Carrera y Carrera
Carrera y Carrera | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1885 |
Վայր | Մադրիդ, Իսպանիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Bench jeweler? |
Կայք | carreraycarrera.com |
![]() |
Carrera y Carrera («Կարերա ի Կարերա»), ոսկերչական ընկերություն Իսպանիայում։ Հիմնադրվել է 1970-ական թվականներին Մանուել և Խուան Խոսե Կարերա եղբայրների կողմից և շարունակում է ոսկերչական տան պատմությունը, որը 1885 թվականին Մադրիդում հիմնադրվել է նրանց նախնի Սատուրիո Էստեբան Կարերայի կողմից։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մադրիդի Սան Ագուստին դել Գուադալիքս շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության պատմությունը սկսվում է 1885 թվականին, երբ Սատուրիո Էստեբան Կարերան, Ալկալա դե Էնարես քաղաքից տեղափոխվելով Մադրիդ, այնտեղ` Բարիո դե լաս Լետրասի շրջանում, բացել է ոսկերչական ոչ մեծ խանութ[1]։ Նրա որդին` Խոսե Էստեբան Կարերան, ոսկերչական արվեստ է սովորել Փարիզում և 1920 թվականին վերադարձել Մադրիդ, որտեղ շարունակել է հոր գործը։ Նա իր վարպետության ավանդույթները փոխանցել է իր չորս զարմիկներին` Խոսեին, Սատուրիոյին, Պեդրոյին և Անդրեսին։
1960 թվականին ոսկերչական տունը պատվեր է ստացել պատրաստելու Ֆաբիոլա դե Մորա ի Արագոնի հարսանեկան թագապսակը նրա և Բելգիայի թագավոր Բոդուենի ամուսնության առիթով։ Այս պատվերը ընկերությունը նոր մակարդակի է բարձրացնում` նրան բերելով միջազգային հեղինակություն։ 1970-ական թվականներին Սատուրիոյի ծոռները` Մանուել և Խուան-Խոսե Կարերաները, միացյալ ջանքերով հիմնադրում են Carrera y Carrera ապրանքանիշը։
1979 թվականին ընկերությունը դուրս է եկել ամերիկյան շուկա, 1980-ական թվականներին սկսել է այլ շուկաներ գրավել։ 1994 թվականին հայտնվել է Ռուսաստանում, իսկ 2013 թվականին առաջին խանութն է բացել Չինաստանում։ Carrera y Carrera ընկերության ոսկերչական իրերն ու ձեռքի ժամացույցները վաճառվում են աշխարհի ավելի քան 40 երկրներում, տասնյակ քաղաքներում, այդ թվում` Նյու Յորքում, Տոկիոյում, Դուբայում[2]։
Իր գոյության ընթացքում ընկերությունը փոխել է մի քանի սեփականատերեր[3]։ 2000 թվականին դիզայներների խմբի մեջ են մտել Մարիամ դե Ունգրիան և արքայադուստր Տիռնովոն։
2001 թվականին առևտրական տան 58 % բաժնետոմսերն անցել են հախճապակի արտադրող իսպանական Lladró ընկերությանը, 2006 թվականին նրա բաժնեմասն արդեն կազմում էր 100 %։ 2010 թվականին ընկերությունը ձեռք է բերել ռուսական ներդնողների խումբը, ովքեր չեն ցանկացել հրապարակել իրենց անունը[4]։ 2013 թվականի սկզբին նրանք ապրանքանիշը հանել են վաճառքի. որպես գնող հանդես է եկել ռուսական Խնայբանկը (ռուս.՝ Сбербанк): «Ռուսական ոսկերչական արվեստ» ընկերության նախագահ Անդրեյ Անանովի կարծիքով ռուս բիզնեսմենները պարզապես չեն կարողացել կառավարել ընկերությունը։ «Եթե Կարերան թողել է գործը և այդ պատճառով վաճառել իր ընկերությունը, ապա դա այն դեպքն է, երբ գնել են գործարանը, սակայն այն աշխատեցնել չեն կարողացել` առանց ղեկավարի»,-նշել է նա[4]։
2013 թվականին ապրանքանիշի հիմնադիր Մանուել Կարերան վերադարձել է հավաքածու ստեղծելու գործին[5]։ Նրա որդին` Մանուել Կարերա Կորդոնը, 2005 թվականին հիմնել է իր սեփական ընկերությունը` MC Virtuti անունով` շարունակելով ընտանեկան ավանդույթները։ Սկսած 2014 թվականից` ընկերությունը պատրաստում է արձանիկներ «Ոսկե արծիվ» կինոմրցանակի համար, որը հանձնում է Ռուսաստանի Գիտության և ազգային կինեմատոգրաֆիկական արվեստների ակադեմիան[6]։
2015 թվականին ընկերության 130-ամյակի կապակցությամբ ռուս ռեժիսոր Ռենատա Լիտվինովան սեփական սցենարով նկարահանել է կարժամետրաժ ֆիլմ` «Պատահար Մադրիդում տիկին Կ-ի հետ», որտեղ նկարահանվել է գլխավոր դերում։
Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Carrera y Carrera ընկերության արտադրանքը կրում են նշանավոր շատ մարդիկ` երգիչներ, դերասաններ։ Արտադրանքը գովազդում են հայտնի այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Եվգենիա Սիլվան, Ալմուդեն Ֆերնանդեսը և Ալեխանդրա Ալոնսոն[7]։
2010 թվականին Կինեմատոգրաֆի արվեստի ու գիտությունների իսպանական ակադեմիան ներմուծել է նոր անվանակարգ` «Մախա դե լաս Գոյա» (հանձնվում է «Գոյա» մրցանակաբաշխությանը ներկա ամենանրբագեղ դերասանուհուն), որի օղակաձև մրցանակը Carrera y Carrera ընկերության արտադրանքն է։ Մրցանակը ստացել են Գոյա Տոլեդոն, Լիդիա Բոշը, Բլանկա Սուարեսը, Մարիբել Վերդուն[8][9][10][11]։
Հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Carrera y Carrera ընկերության միջին արժեթուղթը տատանվում է 2.5-7 հազար դոլար։ 2010 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է 20 միլիոն դոլար, 2011 թվականին` 27 միլիոն դոլար, 2012 թվականին` կանխատեսվել էր մոտ 30 միլիոն դոլար[4]։
Ճանաչում և մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 թվականին ընկերությունն արժանացել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի շքանշանի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Законы ювелирной вселенной - 130 лет Carrera y Carrera»։ kommersant.ru։ 2015-05-14։ Վերցված է 2015-05-26
- ↑ «La joya española huye al exterior» (իսպաներեն)։ elpais.com։ Վերցված է 2015-05-22
- ↑ «Noticias Carrera y Carrera» (իսպաներեն)։ elpais.com։ Վերցված է 2015-05-22
- ↑ 4,0 4,1 4,2 Возможно, бренд Carrera попал в круг тех торговых марок, которые консолидируются // «Коммерсант», 25 января 2013.
- ↑ «"В искусстве не должно быть ограничений" Мануэль Каррера, основатель Carrera y Carrera»։ kommersant.ru։ 2014-12-18։ Վերցված է 2015-05-26
- ↑ «Описание приза»։ kinoacademy.ru։ Վերցված է 2015-05-22
- ↑ «Alejandra Alonso, ‘the best’: elegida ‘modelo revelación’ de 2011» (իսպաներեն)։ hola.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-21-ին։ Վերցված է 2015-05-22
- ↑ «Lydia Bosch es La Maja de los Goya» (իսպաներեն)։ academiadecine.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-20-ին։ Վերցված է 2015-05-22
- ↑ «Blanca Suárez recibe el premio 'Maja de los Goya' 2012» (իսպաներեն)։ academiadecine.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-20-ին։ Վերցված է 2015-05-22
- ↑ «Maribel Verdú recibe el exclusivo premio 'Maja de los Goya': 'Es una suerte ser elegida la más elegante'» (իսպաներեն)։ Վերցված է 2015-05-22
- ↑ «Maribel Verdú recibe el premio "Maja de los Goya", un anillo de 25.000 euros» (իսպաներեն)։ hola.com։ Վերցված է 2015-05-22
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Montané, Joan Lluis Manuel Carrera, 50 years of creation and unforgettable moments = Manuel Carrera, 50 años de creaciones y momentos inolvidables. — Publicaciones Joyeras, S.A., 2004.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ընկերության պաշտոնական կայք Archived 2014-09-21 at the Wayback Machine.
- «Carrera y Carrera: Հարցազրույց Մանուել Կարերայի հետ»։ topruss.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-26-ին։ Վերցված է 2015-05-22
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Carrera y Carrera կատեգորիայում։ |
|