Jump to content

Մորդրեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորդրեդ
Տեսակառասպելական կերպար և դիցաբանական կերպար
Ներկայացված էUnidentified Flying Oddball?
Սեռարական
Մասնագիտությունգրող
Դերը կատարել ենJim Dale?
 Mordred Վիքիպահեստում

Մորդրեդ՝ (անգլ.՝ MordredMedraut, լատին․՝ Medrawd) Կլոր սեղանի ասպետ, արքա Արթուրի մասին առասպելների շարքի բացասական կերպարներից մեկը։ Հայտնի է որպես ստոր դավաճան, ով կռվել է մինչ մահ Արթուրի հետ Կամլանի դաշտում։ Արդյունքում դավաճանը սպանվել էր, իսկ Արթուրը մահացու վիրավորվել էր:Բազմաթիվ աղբյուրներում նշվում է նրա ազգակցական կապի տարբեր բնույթը Կամելոտի արքայի հետ, սակայն ավելի հայտնի է այն տարբերակը, որտեղ Մորդրեդը ներկայացվում է որպես Արթուրի և նրա քույր Մորգաուզայի ապօրինի որդին։ Ավելի հին աղբյուրներում Մորդրեդը հայտնի է որպես Մորգաուզայի (հայտնի է նաև որպես Աննա) և նրա ամուսին Լոթի օրինական որդին։ Այսպիսով, նրա եղբայրներն են՝ Գավեյնը, Ագրագեյնը, Գահարիսը և Գարետը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Մորդրեդի ծագման անօրինականության մասին նշվել է լեգենդի ֆրանսիական տարբերակում, որը հայտնի է որպես «Ցիկլ Լանսելոտի և Գրաալի փնտրտուքի մասին» (Lancelot-Grail Vulgate Cycle), հետագայում այս տեսակետը տարածվել է։

Իմանալով Մերլինից մայիսի 1-ին ծնված երեխայի մասին մարգարեությունը (իսկ Մորդրեդը ծնվել էր հենց մայիսի մեկին), ով ոչնչացնելու էր թագավորությունը, Արթուրը հավաքում է ազնվական ընտանիքների բոլոր երեխաներին, որոնք ծնվել էին մայիսին, և ուղարկում է նրանց ծով ջարդված նավով։ Նավը խորտակվում է, սակայն միակ երեխան ով ողջ է մնում, Մորդրեդն էր։ Նա փրկվում է և հետ վերադարձվում ծնողներին։

Մորդրեդը արքա Արթուրի մասին լեգենդներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորդրեդը առկա է Արթուրի մասին բոլոր լեգենդներում՝ սկսած ամենավաղերից։ Առաջին անգամ նրա մասին հիշատակումը առկա է Կամբրայի Աննալներում, 537 թվականի գրառումներում[1] :Իրենք Աննալները գրվել են 960 և 970 թվականներին[2]։ Մորդրեդը ասոցացվում է Կամլանի հետ, սակայն ինչպես պնդում է Leslie Alcock-ը, այս կարճ հաղորդագրությունը ոչ մի տեղեկություն չի տալիս, սպանել է նա Արթուր թագավորին, թե սպանվել է Արթուրի կողմից, կամ նույնիսկ նրա մասին կռվել են արդյոք նրանք իրար դեմ[3]։ Սակայն, եթե նույնիսկ նա դավաճան չէ, այնուամենայնիվ այս հաղորդագրությունը, ինչպես նաև այն, որ նա առկա է Ուելսյան տրիադներում (Welsh Triads) ցույց է տալիս, որ նա եղել է հայտնի մարդ։

Մորդրեդի մասին առաջին մանրամասն աշխատանքը Գալֆրիդ Մոնմուտցու Historia Regum Britanniae-ն է, որտեղ Մորդրեդը առաջին անգամ ներկայացվում է որպես դավաճան։ Գալֆրիդը առաջինն էր, ով ոչ ուելսյան ընթերցողին պատմում է այն, թե ինչպես էր Արթուրը թողել Մորդրեդին հսկել իր գահը՝ մինչ նա ուղևորվել էր կռվելու հռոմեական կայսր Լյուցիի հետ (չկա համապատասխանություն պատմական որևէ անձի հետ)։ Արթուրի բացակայության ընթացքում, Մորդրեդը հռչակում է ինքն իրեն թագավոր (հստակ չի նշվում, թե Արթուրի բացակայությունից առաջացած անիշխանության ժամանակաշրջանի պայմաններում ժամանակավորապես, թե մշտական ) (կա վարկած, որ Մորդրեդը թագավորական արյան օրենքի համաձայն իրավունք ուներ զբաղեցնելու գահը) և ամուսնանում լեդի Ջինևրայի հետ։ Իմանալով այդ մասին՝ Արթուրը վերադառնում է Բրիտանիա։ Քննարկելով գահի պատկանելիության հարցը, նրանք կռվում են Կամլանի դաշտում, որտեղ Մորդրեդը մահանում է, իսկ Արթուրին հասցնում են Ավալոն։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Կամլանի դաշտի մարտից հետո նրանք երկուսն էլ մահացել էին, իսկ Արթուրին համակրող եկեղեցականությունը հորինել է լեգենդ «Արթուրի Ավալոն համբառնալու մասին»։ Արթուրի ժառանգ Կոնստանտին III Բրիտանացին հետագայում էլի պայքարել է Մորդրեդի բանակի մնացորդների դեմ, որը գլխավորում էին նրա որդիները։

Որոշ ուելսյան աղբյուրներ նույնպես հիշատակում են Մորդրեդին՝ կապված Կամլանի դեպքերի հետ[4] : Մեկ տրիադայում, որը հիմնված է Գալֆրիդ Մոնմուտցու Historia-ի վրա, պատմվում է նրա Արթուրին դավաճանելու մասին, մեկ այլ տեղ նա ներկայացվում է որպես «Բրիտանիայի կղզու երեք սանձարձակ թալաններից» մեկի կազմակերպիչ։ Այս վերջին տարբերակում պատմվում է, որ նա եկել էր Արթուրի Կորնուելում գտնվող Kelliwic կալվածք, ոչնչացրել էր սնունդը ու ըմպելիքը և նույնիսկ Gwenhwyfar (Ջինևրա)-ին քաշքշել էր և հարվածել[5]։ Ուելսյան գրառումներում Մորդրեդը երբեք չի համարվել Արթուրի որդին, այլ միայն բարեկամը, թեև «Ռանոբիի երազում» (The Dream of Rhonabwy) հիշատակվում է, որ Արթուրը եղել է նրա հոգեհայրը։ Ավելի ուշ Մորդրեդը նույնականացվել է Ամրի (Amhar, Amr) հետ որպես Արթուրի չարագործ որդի, ում մասին կան միայն երկու հիշատակումներ[6][7]։ Կարևոր է Historia Britonum-ում եղած գրառումը, որում նկարագրվում է նրա շքեղ գերեզմանը Հերֆորդշիրում գետի մոտ, որտեղ նա ընկել էր հոր հետ մարտից հետո մեզ անհայտ ողբերգությունից հետո։ Սակայն թե ինչ զուգահեռներ կարելի է տանել Ամրի ու Մորդրեդի պատմությունների միջև, եթե իհարկե կան, ոչ ոք բավարար չի բացատրել։

Գալֆրիդի և այլ աղբյուրներում, ինչպես Alliterative Morte Arthure-ը, Մորդրեդը ամուսնացել է Ջինևրայի հետ, ըստ երևույթին փոխհամաձայնության արդյունքում, գահը զավթելուց հետո։ Սակայն ավելի ուշ գրված տեքստերում, ինչպիսիք են Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» և Լանսելոթ-Գրաալ ցիկլը, Ջինևրան դավաճան չէր, նա փախչել էր Մորդրեդի համառ առաջարկություններից և փակվել էր Լոնդոնյան Թաուերում։ Սիրային եռանկյունին առաջվա պես առկա էր, սակայն ավելի ուշ գրված տարբերակներում Մորդրեդի փոխարեն հանդես է գալիս Լանսելոթը։

Ինչպես Գալֆրիդի մոտ, այնպես էլ Լանսելոթ-Գրաալ ցիկլում նշվում են Մորդրեդի երկու որդիները։ Գալֆրիդի մոտ Արթուրի ժառանգ Կոնստանտինը հետապնդել և սպանել էր երկուսին էլ իրենց թաքստոցներում, իսկ Լանսելոթ-Գրաալ ցիկլում Մորդրեդի ավագ որդի Մելեխանը սպանվել էր Բորսի կողմից, իսկ կրտսերին սպանել էր Լանսելոթը։

Մորդրեդը ըստ Մելորիի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորդրեդին տրվել էր Կլոր Սեղանի ասպետի կոչում, բայց նա չի կատարել որևէ քաջագործություն։ Նա չի վայելել այլ ասպետների հարգանքը, համարվում էր ստոր և վախկոտ մարդ։ Մրցախաղերից մեկի ժամանակ նրան հաղթել էր անհայտ ասպետ, հետագայում պարզվել է, որ սըր Լանսելոթն էր։

Գվինևրայի և Լանսելոթի պատմության բացահայտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորդրեդը սադրել էր Արթուրի և Լանսելոթի կոնֆլիկտը (հնարավոր է նաև, որ կազմակերպել է, պատմելով թագավորին թագուհի Գվինևրայի և այդ ասպետի դավաճանության մասին)։ Արթուրը ուղարկել էր իր հավատարիմ մարդկանց՝ Մորդրեդի գլխավորությամբ, ձերբակալել Լանսելոթին, բայց ապստամբ ասպետի կողմնակիցները ջախջախել էին թագավորական ջոկատը. Լանսելոթի թրին էին մատնվել անզեն պառլամենտականները՝ Արթուրի բարեկամները, Գարետ Նրբաձեռքը և Գահարիսը։ Արդյունքում Լանսելոթի անձնական թշնամին է դառնում խիզախությամբ իրեն չզիջող Գավեյնը, ով վերջին երկուսի ավագ եղբայրն էր և թագավորի հավատարիմ անձը։ Մորդրեդը ինքը կենդաանի է մնում և միայն թեթևակի վիրավորվում։

Լանսելոթն ու Գվինևրան փախչում են Տինտագել դղյակ, իսկ այնտեղից՝ Ֆրանսիա։ Արթուրը ու Գավեյնը հետապնդում են դավաճաններին, իսկ Մորդրեդը մնում է Բրիտանիայում որպես փոխարքա։ Մոր սադրանքով, հիշելով իր ծագման մասին, Մորդրեդը հեղաշրջում է իրականացնում և փորձում իշխանության գալ թագադրվելով։ Գավեյնի ջոկատը փորձելով կարգուկանոն հաստատել, ջախջախվում է, իսկ Սպիտակ Եղջերուի Ասպետը, ով Լանսելոթի հետ կռվից հետո վիրավոր էր, սպանվում է Մորդրեդի մարդկանց կողմից։

Արթուրի սպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով հայրենիքում խառը իրավիճակի մասին, Արթուրը շտապ հաշտվում է Լանսելոթի հետ և նավարկում դեպի Բրիտանիա։ Արթուրի և ինքնակոչի զորքերը հանդիպում են Կամլանի դաշտում՝ սկզբնապես բանակցությունների նպատակով։ Բայց ասպետների միջև ընդհարում է տեղի ունենում, և երկու զորքերի միջև մարտ է սկսվում։ Մարտի վերջում ոտքի վրա մնում են միայն մի քանի ասպետներ, այդ թվում հայրը և որդին։ Վճռական դուելում Մորդրեդը ծանր վիրավորում է թագավորին, սակայն ընկնում արքայի նետից։ Մորդրեդի հասցրած վերքը կործանարար է լինում Արթուրի համար. մարտից առաջ ասպետը իր թրի ծայրին ջարդել էր թույնով սրվակ, իսկ Մորդրեդի զինակիրը մարտի թեժ պահին Արթուրից գողացել էր Էսկալիբուրի պատյանը, որը ապահովում էր մարտում Արթուրի անխոցելիությունը։

Հետաքրքիր փաստ. Կրետենյե դե Տրուայի վեպից առաջ, ով Լանսելոթի կերպարը ներմուծել էր գրականության մեջ, Լանսելոթի ու Գվինևրայի սիրո սյուժեն գոյություն չուներ։ Ավելի վաղ տարբերակներում թագուհին դավաճանում էր ամուսնուն Մորդրեդի հետ (ըստ Գոթֆրիդ Մոնմուտցու «Մեդրաուդի») և ունեցել էր նրանից երկու որդի։

Զանգվածային մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սթիվեն Քինգի «Մութ աշտարակ» ցիկլում Մորդրեդ անվամբ է կոչվել դևը, ով խժռել էր սեփական մորը անմիջապես ծնվելուց հետո։
  • Ս. Լուկյանենկոյի «Պարեկներ» ցիկլում առկա է որպես Մերլինի լեգենդների մի մաս։
  • Հիկաշիդե Յուտիրոյի ռանոբե «Fate/Apocrypha» -ում Մորդրեդը մեկն է այն հերոսական հոգիներից, ում կանչել էին Սուրբ Գրաալի համար մարտնչելու։ Ինչպես օրիգինալ տարբերակում համարվում է Արթուր արքայի որդին, թեև և՛ Արթուրը, և՛ Մորդրեդը ռանոբեում կին են։
  • Կլոր սեղանի ասպետներ (1953,ԱՄՆ ) ռեժիսոր Ռիչարդ Տորպ, Մորդրեդի դերում՝ Սթենլի Բեյկեր։
  • Դոկտոր Ով (էպիզոդ՝Մարտադաշտ / Battlefield; 1989,Մեծ Բրիտանիա), Մորդրեդի դերում՝ Քրիստոֆեր Բոուեն։
  • Մերլին (1 սեզոն, 8 սերիա), Մորդրեդը ներկայացված է որպես դրուիդ-տղա, ով օգնում է Մերլինին։ Հետո հայտնվում է 5-րդ սեզոնի 1 սերիայում արդեն մեծացած։
  • Ավալոն դպրոցը(2010, ԱՄՆ) ռեժիսոր Ստյուարտ Գիլլարդ, Մորդրեդի դերում՝ Ստիվ Վալենտայն։
  • «Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր» (անգլ King Arthur: Legend of the Sword) (2017; США) ֆիլմի ռեժիսոր Գայ Ռիչի, Մորդրեդի դերում՝ Ռոբ Նայթոն։
  • Fate/Apocrypha (Ճապոնիա; 2017),Մորդրեդը ներկայացված է որպես աղջիկ -սեյբեր։ Մասնակցում է սուրբ Գրաալի համար մղվող մարտին[8]։

Վիդեոխաղերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Black Mirror խաղերի սերիայում գլխավոր չարագործի անունը Մորդրեդ է։
  • Warframe խաղում Մորդրեդը Էսկալիբուրի ալտերնատիվ սաղավարտ է[9]։
  • Stronghold Legends խաղում,որը նվիրված է Արթուր արքայի և Կլոր սեղանի ասպետների լեգենդին, չարագործներից մեկի անունը Մորդրեդ է։

Երաժշտությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Blind Guardian-ի Mordred’s Song երգը[10]։
  • 1980—ականների վերջին և 1990-ականների սկզբին գործում էր Mordred խումբը, ֆանք-մետալ ոճում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lupack, Alan (translator). "Arthurian References in the 'Annales Cambriae'. Camelot Project at the University of Rochester. Retrieved December 1, 2006.
  2. Ashe, Geoffrey (1991). «Annales Cambriae». In Lacy, Norris J. (Ed.), The New Arthurian Encyclopedia, pp. 8-9. New York: Garland. ISBN 0-8240-4377-4.
  3. Alcock, Arthur’s Britain, p. 88.
  4. Triad 51. In Bromwich, Rachel (2006). Trioedd Ynys Prydein.
  5. Triad 54. In Bromwich, Rachel (2006). Trioedd Ynys Prydein.
  6. Nennius, Historia Brittonum, ch. 73. From Lupack, Alan (translator). "From the 'History of the Britons' ('Historia Brittonum') by Nennius. The Camelot Project at the University of Rochester. Retrieved December 1, 2006.
  7. The Arthurian Handbook, p. 15; p. 277.
  8. «Saber of Red». TYPE-MOON Wiki (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «Шлем Экскалибура: Мордред».
  10. http://www.blind-guardian.com/new_version/discography/albums/Imaginations_from_the_Other_Side/lyrics.html#5 Արխիվացված 2008-01-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորդրեդ» հոդվածին։