Օլիվիա Ռոդրիգո
Օլիվիա Ռոդրիգո անգլ.՝ Olivia Isabel Rodrigo | |
---|---|
![]() Ռոդրիգոն Սպիտակ տանը, 2021 թվականի հուլիս | |
Ծնվել է | փետրվարի 20, 2003[1][2] (20 տարեկան) |
Ծննդավայր | Murrieta, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն և ֆիլիպիներեն |
Կրթություն | Oak Park High School? |
Երկեր | Bizaardvark?, High School Musical: The Musical: The Series?, Drivers License, Sour և An American Girl: Grace Stirs Up Success? |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դերասանուհի և երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | oliviarodrigo.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
Օլիվիա Իզաբել Ռոդրիգո (անգլ.՝ Olivia Isabel Rodrigo, փետրվարի 20, 2003[1][2], Murrieta, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][12][13]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի[14]։ Նա հայտնի է Disney+ հարթակի «Փեյջ և Ֆրենկի» հեռուստասերիալում կատարած Փեյջ Օլիվերայի և «Ավագ դպրոցի մյուզիքլ» հեռուստասերիալում կատարած Նինի Սալազար Ռոբերտսի դերերով։ 2020 թվականին Ռոդրիգոն պայմանագիր է կնքել Interscope և Geffen Records լեյբլների հետ և 2021 թվականի հունվարին թողարկել է իր դեբյուտային՝ «Drivers License» երգը, որը գլխավորել է տարբեր երկրների, ներառյալ ԱՄՆ-ի չարթերը[15][16]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 2003 թվականի փետրվարի 20-ին Կալիֆոռնիա նահանգի Տեմեկուլա քաղաքում[17][12][13][18]։ Հորական կողմից ունի ֆիլիպինյան արմատներ[19], իսկ մորից՝ գերմանական և իռլանդական[20]։ Վեց տարեկանից Ռոդրիգոն սկսել է դերասանական վարպետության և վոկալի դասերի հաճախել[18], նա նաև թատերական ներկայացումների է մասնակցել տարրական և միջնակարգ դպրոցներում[21]։ «Փեյջ և Ֆրենկի» հեռուստասերիալում դեր ստանալուց հետո նա տեղափոխվում է Լոս Անջելես[21]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոդրիգոն առաջին անգամ էկրաններին է հայտնվել, նկարահանվելով «Old Navy»-ի գովազդային հոլովակում[22][23]։ 2015 թվականին նա կատարել է իր դերասանական դեբյուտը, նկարահանվելով «Ամերիկուհին։ Գրեյսը նպաստում է հաջողությանը» ֆիլմում՝ կատարելով Գրեյս Թոմասի դերը[24]։ 2016 թվականին Ռոդրիգոն ճանաչում ձեռք բերեց, երեք եթերաշրջան նկարահանվելով Դիսնեյ ալիքի «Փեյջ և Ֆրենկի» հեռուստասերիալում՝ կատարելով կիթառահարուհի Փեյջ Օլիվերայի դերը[25][26][27]։
2019 թվականի փետրվարին նա ընդգրկվել է Disney+ ալիքի «Ավագ դպրոցի մյուզիքլ» հեռուստասերիալի դերասանական կազմում որպես Նինի Սալազար Ռոբերտս, որի պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերին[28]։ Շոուի սաունդթրեքի համար Ռոդրիգոն գրել է «All I Want» երգը և համահեղինակել է «Just for a Moment» երգը՝ Ջոշուա Բասեթի հետ միասին[29]։
2020 թվականին Ռոդրիգոն պայմանագիր է կնքել Interscope Records և Geffen Records լեյբլների հետ։ 2021 թվականի հունվարի 8-ին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Drivers License» սինգլը, որը համահեղինակել է պրոդյուսեր Դան Նիգրոյի հետ միասին[30][31][32]։ Թողարկումից մեկ շաբաթվա ընթացքում «Drivers License»-ը քննադատների կողմից դրական արձագանքների է արժանացել[33] և երկակի անգամ Spotify հարթակում նոր ռեկորդ է սահմանել՝ որպես մեկ օրվա ընթացքում ամենաշատ սթրիմված երգ, նույնիսկ ոչ տոնական երգի համար։ Հունվարի 11-ին Ռոդրիգոյի երգն արդեն ուներ 15․7 միլիոն գլոբալ սթրիմինգ Spotify-ում, որը նա գերազանցել է հաջորդ օրը՝ 17 միլիոն գլոբալ սթրիմինգով[34][35]։ Երգը դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard Hot 100 չարթի[36], ինչպես նաև Ավստրալիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Միացյալ Թագավորության չարթերի առաջին հորիզոնականներում։ Հարցազրույցի ժամանակ Ռոդրիգոն կիսվել է իր տպավորություններով, նշելով, որ «Սա իմ կյանքի ամենախենթ շաբաթն էր․․․ Ամբողջ կյանքս փոխվեց ընդամենը մեկ ակնթարթում»[37]։ 2021 թվականի ապրիլի 1-ին նա թողարկել է «Deja Vu» սինգլը։ Նույն օրն ավելի ուշ նա հայտարարել է իր դեբյուտային՝ «Sour» ստուդիական ալբոմի թողարկման մասին, որը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 21-ին[38][39]։
Երաժշտական ոճ և ոգեշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյլոր Սվիֆթին և Լորդին Ռոդրիգոն նշել է որպես իր կուռքեր և ամենամեծ ոգեշնչումներ[40][41][42]։ Նա ինքն իրեն նկարագրել է որպես «ամենամեծ Սվիֆթին ամբողջ աշխարհում»[43]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2015 | Ամերիկուհին։ Գրեյսը նպաստում է հաջողությանը | Գրեյս Թոմաս | |
2016–2019 | Փեյջ և Ֆրենկի | Փեյջ Օլիվերա | Գլխավոր դեր |
2017 | Նորեկ | Թերենիա | Սերիա՝ «Young Adult» |
2019-ներկա | Ավագ դպրոցի մյուզիքլ | Նինի Սալազար Ռոբերտս | Գլխավոր դեր[28] |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Sour» (2021)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Thank you for all the birthday wishes! Fourteen is looking pretty good
- ↑ 2,0 2,1 I AM 17 YEARS OLD TODAY BUT I STILL DO NOT KNOW THE DIFFERENT STYLES OF EGGS. ONLY SCRAMBLED
- ↑ 3,0 3,1 3,2 Garrigues M. Olivia Rodrigo im Porträt: Wer ist die Grammy-2022-Gewinnerin? (գերմ.) // Vogue Deutschland — 2022.
- ↑ https://www.destacadostv.com/destacados/olivia-rodrigo-30-datos-sobre-la-cantante-de-que-necesitas-saber/
- ↑ Atkinson K. Here Are All the 2021 American Music Awards Winners // Billboard — 2021. — ISSN 0006-2510
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Atkinson K. Here Are the 2022 Billboard Music Awards Winners: Full List // Billboard — 2022. — ISSN 0006-2510
- ↑ Daly R. Here are all the winners from the BRIT Awards 2022 // New Musical Express / M. Williams — 2022. — ISSN 0028-6362
- ↑ 8,0 8,1 8,2 Atkinson K. Here Are the 2022 Grammy Awards Winners: Full List // Billboard — 2022. — ISSN 0006-2510
- ↑ Ramachandran N. BTS, Ed Sheeran Win Big at MTV European Music Awards // Variety — New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2021. — ISSN 0042-2738
- ↑ 10,0 10,1 10,2 Atkinson K. 2021 MTV VMAs Winners: Complete List // Billboard — 2021. — ISSN 0006-2510
- ↑ https://www.billboard.com/music/features/billboard-21-under-21-2022-list-1235070179/
- ↑ 12,0 12,1 Olivia Rodrigo [Olivia_Rodrigo] (February 20, 2017)։ «Thank you for all the birthday wishes! Fourteen is looking pretty good.» (Թվիթ)։ Վերցված է 2019-02-18
- ↑ 13,0 13,1 Olivia Rodrigo [Olivia_Rodrigo] (February 20, 2020)։ «I AM 17 YEARS OLD TODAY BUT I STILL DO NOT KNOW THE DIFFERENT STYLES OF EGGS. ONLY SCRAMBLED.» (Թվիթ)։ Վերցված է January 11, 2021
- ↑ «Olivia Rodrigo reassesses the meaning of forever on stunning piano-led debut "drivers license"»։ The Line of Best Fit (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-09-ին։ Վերցված է 2021-01-10
- ↑ Langford Jackson (January 13, 2021)։ «Olivia Rodrigo's Debut Single 'Drivers License' Has Already Made Streaming History»։ Music Feeds։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2021-ին։ Վերցված է January 13, 2021
- ↑ Shafer Ellise (January 11, 2021)։ «Olivia Rodrigo's 'Drivers License' Hits No. 1 Across Major Streaming Platforms, Earns Praise From Taylor Swift»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից January 12, 2021-ին։ Վերցված է January 13, 2021
- ↑ «Chi è Olivia Rodrigo, la cantante di Drivers License di cui tutti parlano»։ Sky TG24 (իտալերեն)։ January 13, 2021։ Արխիվացված է օրիգինալից January 13, 2021-ին։ Վերցված է January 14, 2021
- ↑ 18,0 18,1 «Olivia Rodrigo»։ Geena Davis Institute on Gender in Media։ Արխիվացված է օրիգինալից January 16, 2021-ին։ Վերցված է January 14, 2021
- ↑ «Olivia Rodrigo of Disney's Bizaardvark chats with about singing, acting, her Filipino family and skateboarding»։ Center for Asian American Media։ January 19, 2018։ Արխիվացված է օրիգինալից January 9, 2021-ին։ Վերցված է January 13, 2021
- ↑ «Olivia Rodrigo: 19 facts about the Drivers License singer you need to know»։ PopBuzz։ January 9, 2021։ Արխիվացված է օրիգինալից January 11, 2021-ին։ Վերցված է January 11, 2021
- ↑ 21,0 21,1 Kleine Rachel (December 28, 2015)։ «Murrieta's Olivia Rodrigo: An American Girl Success Story»։ IE Sports & News։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-29-ին։ Վերցված է 2019-11-17
- ↑ Rick Bentley (June 20, 2016)։ «Disney Channel launches new comedy series 'Bizaardvark'»։ The Fresno Bee։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-06-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ «Young stars' real friendship drives Disney's new 'Bizaardvark'»։ The Columbus Dispatch։ July 5, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-11-ին։ Վերցված է 2019-11-17
- ↑ Todd Spangler (February 1, 2016)։ «Amazon Orders 4 'American Girl' Live-Action Specials»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-18-ին։ Վերցված է 2017-02-05։ «Last year’s “An American Girl: Grace Stirs Up Success,” based on the 2015 Girl of the Year, Grace Thomas, starred Olivia Rodrigo.»
- ↑ «Bizaardvark»։ web.archive.org։ 2019-03-30։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին։ Վերցված է 2021-01-19
- ↑ Elizabeth Wagmeister (October 16, 2015)։ «Disney Channel Greenlights Tween Music Comedy Series 'Bizaardvark' (EXCLUSIVE)»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-10-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ Denise Petski (December 15, 2016)։ «'Bizaardvark' Renewed For Second Season By Disney Channel»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-16-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ 28,0 28,1 Nick Romano (February 15, 2019)։ «High School Musical series assembles a main cast ready to 'Bop to the Top'»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-16-ին։ Վերցված է 2019-04-12
- ↑ Martha Sorren (November 12, 2019)։ «Olivia Rodrigo From 'High School Musical' Wrote Her Own Songs For The Show»։ Bustle։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-13-ին։ Վերցված է 2019-11-17
- ↑ «Olivia Rodrigo»։ Interscope Records (անգլերեն)։ 2021-01-08։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-09-ին։ Վերցված է 2021-01-09
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝0
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ «Olivia Rodrigo reassesses the meaning of forever on stunning piano-led debut "drivers license"»։ The Line of Best Fit (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-09-ին։ Վերցված է 2021-01-10
- ↑ «Olivia Rodrigo's 'Drivers License' Is on Its Way to Being the First Runaway Hit of 2021»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է 2021-01-19
- ↑ «Olivia Rodrigo’s “Driver’s License” Broke A Huge Spotify Streaming Record Twice This Week»։ Genius (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-15-ին։ Վերցված է 2021-01-14
- ↑ «How "Drivers License" Became The Perfect Song For Teen Sadness In 2021»։ BuzzFeed News (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-14-ին։ Վերցված է 2021-01-14
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝DriversLicense_US_Number1
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Coscarelli Joe (2021-01-19)։ «Olivia Rodrigo’s ‘Drivers License’ Hit No. 1 in a Week. Here’s How.»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2021-01-19
- ↑ Burgos Jenzia (April 1, 2021)։ «Olivia Rodrigo's 'Deja Vu' Has a Nod to 'Driver's License' & Is About an Ex Who Moved on With Someone Similar»։ Yahoo!։ Վերցված է April 1, 2021
- ↑ Olivia_Rodrigo (April 1, 2021)։ «alsoooooo i fucked around and made an album. i’m so proud of it. presave here. artwork, title, and track listing coming soon eeeek!!!» (Թվիթ)
- ↑ «5 Things You Need to Know About Olivia Rodrigo»։ Billboard (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-11-ին։ Վերցված է 2021-01-11
- ↑ «Olivia Rodrigo, Actress»։ Project for Women։ November 16, 2016։ Արխիվացված է օրիգինալից October 8, 2020-ին։ Վերցված է January 12, 2021
- ↑ Dunn Frankie (2021-01-14)։ «Olivia Rodrigo on heartbreak, Taylor Swift and her TV obsession»։ i-D (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-14-ին։ Վերցված է 2021-01-14
- ↑ «Olivia Rodrigo Woke Up to Taylor Swift's Comment About 'Drivers License': 'I Just About Died'»։ Billboard (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-14-ին։ Վերցված է 2021-01-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|