Մորգանա փերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Մորգանա վհուկը»,
Սենդիս Էնթոնի Ֆրեդերիկ Օգաստաս, 1864
Բիրմինգեմյան նկարչական պատկերասրահ[en]
«Արթուրի մահը», Էդուարդ Բյորն Ջոնս
կույսերից մեկը՝ Մորգանա փերին

Մորգանա փերի (տարբերակներ․ հին վալերեն Morcant ← môr «ծով» + cant «շրջան» անունից, հին շոտլանդերեն Mórríghan ← Mhór Rioghain «Մեծ Թագուհի» անունից, որը նվիրված էր պատերազմի, ճակատամարտերի և մահվան կելտական աստվածուհուն), կախարդուհի, արթուրական շրջանի անգլիական լեգենդների կերպար, Արթուր արքայի համամայր քույրը և միևնույն ժամանակ նրա սիրուհին։ Մորգանա փերու գլխավոր շնորհը բուժելն (ոչ ավանդական բժշկություն) էր։

Իր կերպարը շատ անգամ ձուլում են Արթուրի սանուհի, քրոջ Մորգազի կերպարի հետ, ով երբեք կախարդուհի չի եղել, բայց իր եղբայր Արթուրից ինցեստով երեխա է ունեցել՝ Մորդրդին։ Մորդրեդը Արթուրին կործանողն էր։

Մորգանա փերու պատվին է անվանվել օպտիկական «մորգանի ֆատա» երևույթը։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ստեղծագործություններում Մորգանա փերին նկարագրվում է, որպես Արթուր արքայի քույր և ընկեր։ Ուշ միջնադարյան գրականության մեջ նրա դերը մեծանում է, և նա դառնում է Արթուրի արյունակից քույրը։ Թոմաս Մելորին իր «Արթուրի մահերը» ստեղծագործության մեջ Մորգանային ներկայացնում է, որպես Արթուր արքայի համամայր կրտսեր քույր։ Մերին Զիմմեր Բրեդլիի գրքերի շարքում նա հանդիսանում է Արթուրի մեծ քույրը, որն ավելի մոտ է իրականությանը։ Մորգանան եղել է Գորլոսի և Իգրեյնի առաջին երեխան։ Արթուրը ծնվել է Իգրեյինի երկրորդ ամուսին Ուտեր Պենդրագոնից։ Այսինքն ստացվում է, որ Մորգանան Արթուրի համամայր քույրն է, ով շատ է սիրել իրրեն։

Գվինևրայի դավաճանությունից հետո առաջացած կոնֆլիկտում Մորգանան հանդես է գալիս Մորդրեդի (տարբերակներից մեկի ահամաձայն Արթուրի և Մորգանայի որդին) կողմից Արթուր արքայի դեմ։

Մորգանան հիշատակվում է, որպես Արթուրին՝ պարտություն կրելուց և մահացու վիրավորվելուց հետո, Ավալոն տեղափոխած կախարդուհիներից մեկը։

Անվանման տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Morgan Le Fay (անգլ.՝ ), Morgan La Fay, Morganna, Morgaine, Modron, Fata Morgana (իտալ.՝ )[1]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մերիոն Զիմմեր Բրեդլիի

  • ծնողներ
    • հայր — Հորլոյս դուքս
    • մայր — տիկին Իգրեյնա
  • եղբայրներ, քույրեր
    • Արթուր, համամայր եղբայր
  • ամուսին
    • Ուրիենս՝ Հյուսիսային Ուելսի թագավոր
  • մորաքույրներ
    • Վիվիանա՝ Իգրեյնի ավագ քույրը, Լճի Տիրուհի
    • Մորգաուզա՝ Իգրեյինի դաստիարակը և կրտսեր քույրը
  • երեխաներ
    • Ուվեյն՝ Ուրիենսի հարազատ որդին։

Տոհմածառ (ըստ Մելորիի)[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
դ․ Գորլուա
 
 
 
 
 
 
Իգրեյնա
 
 
 
 
 
թ․ Ուտեր Պենդրագոն
 
թ․ Լոդեգրանս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
թ․ Ուրիենս
 
Մորգանա փերի
 
թ․ Նանտրես
 
Էլեյն
 
թ․ Լոտ Օրկնեյցի
 
Մորգաուզա
 
Արթուր արքա
 
 
 
Գվինևրա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իվեյն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
թ․ Սանամ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գավեյն
 
Գահերիս
 
Ագրավեյն
 
Գարետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լիոնորա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մորդրեդ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոռռ
 
 
 
 
  • դ․ - դուքս
  • թ․ - թագավոր

Այլ սյուժեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակներից մեկի համաձայն՝ Մորգանան աղջիկ ժամանակ, իր մոր և Ուտեր Պենդրագոնի հետ ամուսնությունից հետո ուղարկվեց մենաստան, որպեսզի դառնա միանձնուհի։ Սակայն նա, Ավալոն սուրբ կղզում, հորից սովորեց մոգություն, իսկ այդ հարցում նրան օգնեց Լճի Տիրուհին։

«The Vulgate Cycle» Արթուրի մասին լեգենդներում ասվում է, որ Մորգանան ծառայել է Ջինևրա թագուհու մոտ, որպես պալատական ազնվական օրիորդ։ Այստեղ նա սիրային կապի մեջ է մտնում թագավորի զարմիկ՝ Գիոմարի (անգլ.՝ Giomar) հետ։ Երբ Ջինևրան վերջ դրեց այս սիրավեպին, Մորգանան, որպես վրեժ մատնեց Ջինևրային և Արթուր արքային տեղեկացրեց թագուհու և Լանսելոթի ունեցած կապի մասին։

Ջինևրան սիրահարված էր Լանսելոթին, բայց Լանսելոթը մերժում էր թագուհու կիրքը, չնայած նրան, որ Ջինևրան մի քանի անգամ գերի էր վերցրել իրեն։ Մորգանան վահան է տալիս, ոչինչ չկասկածող սեր (տիտղոս Անգլիայում) Տրիստանին, որի վրա պատկերված էին Արթուր արքան, Ջինևրա թագուհին և Լանսելոթը։ Վահանը փաստորեն պետք է ծառայեր, որպես ակնարկ այն բոլոր մարդկանց համար, ովքեր ներկա էին զինախաղերին։ Սակայն Արթուրը քրոջ ակնարկը անտեսեց։

Մելորիի ստեղծագործությունում Մորգանան իր սիրեկան սեր Ակկոլոնին (անգլ.՝ Accolon) հրահրում է գողանալ Ավալոնի սուրբ թուրը՝ Էքսկալիբուրը, քանի որ Արթուրը դավաճանեց Ավալոնի խորհուրդին և արժանի չէր թրին։ Արթուր աքան հանդիպում է նրա հետ մենամարտի ժամանակ, առանց կախարդական թրի, բայց Լճի Տիրուհու օգնությամբ կարողանում է հաղթել նրան։ Տեսնելով, որ իր պլանը չի աշխատել Մորգանան գողանում է թրի պատյանը (այն ուներ վերքերը բուժելու մոգական ուժ), և դրա պատճառով Արթուրը տանջվում է արյան կորստից[1]։

Կախարդական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արթուրի մահը», Ջեյմս Արչեր։

Կրետեն դե Տրուան Մորգանայի մասին ասում է, որ նա օժտված էր բուժելու մեծ շնորհով։ Բացի սրանից Մորգանան ուներ, նաև հակադարձվելու (այստեղից էլ ֆատա մոգանա երևույթը) և թռչելու հատկություններ։

Հետագայում Մերլինը սովորեցնում է Մորգանային և ավելի է մեծացնում, նրա կախարդական հատկությունները։

Համարվում է, որ Մորգանայի շատ հատկություններ և ունակություններ մեղմացվել են քրիստոնեական գրականության տեքստերում։ Հավանական է, որ նա նախորդող տարբերակներում ավելի մեծ ուժ ուներ։ Այնուամենայնիվ չեն կորել այն տեղեկությունները, որ նա ապրել է Ավալոն կախարդական կղզում և ղեկավարել է այն։ Մորգանան Արթուրի մարմինը՝ երկու խորհրդավոր թագուհիների (Հյուսիսային Ուելսի թագուհու և Ամայի տարածքների թագուհու (The Queen of Northgales and the Queen of Wasteland)) հետ տանում է Ավալոն, որպեսզի կենդանանա Անգլիայի համար կրիտիկական պահին։ Տարբերակ կա, որ նրանք եղել են չորսը, ներանց հետ կար նաև Լճի Տիրուհին։

Aquote1.png ․․․և դառը արտասվում էին։ Կանայք վերցրեցին Արթուրին նավակի վրա, և թագավորը գլուխը դրեց Մորգանա փերիի ծնկներին։ Քույրը տարավ նրան Ավալոն հրաշալի կղզին։ Այնտեղ հրաշալի խնձորենիների մոտ, որտեղ աճում էին մոռացության պտուղներ, Արթուրը բուժվեց իր վերքերից։ Aquote2.png


Հավանական է, որ Մորգանան ի սկզբանե եղել է կելտական հեթանոս աստվածուհի [2] կամ իր վերամարմնացումը։ Հռումեական աղբյուրները հիշատակում են կելտական Մոդրոն անունով մայր-աստվածուհուն, ինչպես նաև գոյություն է ունեցել Մորրիգան իռլանդական աստվածուհի։ Բացի սրանից, հնարավոր է, որ իր կերպարը վերցվել է բրիտանական լեգենդների նույն անունն ունեցող ջրային հավերժահարսից (12 դար)[http://www.arthurian-legend.com/more-about/more-about-arthur-8.php։

Մորգանան համաշխարհային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին անգամ հիշատակվում է Գալֆրիդ Մոնումենտացու «Vita Merlini» ստեղծագործությունում (մոտ 1150 թ․)։
  • Կերպարը շոշափելիորեն մշակվել է Թոմաս Մելորիի «Le Morte d’Arthur» և Բրեդլի Մերիոն Զիմմերի «Ավալոնի մառախուղում» ստեղծագործություններում։
  • Կիր Բուլիչյովի «Արքայազները աշտարակի վրա» վիպակում Ալիսա Սելեզնյովան հակառակվում է Մորգանային, ով օգնում է Ռիչարդ III-ին վերցնել իշխանությունը և Էդուարդ IV-ի ժառանգներին սպանի։ Օգնում է Լճի Տիրուհուն (Լճային փերի գրքում) հաղթել Մորգանային, փրկում է արքայազներին և իր հետ վերցնում նրանց դոպի ապագա։
  • Հիշատակվում է Հարի Փոթերում։ Պատկերված է կոլեկցիոն քարտերի վրա։

Կինոմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեծ Մերլինը» ֆիլմում Մորգանայի դերը խաղում է Հելենա Բոնեմ Քրթերը։ Սակայն այն ավելի շուտ Մորգաուզայի կերպարի փոփոխություննէ, քանի որ ֆիլմում դերասանուհու հերոսը օժտված չէ մոգական հատկություններով և ինտիմ կապի մեջ է մտնում Արթուր արքայի հետ։
  • « Յանկիների նոր արկածները Արթուր արքայի բակում» ֆիլմում, նրա դերը խաղում է Անաստասիա Վերտինսկայան։
  • «Ավալոնի մառախուղները» ֆիլմում (ըստ Մ․ Զ․ Բրեդլիի ) Մորգանայի դերը խաղացել է Ջուլիաննա Մարգուլիսը։
  • «Էքսկալիբուր» ֆիլմում նրա դերը խաղում է Հելեն Միրրենը։ Կերպարը միախառնված է Մորգանեզի և Նիմուեյի կերպարների հետ։
  • «Դոկտոր Կտո» հեռուստասերիալում Մորգանան հայտնվում է «Մարտի դաշտ» դրվագում (Battlefield, 1989, Մեծ Բրիտանիա), սյուժեյի համաձայն նա ապրում է այլընտրանքային իրականության մեջ, որտեղ գույություն ունի մոգությունը։
  • «Աստղային Դարպասներ» սերիալում Մորգանան հանդիսանում է նախնիներից հարություն առած։
  • «Մերլին» սերիալում Մորգանայի դերը խաղում է Կետի Մակգրադը։
  • «Հրաշագործի աշակերտը» ֆիլմում Մորգանան գլխավոր բացասական կերպարն է, ով ուզում է վերացնել ամբողջ աշխարհը։ Նրա դերը խաղում է Էլիս Կրիգեն։
  • «Քամելոթ» սերիալում Մորգանայի դերը խաղում է Եվա Գրինը։
  • «Կլոր սեղանի ասպետները» (Knights of the Round Table) (1953, ԱՄՆ) ֆիլմում, որի ռեժիսորն է Ռիչարդ Տորպը, Մորգանա փերիի դերը խաղում է Էնն Քրոուֆորդը։
  • «La Légende du roi Arthur» Մյուզիքլում Մորգանա փերիի դերը խաղացել է Զահոն (Zaho)[2]։

Անիմացիա և համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիսնեյի «Սև Թիկնոց» մուլտսերիալում կա Մորգանա Մակաբր անունով կերպար, վհուկ, ով սկզբում չարի կողմն էր, բայց հետո անցավ բարու կողմը։ Նրա արտաքին տեսքը կրկնօրինակում է Ֆրանկենշտեյնի Հարսնացուի արատաքին տեսքին։
  • «Վինքսերի Ակումբ կամ Կախարդուհիների դպրոց» մուլտսերիալում Մորգանա են անվանում Երկրի փերիների թադուհուն։
  • «League of Legends» խաղում գոյություն ունի Մորգանա կերպար։
  • «Cabals: The Card Game» խաղում խաղաթղթերի կապուկի հերոսը կրում է «Morgana Le Fay» անունը։
  • «Dragon Age» խաղում հանդես է գալիս Մորրիգան կախարդուհին, ով օժտված է մասնավորապես ետ և առաջ դարձնելու շնորհով։
  • Նա հայտնվել է նաև «Արդարության միություն» և «Կատարյալ Մարդ-Սարդ» մուլտսերիալներում
  • «Persona 5» խաղում Մորգանա անունով կերպարը, ով իրենից ներկայացնում է տարօրինակ տեսակի կատու (ընդ որում արական սեռի)։ Մորգանայի մոգական հնարավորությունների մեծ մասը իրենցից ներկայացնում են բուժող, վերականգնող անեծքներ (նզովքներ), ինչպես նաև նա անհրաժեշտության դեպքում կարող է վերածվել ավտոբուսի։

Կիրառություն այլ տեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ, IAU) Սատուրնի Միմաս արբանյակի վրա գտնվող խառնարանին տվել է Մորգանա անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фея Моргана. История на сайте «Легенды об Артуре». (անգլ.) Կաղապար:Проверено
  2. «Les artistes : Les artistes - Zaho» (ֆրանսերեն)։ www.lalegendeduroiarthur.com։ Վերցված է 2017-04-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]