Օմեր Թոփրաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Օմեր Թոփրաք
Ömer Toprak
Ömer Toprak 2013 1.jpg
Թոփրաքը Թուրքիայի հավաքականի կազմում 2013 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1989(1989-07-21)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Ravensburg, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 186 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Վերդեր Բրեմեն
(վարձավճարով Բորուսիա Դորտմունդից)
Համար 21
Պատանեկան կարիերա
1994-2001 Գերմանիա ՏՍԲ Ռավենսբուրգ
2001-2005 Գերմանիա ՖՎ Ռավենսբուրգ
2005-2008 Գերմանիա Ֆրայբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2011 Գերմանիա Ֆրայբուրգ 68 (4)
2011-2017 Գերմանիա Բայեր Լևերկուզեն 154 (5)
2017-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 35 (0)
2019-ներկա   Գերմանիա Վերդեր Բրեմեն 4 (0)
Ազգային հավաքական
2008 Գերմանիա Գերմանիա Մ19 3 (1)
2011-ներկա Թուրքիա Թուրքիա 27 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 19-ի, 2019

Օմեր Թոփրաք (թուրքերեն՝ Ömer Toprak, հուլիսի 21, 1989(1989-07-21)[1][2], Ravensburg, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Բորուսիա Դորտմունդից վարձավճարով հանդես է գալիս Վերդեր Բրեմենի և Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրայբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոփրաքը Ֆրայբուրգի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2008 թվականին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 22-ին՝ Օսնաբրյուկի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 16-ին՝ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[6]։ Իր առաջին մրցաշրջանում Թոփրաքը անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ և օգնելով Ֆրայբուրգին հաղթել Երկրորդ Բունդեսլիգան[7][8]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց 2010 թվականի հունվարի 16-ին՝ Համբուրգի դեմ խաղում[9]։ Ֆրայբուրգի առաջին թիմի կազմում Թոփրաքը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Բայեր Լևերկուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ամռանը Թոփրաքը տեղափոխվեց Բայեր Լևերկուզեն[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 30-ին՝ Գերմանիայի գավաթի Դինամո Դրեզդենի դեմ խաղում[11]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի Չելսիի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Բայերի կազմում խփեց 2013 թվականի մայիսի 4-ին՝ Նյուրնբերգի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց 2013 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[14]։ Իր առաջին հանդիպումը Բայեր Լևերկուզենի ավագի թևկապով անցկացրեց 2014 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում[15]։ 2014 թվականի հունվարին Թոփրաքը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[16][17][18]։ 2015-16 մրցաշրջանում թուրքը դարձավ ակումբի հիմնական ավագը։ Բայեր Լևերկուզենի կազմում անցկացրած 6 մրցաշրջաններում Թոփրաքը անցկացրեց 203 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 5-ին Թոփրաքը նախնական 4 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Դորտմունդի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 12 միլիոն եվրո[21], և Թոփրաքը Բորուսիային միացավ 2017 թվականը ամռանը[22][23]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Սոկրատիս Պապաստատոպուլոսին Հերթա Բեռլինի դեմ խաղում[24]։ Առաջին հանդիպումը Բորուսիայի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 9-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում[25]։ Սեպտեմբերի 20-ին նա գոլային փոխանցում տվեց Համբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[26]։ Իր առաջին մրցաշրջանում Թոփրաքը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[27]։ Հաջորդ տարվանից թուրքը կորցրեց իր դիրքը թիմի հիմնական կազմում[28]։ 2019 թվականի օգոստոսի 3-ին Թոփրաքը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[29]՝ օգնելով Բորուսիային հաղթել 2-0 հաշվով[30][31]։

2019 թվականի օգոստոսի 11-ին Թոփրաքը սկզբից վարձավճարով, ապա՝ լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Վերդեր Բրեմեն[32][33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[35]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոփրաքը իրավասու էր ներկայացնել Գերմանիան և Թուրքիան միջազգային ասպարեզում։ 2008 թվականին նա Գերմանիայի Մ18 հավաքականի կազմում հաղթեց Եվրոպայի առաջնությունը[36]՝ անցկացնելով 3 հանդիպում[37] ու դառնալով 1 գոլի հեղինակ[38]։

2011 թվականի սեպտեմբերի 30-ին Թոփրաքը Գուս Հիդինգի կողմից հրավիրվեց Թուրքիայի ազգային հավաքական՝ Գերմանիայի և Ադրբեջանի դեմ խաղերի համար[39]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2011 թվականի նոյեմբերի 15-ին՝ Խորվաթիայի դեմ խաղում[40][41]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի փետրվարի 29-ին՝ Սլովակիայի դեմ ընկերական խաղում[42]։ 2012 թվականի մայիսի 29-ին Թոփրաքը գոլի հեղինակ դարձավ Բուլղարիայի դեմ խաղում՝ օգնելով Թուրքիային հաղթել 2-0 հաշվով[43]։ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին նա հեռացվեց խաղադաշտից Իսլանդիայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 59-րդ րոպեին[44]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[45]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրայբուրգ 2008–09 Բունդեսլիգա 2 30 4 1 0 31 4
2009–10 Բունդեսլիգա 14 0 0 0 14 0
2010–11 24 0 1 0 25 0
Ընդհանուր 68 4 2 0 0 0 0 0 70 4
Բայեր Լևերկուզեն 2011–12 Բունդեսլիգա 27 0 1 0 6 0 34 0
2012–13 26 1 2 0 4 0 32 1
2013–14 28 1 3 0 8 2 39 3
2014–15 29 1 3 0 9 0 41 1
2015–16 19 1 2 0 4 0 25 1
2016–17 25 1 1 0 6 0 32 1
Ընդհանուր 154 5 12 0 37 2 0 0 203 7
Բորուսիա Դորտմունդ 2017–18 Բունդեսլիգա 26 0 1 0 9 0 36 0
2018–19 9 0 2 0 3 0 14 0
2019–20 0 0 0 0 0 0 1 0 1 0
35 0 3 0 12 0 1 0 51 0
Վերդեր Բրեմեն (վարձավճար) 2019–20 Բունդեսլիգա 4 0 0 0 4 0
Կարիերայի ընդհանուր 261 9 17 0 49 2 1 0 328 11

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[45]

Թուրքիա
Տարի Խաղեր Գոլեր
2011 1 0
2012 10 2
2013 8 0
2014 4 0
2016 2 0
2017 2 0
Ընդհանուր 27 2

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Փետրվարի 29, 2012 Բուրսա Աթաթուրք մարզադաշտ, Բուրսա, Թուրքիա Սլովակիա Սլովակիա 1–2 1–2 Ընկերական խաղ
2 Մայիսի 29, 2012 Ռեդ Բուլ Արենա, Զալցբուրգ, Ավստրիա Բուլղարիա Բուլղարիա 1–0 2–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրայբուրգ

Բորուսիա Դորտմունդ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2008[36]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Turkey - Ö. Toprak - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  4. «Who is Omer Toprak? Borussia Dortmund’s First Summer Signing»։ BVB Buzz (en-US)։ 2017-06-10։ Վերցված է 2018-08-05 
  5. «VfL Osnabrück - SC Freiburg, Aug 22, 2008 - 2.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  6. «FSV Frankfurt - SC Freiburg, Nov 16, 2008 - 2.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  7. Germany kicker, Nürnberg,։ «Freiburg ist Meister: TuS Koblenz - SC Freiburg 2:5 (2:2)»։ kicker (de-DE)։ Վերցված է 2018-08-05 
  8. 8,0 8,1 «German 2. Bundesliga Table»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  9. «Hamburger SV - SC Freiburg, Jan 16, 2010 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  10. «Hyypiä macht zum Saisonende Schluss»։ kicker (de-DE)։ Վերցված է 2019-11-19 
  11. «SG Dynamo Dresden - Bayer 04 Leverkusen, Jul 30, 2011 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  12. «Chelsea FC - Bayer 04 Leverkusen, Sep 13, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  13. «1.FC Nuremberg - Bayer 04 Leverkusen, May 4, 2013 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  14. «Manchester United - Bayer 04 Leverkusen, Sep 17, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  15. «VfB Stuttgart - Bayer 04 Leverkusen, Oct 18, 2014 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  16. UEFA.com (2014-01-22)։ «Leverkusen tie down Toprak on long-term contract»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  17. «Bayer extend Toprak's contract | Bayer 04 Leverkusen»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 (չաշխատող հղում)
  18. «Omer Toprak signs Bayer Leverkusen extension»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-11-19 
  19. «Dortmund to sign Toprak from Leverkusen»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  20. «Borussia Dortmund sign Ömer Toprak from Bayer Leverkusen | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  21. «OFFICIAL: Dortmund sign Leverkusen defender Toprak | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  22. «Borussia Dortmund to sign Omer Toprak from Bayer Leverkusen»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  23. «Borussia Dortmund Complete the Signing of German Forward Maximilian Philipp»։ 90min.com (անգլերեն)։ 2017-06-07։ Վերցված է 2018-08-05 
  24. «Borussia Dortmund - Hertha BSC, Aug 26, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  25. «SC Freiburg - Borussia Dortmund, Sep 9, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  26. «Hamburger SV - Borussia Dortmund, Sep 20, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  27. «Omer Toprak | Football Stats | Borussia Dortmund | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-05 
  28. «Omer Toprak | Football Stats | Werder Bremen | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-19 
  29. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-03 
  30. 30,0 30,1 «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-03 
  31. «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (en-GB)։ 2019-08-03։ Վերցված է 2019-11-03 
  32. «Ömer Toprak completes loan move to Werder | SV Werder Bremen»։ www.werder.de (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  33. «Borussia Dortmund's Omer Toprak joins Werder Bremen on loan»։ AS.com (անգլերեն)։ 2019-08-11։ Վերցված է 2019-11-19 
  34. Sarigul Emre (2019-08-11)։ «Omer Toprak Joins Werder Bremen On Loan From Borussia Dortmund»։ Turkish Football (en-US)։ Վերցված է 2019-11-19 
  35. «SV Werder Bremen - Fortuna Düsseldorf, Aug 17, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  36. 36,0 36,1 UEFA.com։ «Under-19 - Glorious Germany sweep to victory»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  37. «UEFA 2008 U19 Technical Report»։ www.uefa.com։ Վերցված է 2018-08-05 
  38. «Germany U19 - Spain U19, Jul 14, 2008 - European U19 Championship 2008 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  39. «Turkey squad announced for Germany and Azerbaijan qualifiers - TFF»։ www.tff.org։ Վերցված է 2018-08-05 
  40. «Croatia - Turkey, Nov 15, 2011 - European Qualifiers Play-offs - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  41. uefa.com (2011-11-15)։ «UEFA EURO 2012 - History - Croatia-Turkey – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  42. «Turkey - Slovakia, Feb 29, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  43. «Turkey - Bulgaria, May 29, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  44. «Iceland - Turkey, Sep 9, 2014 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  45. 45,0 45,1 «Ömer Toprak»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]