Օլիվիեր Սթրեբելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվիեր Սթրեբելե
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1927(1927-01-20)[1][2][3][…]
ԾննդավայրՈւկել, Բրյուսել, Բելգիա
Մահացել էհուլիսի 29, 2017(2017-07-29)[4][5] (90 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա[1]
ԿոչումQ124728452?
Մասնագիտությունքանդակագործ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿոլորադոյի համալսարան
Ծնողներհայր՝ Rodolphe Strebelle?[6]
Պարգևներ և
մրցանակներ
Պուշկինի մեդալ
ԱնդամությունԲելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա
Կայքolivierstrebelle.com
 Olivier Strebelle Վիքիպահեստում

Օլիվիեր Սթրեբելե (անգլ.՝ Olivier Strebelle, հունվարի 20, 1927(1927-01-20)[1][2][3][…], Ուկել, Բրյուսել, Բելգիա - հուլիսի 29, 2017(2017-07-29)[4][5], Բրյուսել, Բելգիա), բելգիացի քանդակագործ։

Նրա մոնումենտալ (սովորաբար բրոնզե) քանդակները զարդարել են ինչպես Բրյուսելի, այնպես էլ` Գերմանիայի, Իսրայելի, Իտալիայի, Ռուսաստանի, Սինգապուրի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի շատ հասարակական վայրեր։

Սթրեբելեն ավելի քան 65 տարի հայտնի է եղել որպես նկարիչ, և նրա աշխատանքները գտնվում են ամբողջ աշխարհում` մասնավոր հավաքածուներում և հանրային վայրերում։

Նրա քանդակներից «Եվրոպայի առևանգումը» (ֆր.՝ L'Enlèvement d'Europe) 2002 թվականից ցուցադրվում է Մոսկվայի Եվրոպայի հրապարակում։

Սթրեբելեն մահացել է 2017 թվականի հուլիսի 29-ին, Բրյուսելում, 90 տարեկանում[7]։

text
2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի փակման արարողությունը

Մարզիկների ծառուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկների ծառուղին քանդակը պետք է նվեր լիներ Բելգիայից Պեկինին, սակայն դրա պատրաստումը ժամանականին չի ավարտվել։ Քանդակի բացումը տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի ավարտից կարճ ժամանակ անց, և այն արժեցել է ավելի քան 5 միլիոն եվրո։

Աբստրակտ ինստալյացիան բաղկացած է 5 գլանաձև փայլող, չժանգոտվող պողպատե մոդուլներից, որոնք հասնում են մինչև 20 մ բարձրության և 100 մ երկարության (քաշը՝ 120 տոննա), և այն կոչված էր հնչեցնել Օլիմպիական զանգերը։

Մարզիկների ծառւղին քանդակի պատրաստման ընթացքում միմյանց հետ համագործակցել են Université Libre de Bruxelles, Tsinghua University համալսարանների լաբորատորիաները, մետաղյա շրջանակներում վարպետացած ֆրանսիական ճարտարագիտական խորհրդատվական մի ընկերություն և գերմանական ծրագրային Sofistik ընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիեր Սթրեբելե» հոդվածին։