Օսկար Կալպակս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսկար Կալպակս
լատիշ․՝ Oskars Kalpaks
Oskars Kalpaks.jpg
հունվարի 6, 1882(1882-01-06) - մարտի 6, 1919(1919-03-06) (37 տարեկան)
ԾննդավայրQ16363352?, Wenden County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրSkrunda Parish, Goldingen County, Լատվիա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Զորատեսակհետևազոր
Կոչումփոխգնդապետ և գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Լատվիայի անկախության պատերազմ
ՊարգևներԼաչպլեսիսի ռազմական շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Արիության ոսկե թուր, Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Վլադիմիրի շքանշան, Սուրբ Աննայի շքանշան, Սուրբ Ստանիսլավի շքանշան, Medal 100 year 1812? և «Ի հիշատակ Ռոմանովների արքայատոհմի գահակալման 300-ամյակի» մեդալ
ԿրթությունIrkutsk Military School?

Օսկար Կալպակս (լատիշ․՝ Oskars Kalpaks, հունվարի 6, 1882(1882-01-06), Q16363352?, Wenden County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1919(1919-03-06), Skrunda Parish, Goldingen County, Լատվիա), գնդապետ, լատիշական առանձին զորագնդի (Կալպակսի զորագունդ) հրամանակար, Լատվիայի զինված ուժերի լատիշական զգային զորամիավորումների առաջին հրամանատար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալպակսը ծնվել է գյուղացի Պետր Կոլպակի (1850-1922) ընտանիքում: Օսկարն ունեցել է ավագ քույր (Աննա, 1876—?) և կրտսեր եղբայր (Կարլիս, 1884-1953): Կնոջ մահից հետո Պետր Կոլպակը 1891 թվականին կրկին ամուսնացել է Աննա Անտուժի հետ:

Տասը տարեկանում Օսկարը ձմեռվա երեք ամիսներին հաճախել է ծխական դպրոց, ապա սովորել է Լուբանի կառավարչական դպրոցում, որը ռուսական պետական հաստատություն էր և ավելի լավ կրթություն էր տալիս քան գյուղական դպրոցները, սակայն ուսումնառությունը կատարվում էր ռուսերենով: Օսկարը դպրոցում սովորել է նաև ջութակ նվագել և կարող էր երաժիշտ դառնալ, սակայն որոշել է դառնալ զինվորական:

Կայսերական բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Օսկարը փորձել է ընդունվել Պսկովի ռազմական ուսումնարան, սակայն դա չի հաջողվել: Հաջորդ տարի մեկնել է Իրկուտսկ, որտեղ հաջողությամբ հանձնել է քննություններ: 1903 թվականի հունվարի 18-ին նա ընդունվել է ռուսական կայսերական բանակի Կոլիվանի 40-րդ գնդի 10-րդ դասակը, որը տեղակայված էր Վարշավայում: Գնդում ավարտելով հրամանատարական դասընթացները՝ 1904 թվականին Կալպակսը փորձել է ընդունվել Կազանի յունկերական հետևակային դպրոցը, սակայն չի կարողացել հաղթահարել ընդունելության քննությունները: 1905 թվականի մայիսին բանակում պարտադիր ծառայությունը նա ավարտել է ունտեր սպայի աստիճանով: Նույն թվականի սեպտեմբերին կրկին մեկնել է Իրկուտսկ՝ այս ամգամ հաջողությամբ հանձնելով յունկերների դպրոցի քննությունները:

1905 թվականին մասնակցել է հեղափոխական ուժերի ճնշմանը՝ ստանալով արծաթե շքանշան «Ջանքերի համար»:

1908 թվականի հունիսին Կալպակսը՝ որպես պոդպորուչիկ, ծառայության է անցել Պուլտոսի հետևակային 183-րդ գնդում, որը տեղակայված էր Վարշավայի մերձակայքում: Սպայական աստիճանի ստացումը վկայում է, որ նա հաջողությամբ ավարտել է կուրսը:

1908-1909 թվականներին Կալպակսը եղել է դասակի ժամանակավոր հրամանատար:

1910 թվականի ամռանը գունդը տեղափոխվել է Կոստրոմա, որտեղ Օսկարը ղեկավարել է հրահանգիչների թիմը և մատուցած ծառայությունների համար ստացել պորուչիկի կոչում, այնուհետև ստանձնել է դասակի հրամանատարի պաշտոնը: Լավ ծառայության համար 1912 և 1913 թվականներին պարգևատրվել է երկու հուշամեդալներով:

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1914 թվականի օգոստոսին Կալպակսն իր գնդով մեկնել է Գալիցիա որպես հրետանավորների բաժանմունքի հրամանատար: Մարտում վիրավորվել է, պարգևատրվել Սուրբ Աննայի՝ 4-րդ աստիճանի շքանշանով: Կարպատյան գործողության ժամանակ ղեկավարելով դասակը, ապա բաժանմունքը՝ քաջության ու նախաձեռնողականության համար պարգևատրվել է երեք անգամ: Բրեստի շրջանում մարտերի համար ևս երկու անգամ պարգևատրվել է:

Իմանալով «Լատիշական նետաձիգների» (լատիշ․՝ Latviešu strēlnieki) ջոկատների կազմավորման մասին՝ դիմել է ղեկավարությանը այնտեղ տեղափոխելու խնդրանքով, սակայն մերժվել է:

1915 թվականին Կանաչ պալատի մոտ մղած մարտերի համար պարգևատրվել է Գեորգիևյան զենքով, իսկ սեպտեմբերին՝ Ռուսական կայսրության զինվորական բարձրագույն պարգևով՝ Սուրբ Գերոգիի շքանշանով (4-րդ աստիճան): Պարգևատրվել է նաև «Ռոմանովների տան 300-ամյակի» շքանշանով, Սուրբ Աննայի, Սուրբ Ստանիսլավի, Սուրբ Վլադիմիրի շքանշաններով, «Խիզախության համար» ոսկե զենքով:

1916 թվականին Կալպակսը դարձել է կապիտան, իսկ 1917 թվականին՝ փոխգնդապետ:

1917 թվականին չեզոքություն է դրսևորել Ռուսաստանի ժամանակավոր կառավարության և անձամբ Կերենսկու հանդեպ, պաշտպանել է Էսէռներին: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո զինվորական պատգամավորների խորհրդում ընտրվել է գնդի հրամանատար:

Բրեստի հաշտությունից հետո 1918 թվականի ամռանը Ուկրաինայում զինաթափել ու բաց են թողել, իսկ 1918 թվականի աշնանը փոխգնդապետը վերադարձել է Լիվոնիա: Կալպակսը փորձել է հայրենակիցներին կոչ անել պայքարելու բոլշևիկների դեմ, սակայն մերժվել է և ընդունվել որպես գերմանական բարոնների ու կայսրության հպատակ: Լատվիայում որոշակի դրական վերաբերմունք կար բոլշևիկների հանդեպ. 1917 թվականին Լիվոնիայում նրանց օգտին էր քվեարկել 72 %-ը[1]:

Լատվիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի նոյեմբերի 18-ին Լատվիայի անկախության հռչակումից հետո Կարլիս Ուլմանիսի գլխավորած ժամանակավոր կառավարությունը 1918 թվականի դեկտեմբերի 7-ին համաձայնագիր է կնքել Մերձբալթիկայում Գերմանիայի հավատարամարար Ավգուստ Վինինգի հետ Լատվիայի տարածքը կարմիր բանակի հարձակումներից պաշտպանելու համար: Այդ նպատակով ձևավորվել է լանդեսվերը՝ կամավորական զինվորական խմբավորումը, որի կազմում եղել են լատիշական 18, գերմանական 7 և դուսական 1 ջոկատներ: Հետո ձևավորվել է ևս յոթ ջոկատ, որից 4-ը համարվել են անբարեհույս: Դրանցից երկուսը ապստամբել են Ուլմանիսի կառավարության դեմ և ենթարկվել հաշվեհարդարի: Համաձայնագրով լատիշների թիվը լանդեսվերում պետք է կազմեր 2/3-ը (այս պայմանն այդպես է չի պահպանվել. լատիշների թիվը չի գերազանցել 1/3-ը):

1918 թվականի դեկտեմբերի 29-ին Ուլմանիսի կառավարությունն առանձին պայմանագիր է կնքել Վինինգի հետ Լատվիայի պաշտպանության համար գերմանական կամավորական ուժերը մոբիլիզացնելու համար. այդ նպատակով գերմանացի կամավորականներին խոստացվել էր Լատվիայի քաղաքացիության լիարժեք իրավունքներ, եթե վերջիններս Լատվիայի Հանրապետության պաշտպանության համար առնվազն չորս ամիս պայքարի մեջ եղած կլինեին[1]: Այդպես էլ ձևավորվել է Երկաթյա դիվիզիան:

Կալպակսն այն լատիշներից էր, որ դեմ էր բոլշևիկներին: Դիմումից երկու շաբաթ անց նա ծառայության է անցել պաշտպանության նախարարության հրամանով:

Ռիգայի լատիշական դասակների անհնազանդությունից և դեկտեմբերի 31-ին 1-ին և 2-րդ ուժային դասակների ձևավորումից հետո բանակում զանգվածային դասալքություն է սկսվել: ժամանակավոր կառավարությանը իրենց հավատարմությունն էին հայտնել միայն լատիշական երեք գնդերը (Ցեսիսի, սպայական ու ուսանողական), ռուսական և Օստզեյի դասակները: Լատիշական դասակները հունվարին միավորվել են առանձին գումարտակում, որի հրամանատար է նշանակվել Օսկար Կալպակսը գնդապետի կոչումով[2]: «Կարմիր նետաձիգների» ճնշմամբ լանդեսվերը Վենտա գետով նահանջել է արևմուտք, որտեղ ճակատը կայունանում էր: Կալպակսի հրամանատարությամբ լատիշական գումարտակը դարձել է նմանը չունեցող զինված միավորում, որի հիման վրա ձևավորվել է Լատվիայի ապագա բանակը: 1919 թվականի հունվար-մարտ ամիսներին լատիշական գումարտակը կապիտան Դորմոգենևի խմբի հետ Կուրզեմեում հետ է մղել լատիշական «Կարմիր նետաձիգներին»: 1919 թվականի հունվարի 19-ին Կալպակսի գումարտակը, որում ընդամենը 375 մարդ կար, սրընթաց հարձակվել է Ռիգայի կարմիր նետաձիգների 2-րդ գնդի վրա՝ գրավելով Սկրունդա քաղաքը: Փետրվարի 3-ին նրա գնդում հաշվվում էր 276 զինվոր[3]: Սկրունդայի մոտ տարած հաղթանակից և կարմիրներին Կուլդիգայից, Վենտսպիլսից քշելուց հետո սկսվել է Լատվիայի տարածքի ազատագրումը բոլշևիկներից[4][4]:

1919 թվականի մարտի 6-ին Միտավայի վրա հարձակվելու ժամանակ Այրետսի մոտ ողբերգական թյուրիմացություն է եղել. «Երկաթյա դիվիզիայի» զինվորները, որոնց ղեկավարում էր հաուպտման Ֆոն Բորխը, Կալպակսի՝ ռուսական համազգեստ հագած զինվորներին շփոթել է Վինդավայից նահանջած բոլշևիկների հետ, որոնց այդ ժամանակ հետապնդում էր Կալպակսի ջոկատը[4]: Փոխադարձ հրաձգություն է սկսվել, որի ժամանակ մահացել են Կալպակսը, նրա ընկերներից լեյտենանտ Նիկոլայ Գրունդմանը, ավագ լեյտենանտ Պետերիս Կրիևսը և գերմանացի լեյտենանտ Շինդլերը[5]:

Կալպակսը թաղվել է 1919 թվականի մարտի 11-ին Լիեպայայի Հյուսիսային գերեզմանատանը: Նույն թվականի սեպտեմբերի 18-ին վերահուղարկվել է իր բնօրրանում՝ Վիսգալի գերեզմանոցում, որտեղ էլ 1920-ական թվականներին դրվել է քանդակագործ Կարլիս Զալեի հեղինակած արձանը[6]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Օսկար Կալպակսի և իր ընկերների մահվան տեղում կանգնեցվել է ռազմական փառքի առաջին արձանը Լատվիայում: Հուշարձանի հեղինակը Արթուր Գալինդն է: 1936 թվականին Այրետսում բացվել են նրանց հիաշատակի թանգարանն ու հուշարձանը: 1950 թվականին հուշարձանն ավերվել է, իսկ թանգարանը վերածվել է բնակելի տան ու փոստատան: 1987-1989 թվականներին թանգարանը վերականգնվել է ու կրկին սկսել գործել 1990 թվականին[6]:

Կալպակսի հուշարձանի ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի սեպտեմբերի 27-ին ստեղծվել է Կալպակսի հուշարձանի ֆոնդը («Kalpaka pieminekļa fonds»), որը հիմնադրել են ուսանողական վեց միություններ, նկարիչների միությունը, ինչպես նաև ֆիզիզկական 25 անձ: Ֆոնդի նախագահ է նշանակվել Գիրտս Վալդիս Կրիստովսկիսը: Հուշարձանի համար նվիրատվություններ են հավաքվել ինչպես Լատվիայում, այնպես էլ սփյուռքում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Կանադայում: Մրցույթին ներկայացվել է 18 նախագիծ, որոնցից հաղթող է ճանաչվել ճարտարապետ Անդրիս Վեյդեմանիսի «Հոսանքին հակառակ» նախագիծը: Հուշարձանը բաղկացած է երկու տարբեր ձևերի ու տարբեր նյութերից բաղկացած մասերից. սև գրանիտից պատվանդանին (4,6 x 8,1 մ) տեղադրված է չժանգոտվող պողպատից եռանկյունաձև արձանը, որի վրա փորագրված է հերոսի դեմքը: Ընդհանուր բարձրությունը 3.2 մ է: Պատվանդանի առջի մասում մակագրություն է. «Ko varu vēl Tev, Dzimtene, par sirdi vairāk dot…» A. Eglītis ("Սրտիցս առավել ի՞նչ կարող եմ քեզ տալ, հայրենի՛ք… Ա. Էգլիտիս):

Հուշարձանը կառուցվել է երեք տարում: Աշխատանքների ընթացքում Ռիգայի իշխանություններն իրենց միջոցներով կառուցել են ճանապարհ, անցկացրել լուսավորություն: Հուշարձանը բացվել է 2006 թվականի հունիսի 22-ին՝ Հերոսների հօշատակի օրը[7]:

Օսկար Կալպակսի անունով անվանակոչվել են փողոցներ ու կառուցվել հուշարձաններ:

  • Թողոց Ռիգայում (մինչև հեղափոխությունը՝ Էդուարդ Տոտլեբենի զբոսայգի)[8]
  • Փողոց Լիեպայայում (լատիշ․՝ O. Kalpaka iela)
  • Օսկար Կալպակսի անվան կամուրջ Լիեպայայում
  • Հուշարձան Սկրունդայում
  • Հուշարձան Լիելաուցեում: Հուշարձանը գորշ քարից է: Բացվել է 1934 թվականի օգոստոսի 19-ին լյութերական եկեղեցու մոտ: Հուշատախտակը կառուցվել է ճարտարապետ Պ. Դրեյմանիսի էսքիզով: Հուշարձանը ջարդվել է 1950-ական թվականներին և վերականգնվել 1991 թվականին[9]:

Հայրենասիրական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգայում աշնանը ավանդաբար կազմակերպվում է «Ռիգայի ժամանակագրություն Օսկար Կալպակսի նշանի տակ» խաղը, որին մասնակցում են 14-19 տարեկան տղաներ ու աղջիկներ՝ ներկայացնելով ազատության համար պայքարը 1919 թվականին: Խաղի ժամանակ ցուցադրվում են կողմնորոշման, կողմնացույցով ու քարտեզներով տեղաշարժվելու, առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ: Խաղը կազմակերպում է Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Լատվիայի ռազմական թանգարանի և MediaGids կազմակերպության հետ[10]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edvarts Virza. Pirmais Latvijas nacionālo karaspēku virspavēlnieks Oskars Kalpaks. — Rīga: Pulkveža Kalpaka pieminekļa komiteja, 1927

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Константин Гайворонский Как немцы сражались против латышей за свободную Латвию: парадоксы Освободительной войны(ռուս.) // Press.lv : портал. — 2017.
  2. Приказ о назначении подполковника Колпака командиром латышских войск. Рига, 31 декабря 1918 года — Государственный архив истории Латвии, ф.1468, оп.1, д.130, л.35.
  3. Юрис Цыгановс Latvijas armija atbrīvošanas cīņu pirmajos mēnešos (Латвийская армия в первые месяцы освободительной борьбы)(լատիշ.) // Латвийская армия. Vēstures avoti (Исторические источники). : монография. — 2009. — С. 91—93.
  4. 4,0 4,1 4,2 Бои в Прибалтике, 1919 год / Л.В.Ланник. — сборник документов. — Москва: Посев, 2017. — С. 66—67. — 442 с. — ISBN 978-5-906569-13-4
  5. «Красные латышские стрелки. Н. А. Нефедов»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-07-08 
  6. 6,0 6,1 «Zudusī Latvija - Oskara Kalpaka piemineklis» (լատվիերեն)։ www.zudusilatvija.lv։ Վերցված է 2018-11-12 
  7. «Rīgas pieminekļu aģentūra — Piemineklis pulkvedim Oskaram Kalpakam (1882–1919)» (լատվիերեն)։ www.rigaspieminekli.lv։ Վերցված է 2018-11-12 
  8. Алексей Евдокимов Рига. Ближний Запад, или Правда и мифы о русской Европе. — Серия «Город мечты. Традиции и образ жизни людей самых популярных городов мира».. — Litres, 2017. — С. 21. — 350 с.
  9. «Oskara Kalpaka piemineklis Lielaucē» (լատվիերեն)։ Վերցված է 2018-11-12 
  10. «В Риге стартуют "Хроники под знаком Оскара Калпака", Mixnews.lv»։ Mixnews.lv (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-12-ին։ Վերցված է 2018-11-12