Մերիոն Զիմմեր Բրեդլի
Մերիոն Զիմմեր Բրեդլի (անգլ.՝ Marion Zimmer Bradley, հունիսի 3, 1930[1][2][3][…], Օլբանի, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 25, 1999[2][3][5][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։
Քառասուն տարվա ընթացքում հրատարակել է ավելի քան յոթ տասնյակ գիրք, որոնք առավելապես գրված են ֆենտեզի և գիտական ֆանտաստիկայի ժանրերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեդլին ծնվել է Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքում։ Սկսել է գրել 17 տարեկանից[7]։ 1949 թվականին ամուսնացել է Ռոբերտ Օլդեն Բրեդլիի հետ։ Ամուսնալուծվել են 1964 թվականին։
Երկրորդ անգամ ամուսնացել է 1964 թվականի հունիսի 3-ին Ուոլթեր Բրինի հետ։ Ունեն մեկ դուստր՝ Մոյրա Գրեյլանդը, ով պրոֆեսիոնալ տավիղահար է և երգչուհի[8], և որդի՝ Մարկ Գրեյլանդը[9]։
1964 թվականին ավարտել է Տեխասի Հարդին Սիմմոնսի համալսարանը, իսկ 1967 թվականին՝ Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի ասպիրանտուրան։
1949 թվականին նրա պատմությունը հաղթել է «Amazing Stories» և «Fantastic» ամսագրերի մրցույթում և դարձել հեղինակի առաջին հրատարակած աշխատանքը։ Պրոֆեսիոնալ կերպով սկսել է գրել ֆանտաստիկա 1952 թվականից։
1988-1999 թվականներին Բրեդլին հրատարակել և խմբագրել է «Marion Zimmer Bradley’s Fantasy Magazine» ամսագիրը[10]։
2001 թվականին Բրեդլիի «Ավալոնի մառախուղը» (անգլ.՝ The Mists Of Avalon) բեսթսելլերի հիման վրա ռեժիսոր Ուլի Էդելին թողարկել է հեռուստատեսային ֆիլմ։
2014 թվականին՝ գրողի մահից հետո, նրա դուստր Մոյրա Գրեյլանդը հայտնել է, որ իր հայրը՝ Ուոլթեր Բրինը՝ Զիմմերի երկրորդ ամուսինը, բռնաբարել է իրեն մանկության տարիներից։ Գրեյլանդը նաև պատմել է, որ սեռական բռնության է ենթարկվել մոր կողմից, բայց այդ մասին երկար տարիներ չի խոսել, քանի որ չի ցանկացել հուսահատեցնել գրողի երկրպագուներին, որոնցից շատերին օգնել են Զիմմերի գրքերը, ինչպես նաև վախեցել է երկրպագուների բացասական արձագանքներից, որոնք գրողին համարում էին կանանց իրավունքների համար պայքարող մարտիկ[11][12][13][14]։
Ուոլթեր Բրինը, որը դրամագիտության ոլորտի փորձագետ էր, մի քանի անգամ կալանավորվել է երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու և բռնաբարելու համար։ Մոյրա Գրեյլանդը օգնել է ոստիկանությանը 1990-ական թվականներին հերթական անգամ ձերբակալել հորը։ Վերջինս մահացել է բանտում քաղցկեղից[15]։
Գրեյլանդի քողազերծումից հետո Զիմմերի հրատարակիչները որոշեցին նրա գրքերի վաճառքից ստացված եկամտի մի մասն ուղղել բռնության զոհերին օգնող կազմակերպություններին[16]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ավալոնի մառախուղը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր արքայի վիպաշար.
- «Կախարդանքի տիրուհին»
- «Գերագույն թագուհի»
- «Արքա-եղջերու»
- «Կաղնու գերին»
«Դարքովեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հարկադրված վայրէջք»
- «Փոթորիկների թագուհին»
- «Ճուռակի տիրուհին»
- «Երկու աշխարհակալ»
- «Համերֆելի ժառանգները»
- «Վառ կարմիր արև»
- «Դարքովերի քամիները»
- «Ալդոնեսի սուրը»
Այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջեքին և Գերնորը»
- «Աստղերը սպասում են»
- «Անտառային ապաստան»
- «Գիշերային պանդուխտ»
- «Աղոտ լույս»
- «Իզիդայի ավերակները»
- «Երկնագույն աստղի գաղտնիքը»
- «Արդյունավետ թերապիա»
- «Մահ աստղերի միջև»
- «Հղում անցյալին»
- «Սև ու սպիտակ»
- «Պայծառ այրվող վագրը» (Անդրե Նորթոնի և Մերսեդես Լեկիի համահեղինակությամբ)
- «Սև Տրիլլիում, Տրիլլիումի տիկինը» շարք (Անդրե Նորթոնի և Ջոան Մեյի համահեղինակությամբ)
- «Կարմիր լուսնի որսորդները» շարք (Փոլ Զիմմերի համահեղինակությամբ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 129.
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ «Marion Zimmer Bradley, 69, Writer of Darkover Fantasies». The New York Times (անգլերեն). 1999 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Moira Greyland». Moira Greyland (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-12-15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Secret Keeper No More: An Interview With Mark Greyland». 2014 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ [1]
- ↑ Flood, Alison (2014 թ․ հունիսի 27). «SFF community reeling after Marion Zimmer Bradley's daughter accuses her of abuse». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Flood, Alison (2014 թ․ հունիսի 27). «SFF community reeling after Marion Zimmer Bradley's daughter accuses her of abuse». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Rosenberg, Alyssa (2014 թ․ հունիսի 27). «Re-reading feminist author Marion Zimmer Bradley in the wake of sexual assault allegations». Washington Post. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Seidl, Christian (2014 թ․ հունիսի 29). «Hat die Avalon-Autorin ihre Tochter missbraucht?». Bild. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Goldin, Stephen (1999). «Timeline of Events». Marion Zimmer Bradley: In Her Own Words. Stephen Goldin. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Marion Zimmer Bradley». Victor Gollancz Ltd. 2014 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2022-01-05 Wayback Machine
- Կենսագրությունը ֆանտաստիկայի լաբորատորիայի կայքում
- Фильм. Ру Արխիվացված 2011-11-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիոն Զիմմեր Բրեդլի» հոդվածին։ |
|
- Հունիսի 3 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Սեպտեմբերի 25 մահեր
- 1999 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆանտաստ գրողներ
- Ֆենտեզի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ֆեմինիստ գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Լեզու ստեղծողներ
- Լեսբուհի գրողներ
- Ֆեմինիստ արվեստագետներ