Օլիվիա Պալերմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվիա Պալերմո
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1986(1986-02-28)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԳրինվիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆոր Դպրոց, Փարիզի ամերիկյան համալսարան և St. Luke's School?
Մասնագիտությունfashion influencer, ձեռնարկատեր և դերասանուհի
ԱմուսինJohannes Huebl?
Կայքoliviapalermo.com
 Olivia Palermo Վիքիպահեստում

Օլիվիա Պալերմո (փետրվարի 28, 1986(1986-02-28)[1], Գրինվիչ), ամերիկացի աշխարհահռչակ մոդելավորող և ձեռնարկատեր[2][3][4][5][6]։ Պալերմոն հայտնի է դարձել socialiterank.com կայքին դատի տալուց հետո։ Նրանք թողարկում էին կեղծ նամակներ։ 2007 թվականի մայիսի 4-ին նա հայտնվել է New York Magazine ամսագրի նորությունների թողարկման մեջ։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալերմոն ծնվել է Նյու Յորքում, մեծացել է Վերին Իսթ-Սայդում և Գրինուիչեում՝ Կոնեկտիկուտ նահանգում։ Հայրն անշարժ գույքի գործակալ է, իսկ մայրը՝ ինտերիերի դիզայներ։ Նա նաև ունի կրտսեր եղբայր՝ Գրանտը[7]։ Պալերմոն հաճախել է Մանհեթենի Նայթինգեյլ-Բեմֆորդ տարրական դպրոց և Նյու-Կանանի Սուրբ Լուքի միջնակարգ դպրոց, ավելի ուշ՝ Փարիզի ամերիկյան համալսարան և Նյու Յորքի Նոր դպրոց[8]։ Ուսման հետ կապված դժվարություններ է ունեցել[9]։

Պալերմոն իտալիական ծագում ունի։ Լուսանկարիչ Պատրիկ Մաքմալանը նրան նկատել է աճուրդի ժամանակ, այնուհետև լուսանկարել քաղաքի մերձակայքում։ Պալերմոն «Friends Committee of New Yorkers For Children» և «Operation Smile» կոմիտեների անդամ է[10]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալերմոն Միլանի նորաձևության շաբաթին, 2019 թվական

Պալերմոն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին՝ «Քաղաք» սերիալում մասնակցությունից հետո[11]։ Սերիալը եթեր է հեռարձակվել 2008-2010 թվականներին՝ երկու եթերաշրջանով, և նվիրված է Նյու Յորքում բնակվող մի քանի աղջկա անձնական և մասնագիտական կյանքի վրա[12]։ Շոուի շրջանակներում Պալերմոն աշխատում էր Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի մոտ, այնուհետև Elle ամսագրի պիտույքների բաժնում[13]։

2009 թվականին Պալերմոն պայմանագիր է կնքել «Wilhelmina International Inc.» տաղանդների գործակալության հետ, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա իր ապրանքանիշի զարգացման վրա[14]։ 2011 թվականին նա դարձել է այժմ չգործող The Gap Piperlime.com ամսագրի հրավիրված խմբագիրը և «Բեմահարթակ» նախագծի 9-րդ եթերաշրջանի հրավիրված ժյուրին[15][16]։ 2010 թվականին Պալերմոն ստեղծել է «Mango» և «Hogan» աշուն-ձմեռ հավաքածուն[17][18]։ 2011 թվականի հոկտեմբերին Պալերմոն թողարկել է իր անձնական վեբ կայքը, որն ունի նորաձևության, գեղեցկության և ապրելակերպի մասին խմբագրական բովանդակություն[19]։ Որպես հրավիրված ժյուրի՝ նա նաև մասնակցել է «Բրիտանական Թոփ-մոդել» շոուի 7-րդ եթերաշրջանին[20]։ 2012 թվականին «New York Post» ամսագիրը Պալերմոյին անվանել է «Նյու Յորքի ամենաոճային բնակիչ»[21][22]։ 2018 թվականի օգոստոսին Պալերմոն հայտնվել է «Glamour Mexico» ամսագրի շապիկին և թողարկել առաջնորդող հոդվածներ «Grazia Australia» և «¡Hola! Fashion Magazine» ամսագրերի համար[23][24][25]։ Նա նաև եղել է «Cosmopolitan», «InStyle», «Elle», «Flare», «Marie Claire», «Arcadia», «Lucky», «Brides», «Harper's Bazaar», «L'Officiel», «Tatler» և «Stella» ամսագրերի շապիկին։ Պալերմոն եղել է այնպիսի ապրանքանիշների դեմքը, ինչպիսիք են՝ «Aerin», «Max&Co» և «Banana Republic»[26]։

2010 թվականին Պալերմոն Ռոբերտ Ֆրեյմանի հետ թողարկել է սահմանափակ քանակով զարդերի հավաքածու և դարձել իսպանական զարդերի «Carrera y Carrera» բրենդի «Mediterraneo» հավաքածուի դեմքը[27][28]։ 2011 թվականին Ստյուարտ Վեյցմանը հրավիրել է Պալերմոյին կոշիկի հավաքածու մշակել բարեգործական նպատակով[29]։ Ավելի ուշ՝ 2014 թվականին, նա մշակել է արևապաշտպան ակնոցների հավաքածու ամերիկյան «Westward Leaning» ապրանքանիշի համար՝ յուրաքանչյուր վաճառքից տոկոս հատկացնելով «Association for Development», «Alternative Commerce» և «Micro Credits's Masaai Project» նախագծերին[30][31]։ 2014 թվականին Պալերմոն համագործակցել է իտալական «Aquazzura» կոշիկների ապրանքանիշի հետ[32]։

2015 թվականին Պալերմոն աշխատել է «Aspinal of London» բրենդի հավաքածուների վրա, ամերիկյան զարդերի և ոսկերչական իրերի «Baublebar» բրենդի և «Ciaté London» ընկերության հետ[33][34][35]։ Պալերմոյի «Ciaté» ապրանքանիշի հետ համագործակցությունը ներառում էր կոսմետիկայի և եղունգների համար լաքի ցանց։ 2016 թվականին նա դարձել է «Nordstrom», իսկ 2017 թվականին՝ «Banana Republic» ընկերության գործընկերը[36]։

2017 թվականին Պալերմոն համագործակցել է «Meli Melo» աքսեսուարների բրենդի հետ, աշխատել «Severine» հավաքածուի վրա։ Լոնդոնյան ապրանքանիշը, որը հայտնի էր իր բարձրորակ կտորներով և վարպետությամբ, համագործակցել է Պալերմոյի հետ հինգ տարբեր երանգներով պայուսակ ստեղծելու համար՝ հիմնված ճարտարապետ և նկարիչ Մաքս Բիլի քանդակագործական աշխատանքների վրա[37]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Պալերմոն ամուսնացել է գերմանացի մանեկենագործ Յոհանես Հյուբլայի հետ[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Olivia_Palermo
  2. Rose, Hilary (2016 թ․ դեկտեմբերի 3). «Olivia Palermo: the ultimate social-media influencer». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  3. Diderich, Joelle (2019 թ․ փետրվարի 13). «EXCLUSIVE: Karl Lagerfeld Taps Olivia Palermo to Style Fall Looks». WWD (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «Watch: Olivia Palermo Shares Her Best Fall Fashion Hacks - Video Flare». www.flare.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Mulkerrins, Jane (2017 թ․ մարտի 23). «How Olivia Palermo can sell out clothes in minutes». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  6. «Olivia Palermo on her struggle growing up with a learning disability». Evening Standard (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  7. Kurutz, Steven (2020 թ․ հունվարի 14). «Olivia Palermo got a lot out of that internship». The New York Times. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  8. «Olivia Palermo On Building a Brand». Observer (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  9. Brady, Sasha (2017 թ․ մայիսի 4). «Olivia Palermo: 'Everything was harder for me because I grew up with a learning disability'». The Independent. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  10. Jones, Dolly (2010 թ․ փետրվարի 10). «Olivia Palermo biography (Vogue.com UK)». Vogue.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  11. «Olivia Palermo Reveals What The Cameras DIDN'T Show On 'The City'». MTV News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  12. «'The City' canceled? Whitney Port tells Ryan Seacrest it's over». EW.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  13. «'The City': Olivia Palermo says she's 'disappointed' being the villain». LA Times Blogs - Show Tracker (անգլերեն). 2009 թ․ մարտի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  14. Jessen, Monique (2009 թ․ հունիսի 23), Olivia Palermo Joins Wilhelmina Modeling Agency!, Time Inc., Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 12-ին, Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին
  15. «Exclusive: Piperlime Guest Editor Olivia Palermo Shares Her Spring Must-Haves». Who What Wear (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  16. Spirko, Craig (2011 թ․ սեպտեմբերի 29), Sew '70s, Heidi Klum, Tim Gunn, Michael Kors, Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին
  17. Odell, Amy (2012 թ․ փետրվարի 29). «Olivia Palermo and Her Boyfriend to Star Alongside Scarlett Johansson As the Faces of Mango – The Cut». Nymag.com. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  18. «Photo: See Olivia Palermo Model For Hogan!». Style.mtv.com. 2010 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  19. «Olivia Palermo». ExposedZippers. 2011 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  20. Episode #7.10, Elle Macpherson, Fearne Cotton, Julien MacDonald Adler, 2011 թ․ սեպտեմբերի 5, Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին{{citation}}: CS1 սպաս․ այլ (link)
  21. "Flashback 2012: Olivia Palermo Named Page Six’s Best Dressed New Yorker | Oregon Prep & Liberal." Oregon Prep & Liberal. Web. Feb 8, 2014.
  22. "Olivia Palermo dolls it up - New York Post." YouTube. Web. Feb 8, 2014.
  23. «Olivia for Grazia Australia | Olivia Palermo». oliviapalermo.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  24. «BTS: Olivia x ¡Hola! Fashion Magazine | Olivia Palermo». oliviapalermo.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  25. «Olivia for GLAMOUR Mexico | Olivia Palermo». oliviapalermo.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  26. Martins, Marta (2015 թ․ ապրիլի 30). «The Olivia Palermo Lookbook : Olivia Palermo Magazine Covers». The Olivia Palermo Lookbook. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  27. «Roberta By Olivia Palermo's Bib Necklaces Are Now Available On Matches» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  28. «Lady Gaga – Olivia Palermo – Carrera y Carrera : InStyle.com What's Right Now». News.instyle.com. 2011 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  29. Alexander, Ella. «Palermo Designs». www.vogue.co.uk. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  30. «Olivia Palermo Designs Collection for Westward Leaning Sunglasses». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  31. Pikolinos: Maasai Արխիվացված 2020-08-31 Wayback Machine. Maasai.pikolinos.com. Retrieved on December 30, 2013.
  32. Kilcooley-O'Halloran, Scarlett. «Palermo Turns Shoe Designer». Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  33. «Olivia Palermo Adds Handbag Designer to Her Resume». ELLE (անգլերեն). 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  34. «Exclusive: See Olivia Palermo's Full BaubleBar Collection». ELLE (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  35. «Exclusive: First Look at the Olivia Palermo x Ciaté London Makeup Collection». Harper's BAZAAR (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  36. «Nordstrom Launches Exclusive 'Olivia Palermo + Chelsea28' Collection - Press Room - Nordstrom.com». press.nordstrom.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  37. «Olivia Palermo x Meli Melo Collection | Olivia Palermo». oliviapalermo.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  38. Saad, Nardine. «Olivia Palermo marries Johannes Huebl, rocks shorts on her big day». latimes.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Պալերմո» հոդվածին։