի հիմքը ամբողջությամբ հորիզոնից ներքև էր, և միայն վերին առագաստներն էին տեսանելի, ուներ իր հիմքի ստվերը առաջնային պլանի վրա, բայց այս դեպքում ոչ մի շրջադարձ նկատելի չէր։ Անհրաժեշտ է նշել, որ անոթների հետ կապված այս օպտիկական երևույթները կարելի էր տեսնել միայն աստղադիտակի օգնությամբ, քանի որ մոտակա նավն այն ժամանակ գտնվում էր 26 կմ հեռավորության վրա։ Երևույթները շարունակվեցին մեկ ժամից ավելի, պատրանքն ամեն պահ փոխվում էր իր տեսակը։

Այստեղ նավերի նկարագրված միրաժները «հնարավոր էին տեսնել միայն աստղադիտակի օգնությամբ»։ Շատ դեպքերում, Ֆատա մորգանան ուսումնասիրելիս պետք է օգտագործել աստղադիտակ կամ հեռադիտակ՝ միրաժը իսկապես տեսնելու համար։ Հոդվածում մի քանի անգամ հիշատակված «ամպը», հավանաբար, վերաբերում է խողովակին։

1894 թվականի օգոստոսի 25-ին «Գիտական Ամեիրկյան»-ը նկարագրեց մի «ուշագրավ միրաժ», որը տեսել էին Նյու Յորքի Բուֆալո նահանգի բնակիչները[34][35]։

Ռոչեսթերից Կանադական ափի միրաժը, Նյու Յորք, 1871 թվական ապրիլի 16

Նյու Յորքի Բուֆալո նահանգի բնակիչներին [1894 թվական] օգոստոսի 16-ի առավոտյան ժամը տասшс և տասնմեկт ընկած ժամանակահատվածում ականատես եղան ուշագրավ միրաժի։ Դա Տորոնտո քաղաքն էր՝ իր նավահանգիստով և քաղաքից հարավ գտնվող փոքրիկ կղզով։ Տորոնտոն Բուֆալոյից հիսունվեց մղոն [90 կիլոմետր] հեռավորության վրա է գտնվում, սակայն եկեղեցու գագաթները կարելի էր հաշվել չափազանց մեծ հեշտությամբ։ Միրաժը ընդգրկել էր Օնտարիո լճի ամբողջ լայնությունը, Շառլոտը, Ռոչեսթերի արվարձանները, որոնք համարվում էին Տորոնտոյի արևելյան կողմը։ Տեսանելի էր կողային անիվներով շոգենավ, որը ճանապարհորդում էր Շարլոտից դեպի Տորոնտոյի ծովածոց։ Վերջապես պարզ դարձավ, որ երկու մութ առարկաները Նյու Յորքի կենտրոնական երկաթուղու շոգենավերն էին, որոնք նավարկում էին Լևիսթոնի և Տորոնտոյի միջև։ Երևում էր նաև առագաստանավ, որը հանկարծակի անհետացավ։ Կամաց-կամաց միրաժը սկսեց չքանալ՝ ի հիասթափություն հազարավոր մարդկանց, ովքեր կուտակվել էին տների և գրասենյակային շենքերի տանիքներին։ Միրաժի անհետացման պատճառ էին հանդիսացել մեծ ամպերը։ Քարտեզի մանրազնին ուսումնասիրությունը ցույց տվեց, որ միրաժը անգամ չնչին աղավաղում չի առաջացրել, քաղաքի աստիճանական բարձրացումը ջրից կատարյալ կերպով է արտահայտվել։ Ենթադրվում է, որ այս չկրկնավող տեսարանին ականատես է առնվազն 20000 հանդիսատես։ Այս միրաժը կոչվում է երրորդ կարգի. այսինքն՝ առարկան բարձրանում է Երկրի մակարդակից շատ վերև և ոչ առանց շրջվել, ինչպես առաջին և երկրորդ կարգի միրաժների դեպքում է, այլ կատարյալ բնապատկերի տեսք է ստանում հեռու երկնքում։


«Գիտական Ամերիկյան», 25 օգոստոսի 1894 թվական

Այս նկարագրությունը կարող է վերաբերել ոչ թե իրական միրաժի, այլ շրջադարձի հետևանքով առաջացող երևույթին։

Մակ-Մուրդո-Սաունդ և Անտարկտիդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիդայի Մակ-Մուրդո կայարանից Ֆատա մորգանաները հաճախ երևում են գարնանը և ամռանը, Մակ-Մուրդո-Սաունդի երկայնքով[36][37][38]։ Անտարկտիդյան Ֆատա մորգանան, որ երևացել է C-47 տրանսպորտային թռիչքից, նկարագրվել է այսպես.

ՉԹՕ-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆատա մորգանան անճանաչելիորեն աղավաղում է հեռվում գտնվող նավակների պատկերները

Ֆատա մորգանայի միրաժները կարող են շարունակել խաբել որոշ դիտորդների և մինչև հիմա երբեմն ընկալվում են այլաշխարհիկ օբյեկտների հետ, ինչպիսիք են ՉԹՕ-ները[39]։ Ֆատա մորգանան կարող է ցուցադրել մի առարկա, որը գտնվում է աստղագիտական հորիզոնի տակ՝ որպես երկնքում թռչող ակնհայտ օբյեկտ։ Ֆատա մորգանան կարող է նաև ուղղահայաց մեծացնել այն առարկան և դարձնել այն բացարձակապես անճանաչելի։

Որոշ ՉԹՕ-ներ, որոնք երևում են ռադիոտեղորոշիչներով, նույնպես կարող են պայմանավորված լինել Ֆատա մորգանայի միրաժներով։ Այս մասինվկայում է Ֆրանսիայում ՉԹՕ-ի պաշտոնական հետաքննությունը.

Որոշ ՉԹՕ-ներ, որոնք երևում են ռադիոտեղորոշիչներով, նույնպես կարող են պայմանավորված լինել Ֆատա Մորգանայի միրաժներով։ Այս մասինվկայում է Ֆրանսիայում ՉԹՕ-ի պաշտոնական հետաքննությունը։ Ինչպես հայտնի է, մթնոլորտային խողովակները բացատրում են որոշ օպտիկական միրաժներ, և մասնավորապես արկտիկական պատրանքը, որը կոչվում է «ֆատա մորգանա», որտեղ հեռավոր օվկիանոսը կամ մակերեսային սառույցը, որն ըստ էության հարթ է, դիտողների առաջ հայտնվում է ուղղահայաց սյուների կամ «թռչող ամրոցների» տեսքով։ Մարդիկ հաճախ ենթադրում են, որ միրաժները շատ հազվադեպ են հանդիպում։ Սա կարելի է ճշմարիտ համարել օպտիկական միրաժների դեպքում, սակայն ռադիոտեղորոշիչների միրաժների համար պայմաններն ավելի տարածված են ջրային գոլորշու դերի պատճառով, որը խիստ ազդում է ռադիոալիքների հետ կապված մթնոլորտի բեկման վրա։ Քանի որ ամպերը սերտորեն կապված են ջրային գոլորշիների բարձր մակարդակի հետ, ջրային գոլորշիներով պայմանավորված օպտիկական միրաժները հաճախ տեսանելի չեն ուղեկցող անթափանց ամպի պատճառով։ Մյուս կողմից, ռադիոտեղանքային ալիքների տարածման վրա, ըստ էության, չեն ազդում ամպի ջրի կաթիլները, այնպես որ ջրային գոլորշիների պարունակության փոփոխությունները բարձրության հետ շատ արդյունավետ են մթնոլորտային խողովակների և ռադիոտեղանքային միրաժների առաջացման համար[41][40] :

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆատա մորգանայի միրաժները կարող էին բացատրել ավստրալական առեղծվածային Մին-Մին լույսի երևույթը[41]։ Սա նաև կբացատրեր, թե ինչպես է լեգենդը փոխվել ժամանակի ընթացքում. առաջին հաղորդումները անշարժ լույսի մասին էին, որը Ֆատա մորգանայի ազդեցությամբ խարույկի պատկեր կստանար։ Ավելի ուշ զեկույցներում այն դարձել է շարժվող լույսեր, որոնք ինվերսիոն արտացոլման դեպքում, ինչպիսին Ֆատա մորգանան է, կլինեն լուսարձակներ հորիզոնի վրա՝ շրջադարձով արտացոլվող։

Գրենլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆատա մորգանա երկիրը ուրվական կղզի է Արկտիկայում, որի մասին առաջին անգամ հաղորդվել է 1907 թվականին։ Ապարդյուն որոնումներից հետո այն համարվում է Տոբիաս կղզի[42]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆատա մորգանան սովորաբար կապված է ինչ-որ առեղծվածային բանի հետ, մի բան, որին երբեք հնարավոր չէր մոտենալ[43]։

1886-ի նկար «Ֆատա մորգանա» անիրատեսական միրաժ անապատում

Ով երգի քաղցր պատրանքներ,

Որ ամենուրեք եք ինձ գրավում,

Միայնակ դաշտերում, և ամբոխի մեջ,

Եվ թե լեփ-լեցուն փողոցներում։


Ես մոտենում եմ, դուք անհետանում եք,

Ես բռնում եմ ձեզ, իսկ դուք գնում,

Բայց միշտ և՛ գիշերը, և՛ ցերեկը,

Մեղեդին հնչել չի դադարում։


Ինչպես տեսնում է ճամփորդը հոգնած

Անապատում կամ տափաստանում անծայր,

Կապույտ լճեր, որ ծառերով են փակված,

Որ տարածել են ստվերը հաճելի։


Հրաշալի քաղաքներ՝ բարձր աշտարակներով,

Եվ փայլուն ոսկյա տանիքներով,

Որոնք անհետանում են, երբ նա մոտենում է,

Մշուշի նման, միասին գլորվելով։


Ու ես թափառում և թափառում եմ երկար,

Եվ իմ առջև է միշտ շողշողում

Փայլուն քաղաքը երգերի համար,

Երազների այս գեղեցիկ երկրում։


Բայց, երբ փորձում եմ մտնել դարպասով

Դեպի այդ մթնոլորտը ոսկյա,

Այն անհետանում է, և ես զարմանում ու

Սպասում եմ, որ տեսիլքը նորից հետ կգա։


Հենրի Ուադսվորթ Լոնգֆելո, Ֆատա մորգանա (1873)[45]

Տողերում « Ինչպես տեսնում է ճամփորդը հոգնած/ Անապատում կամ տափաստանում անծայր / Կապույտ լճեր, որ ծառերով են փակված,/ Որ տարածել են ստվերը հաճելի», կապույտ լճերի հիշատակման պատճառով պարզ է դառնում, որ հեղինակը իրականում նկարագրում է ոչ թե Ֆատա մորգանա, այլ պարզապես հարթավայրային կամ անապատային միրաժ։ 1886 թվականի նկարը, որի վրա անապատային «Ֆատա մորգանա» է պատկերված, կարող էր երևակայական նկարազարդում լինել բանաստեղծության համար, բայց իրականում ոչ մի միրաժ երբեք այսպիսի տեսք չի ունենում։ Էնդի Յանգը գրում է. «Նրանք միշտ սահմանափակված են երկնքի մի նեղ շերտով, որը հորիզոնում մատի լայնությունից փոքր է ձեռքի երկարությամբ»[1]։

18-րդ դարի բանաստեղծ Քրիստոֆ Մարտին Վիլանդը գրել է «Ֆատա մորգանայի օդային ամրոցների» մասին։ Օդային ամրոցների գաղափարը հավանաբար այնքան բնորոշ էր, որ շատ լեզուներ դեռ օգտագործում են Ֆատա մորգանա արտահայտությունը՝ միրաժը նկարագրելու համար[9]։

USS Barb սուզանավի մասին «Ներքևում ամպրոպ է» գրքում անձնակազմը տեսնում է Ֆատա մորգանա (գրքում կոչվում է «արկտիկական միրաժ») չորս նավեր պատկերող, որոնք են սառույցի մեջ մնացած։ Երբ նրանք փորձում են մոտենալ նավերին, միրաժը անհետանում է[44]։

Ֆատա մորգանան համառոտ հիշատակվում է 1936թ. Հ. Պ. Լովքրաֆթի «Խելագարության լեռներում» սարսափ վեպում, որտեղ պատմողը ասում է. «Հաճախ հետաքրքրաշարժ մթնոլորտային էֆեկտները գայթակղում էին ինձ, դրանց թվում անասելի վառ միրաժը՝ առաջինը իմ երբևէ տեսածներից, որ հեռավոր սառղաբեկորները դարձան աներևակայելի տիեզերական ամրոցների պատնեշներ»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 An Introduction to Mirages by Andy Young
  2. Atmospheric Optics Glossary by Andy Young
  3. Durst and Bull (1956). Met. Mag. 85. էջեր 237–42.
  4. Young, Andrew. Annotated bibliography of mirages, green flashes, atmospheric refraction, etc.
  5. Briggs, Katharine (1978). "Morgan le Fay." In Encyclopedia of Fairies: Hobgoblins, Brownies, Boogies, and Other Supernatural Creatures, p. 303. New York: Pantheon. 0-394-73467-X.
  6. Bromwich, Trioedd Ynys Prydein, pp. 274–75
  7. Avalon in Norris J. Lacy, editor, The Arthurian Encyclopedia (1986 Peter Bedrick Books, New York).
  8. «Fata Morgana».
  9. 9,0 9,1 Vanishing Tricks of a Goddess by Imogen Rhia Herrad
  10. The Sea-side Companion, Or, Marine Natural History p. 33 by Mary Roberts
  11. «The Fata Morgana, Elusive Phenomenon in the Strait of Messina». 2020 թ․ դեկտեմբերի 28.
  12. «The Count Roger and the Fata Morgana». 2012 թ․ մայիսի 9.
  13. The Stanford Dictionary of Anglicised Words and Phrases, page 388, by Charles Augustus Maude Fennell, John Frederick Stanford
  14. Eyers, Jonathan (2011). Don't Shoot the Albatross!: Nautical Myths and Superstitions. A&C Black, London, UK. 978-1-4081-3131-2.
  15. 15,0 15,1 Mills, W. J., 2003, Exploring polar frontiers: a historical encyclopedia. ABC CLIO Publishers, Oxford, United Kingdom.
  16. Zyryanov, P. N. (2012). Адмирал Колчак, верховный правитель России [Admiral Kolchak, the supreme ruler of Russia]. Vol. 1356 (4th ed.). Moscow: Molodaya Guardia. էջ 60. ISBN 978-5-235-03375-7.
  17. Zyryanov, P. N. (2012). Адмирал Колчак, верховный правитель России [Admiral Kolchak, the supreme ruler of Russia]. Vol. 1356 (4th ed.). Moscow: Molodaya Guardia. էջեր 77–78. ISBN 978-5-235-03375-7.
  18. White, Calvin S. (1937 թ․ մայիսի 16). «U.S.S.R. Opens Far North». The New York Times. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  19. «Croker Mountains». Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  20. «John Ross – The Arctic and More – 19th century – Pathfinders and Passageways». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  21. «Superior Mirage». Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  22. Morrell, Benjamin (1832). A Narrative of Four Voyages ... etc. New York: J & J Harper. էջեր 69–70. ISBN 9781927279137.
  23. Mills, William James (2003). Exploring Polar Frontiers. Santa Barbara: ABC-CLIO. էջեր 434–435. ISBN 978-1-57607-422-0.
  24. Mill, Hugh Robert (1905). The Siege of the South Pole. London: Alston Rivers. էջ 109.
  25. Mill, Hugh Robert (1905). The Siege of the South Pole. London: Alston Rivers. էջեր 161–162.
  26. Simpson-Housley, Paul (1992). Antarctica: Exploration, Perception and Metaphor. New York: Routledge. էջեր 57–69. ISBN 978-0-415-08225-9.
  27. «UI Alumni Association – Welcome». Alumni & Friends!. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  28. Rawlins, Dennis. «Contributions». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  29. Welky, David (2017). A Wretched and Precarious Situation: In Search of the Last Arctic Frontier.
  30. MacMillan, Donald Baxter; Ekblaw, Walter Elmer (1918). Four Years in the White North. Harper & Brothers. էջեր 87–88.
  31. «The UnMuseum – Mirages». Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  32. «The Mirage: Conditions that make possible this beautiful illusion». Buffalo Evening News. 1909 թ․ ապրիլի 10. էջ 5. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին – via Newspapers.com. «Lake Ontario Is famous for beautiful and wonderful mirages, during which the opposite shore of the lake is plainly visible from either side.» Կաղապար:Free access
  33. «Daily News (Kingston, ON), July 9, 1866: Maritime History of the Great Lakes». Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  34. «A mirage at Buffalo». Scientific American. 71: 115. 1894 թ․ օգոստոսի 25 – via Google Books. հրապարակում բաց հնարավորություն
  35. Miscellaneous Notes and Queries Vol. XII.. M. Gould, Manchester, N. H. 1894.
  36. Perkinson, William J. (1966 թ․ նոյեմբերի 11). «Optical illusions among strange effects of weather; winds give cold its severity». The Evening Sun. Baltimore, Maryland. էջ C1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին – via Newspapers.com. «October is also the month when Antarctica's equivalent of the desert mirage occurs most frequently.
    On four of the five days during which the blizzard blew continuously, the Fata Morgana appeared and lasted from four to twelve hours.
    That's when phantom cliffs and coast lines are plainly visible.
    Mountains take on strange shapes, sometimes appearing to grow atop each other upside down. Other mountains seem displaced as peaks 120 miles [190 km] away or more can be seen as if they were just across the ice-covered McMurdo Sound.
    The Fata Morgana, Chief Horner explained, is an optical illusion caused when the air is clear by the fact that the air aloft is warmer than the air at the surface of Antarctica.»
  37. «The Guys at Work». 2011 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  38. «El Pasoan studies Antarctica weather». El Paso Herald–Post. 1973 թ․ փետրվարի 19. էջ B–1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին – via Newspapers.com. «All the Navy weathermen at Detachment 'C' agree that the most startling weather phenomena they have encountered in Antarctica is 'Fata Morgana,' an optimal illusion that is caused by a temperature inversion over the ice and which makes everything look like a mirage and appear distorted or stretched.
    'It's amazing to look out towards the Ross Ice Shelf and see Mount Discovery or the Royal Society Mountain Range look almost inverted or stretched out for miles,' Miller said»
  39. Webb, Steven (2002). If the universe is teeming with aliens – where is everybody?. New York: Copernicus. էջ 30. ISBN 978-0-387-95501-8.
  40. V. R. Eshleman Electromagnetic-Wave Ducting Արխիվացված 22 Հոկտեմբեր 2008 Wayback Machine
  41. Pettigrew, John D. (2003) "The Min Min light and the Fata Morgana: An optical account of a mysterious Australian phenomenon", Clinical and Experimental Optometry, V86#2 pp. 109–120
  42. «Catalogue of place names in northern East Greenland». Geological Survey of Denmark. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  43. Fata Morgana by Henry Wadsworth Longfellow.
  44. Fluckey, Eugene B. (1997). Thunder Below!: The USS Barb Revolutionizes Submarine Warfare in World War II. University of Illinois Press. էջ 34. ISBN 978-0252066702.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆատա մորգանա» հոդվածին։