Օլիմպիական թանգարան
Մասն է | Լոզանի մշակութային արժեքների ցանկ | |
---|---|---|
Հիմնադիր | Խուան Անտոնիո Սամարանչ | |
Երկիր | Շվեյցարիա | |
Վարչատարածքային միավոր | Լոզան, Lausanne District | |
Աշխարհագրական կոորդինատներ | 46°30′31″N 6°38′2″E | |
Անդամակցություն | Association des Musées de Lausanne et Pully | |
Սեփականատեր | Միջազգային օլիմպիական կոմիտե | |
Հիմնական թեմա | Օլիմպիական խաղեր | |
Ճարտարապետ | Պեդրո Ռամիրեզ Վազկեզ | |
Պաշտոնական բացման ամսաթիվը | 23 Հունիսի 1993 | |
Visitors per year | 160 000 | |
Ժառանգության կարգավիճակ | Շվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք | |
Փոստային դասիչ | 1006 | |
Պաշտոնական կայք | www.olympic.org/museum |
Օլիմպիական թանգարան (ֆր.՝ Musée olympique) գտնվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում, ներկայացնում է մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, որոնք վերաբերում են սպորտին և Օլիմպիական շարժմանը։ Թանգարանում պահվում է ավելի քան 10,000 ցուցանմուշ, ինչը դարձնում է այն Օլիմպիական խաղերի հիշարժան իրերի ամենամեծ արխիվը աշխարհում[1]։ Այն նաև Լոզանի գլխավոր զբոսաշրջային կետերից է[2], որտեղ ամեն տարի այցելում է ավելի քան 250,000 մարդ[3]։
Օլիմպիական թանգարանը և Օլիմպիական պարկը (որն ընդգրկում է քանդակների այգին թանգարանի և Լեման լճի միջև) գտնվում են Օուշիում, Լոզանի հարավում։ Միջազգային Օլիմպիական կոմիտեի (IOC) կենտրոնական գրասենյակը տեղակայված է Վիդիում, Ուչիից արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1993 թվականի հունիսի 23-ին IOC -ի այն ժամանակվա նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի նախաձեռնությամբ։ Նախագիծը ղեկավարել են մեքսիկացի ճարտարապետ Պեդրո Ռամիրես Վասկեսը, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է և Ժան-Պիեռ Կահենը։ Թանգարանը 1995 թվականին ճանաչվել է տարվա եվրոպական թանգարան[3]։
2012-2013 թվականների ընթացքում 23 ամիս տևած վերանորոգումներից հետո Օլիմպիական թանգարանը վերաբացվել է 2013 թվականի դեկտեմբերի 21-ին։ Վերափոխումների ընթացքում, երբ շենքը վերանորոգվում էր, ժամանակավոր ցուցադրություն կազմակերպվել է CGN ընկերության Helvétie անունով նավի վրա, որը գտնվում էր Օլիմպիական պարկի դիմաց։
Վերանորոգման ընթացքում թանգարանի մակերեսը 2011 թվականին 2,000 մ²-ից ավելացել է մինչև 3,000 մ²՝ 2013 թվականին։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտական ցուցադրությունը բաժանված է երեք հիմնական թեմաների՝ երեք առանձին հարկերում։ Սկսում են երրորդ հարկից, որտեղ տեղակայված է «Օլիմպիական աշխարհ» թեման։ Այստեղ այցելուները ծանոթանում են Անտիկ օլիմպիական խաղերի պատմությանը և 19-րդ դարում ժամանակակից խաղերի վերածնունդին։ Ուշագնալի է Օլիմպիական ջահերի ցուցադրությունը և բացման հանդիսությունների պատմությանը վերաբերող տեսանյութերը։
Երկրորդ հարկը ներառում է Օլիմպիական խաղերի թեմայի վրա։ Այստեղ ցուցադրված են սպորտային պարագաներ տարբեր սպորտաձևերից, ինչպես նաև ներկայացված են Երիտասարդական Օլիմպիական խաղերը և Պարաօլիմպիկ խաղերը։ Ավելի քան 1,000 տեսանյութերի օգնությամբ այցելուները կարող են դիտել Օլիմպիական խաղերի իրադարձությունները և մարզիկներին։
Վերջնական մասը, «Օլիմպիական ոգին» թեմայով, այցելուներին հնարավորություն է տալիս զգալ Օլիմպիական գյուղի մաս լինելը և փորձել իրենց հավասարակշռությունը, ճարպկությունը և մտավոր ունակությունները ինտերակտիվ վարժությունների միջոցով։ Ցուցադրված են նաև Օլիմպիական մեդալներ։
Վերանորոգված թանգարանը ունի նաև ժամանակավոր ցուցադրությունների տարածք, որտեղ կան մշտական կազմակերպվող ճամփորդական ցուցահանդեսներ[4]։
Օլիմպիական պարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական թանգարանը շրջապատված է պարկով, որտեղ կան բազմաթիվ արվեստի գործեր, որոնք վերաբերում են սպորտին։ Թանգարանի մշտական հավաքածուի մեջ կարևոր են հետեւյալ արվեստի գործերը.
● Ֆրանսացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Ամերիկացի մարզիկը»։
● Նիկի դե Սեն Ֆալլի «Ֆուտբոլիստները»։
● Լյուքսեմբուրգցի քանդակագործ Լյուսիեն Վերկոլյերի «Ալտիուս»։
● Կոլումբացի քանդակագործ Ֆեռնանդո Բոտերոյի «Իրենց գնդակով երիտասարդ աղջիկը»։
● Շվեյցարացի քանդակագործ Ժան Թենգլիի շարժական արվեստի քանդակը, որը համատեղում է հոկեյի սեղանի, վարազի գլխի և մոտոցիկլետի անիվը։
Այս քանդակները թանգարանի շրջակայքում գտնվող պարկում տրամադրում են սպորտի թեման վառ կերպով ներկայացնող արվեստի գործեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեման լճի ափերից
-
Օլիմպիական ջահերը թանգարանի ներսում (մինչ թանգարանի վերափոխումը)
-
Օլիմպիական կրակը
-
«Ոչ բռնությանը» քանդակ Օլիմպիական այգում
-
Արձան թանգարանի դիմաց՝ Լեման լճի ափին
-
Շենքի վերափոխումների ժամանակ (մինչև 2013թ. դեկտեմբեր) այս CGN նավակում ժամանակավոր ցուցադրություն է տեղադրվում՝ Օլիմպիական այգու դիմաց։
-
Հեծանվորդներ, քանդակ Գաբոր Միհալի
-
Citius, Altius, Fortius, քանդակը Միգել Օրտիզ Բերոկալի կողմից Օլիմպիական թանգարանի մուտքի մոտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Natalie Leung (2008-03-13). «Free Olympics Archives Exhibit at Tap Seac Pavilion». Macau Daily Times. Վերցված է 2008-03-21-ին.
- ↑ Tom Wright (2005-05-02). «Literary Heyday Lingers in Lausanne». International Herald Tribune. Վերցված է 2008-03-21-ին.
- ↑ 3,0 3,1 «Olympic Museum Lausanne». Swiss News. 2002-08-01. Վերցված է 2008-03-21-ին.
- ↑ «Remodelled Olympic Museum sports new look». The Local: Switzerland's News in English. December 11, 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Page on the website of the City of Lausanne
- Olympic Museum within Google Arts & Culture
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օլիմպիական թանգարան կատեգորիայում։ |