Jump to content

Էդուարդ Օլբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օլբի Է.ից)
Էդուարդ Օլբի
անգլ.՝ Edward Albee[1]
Ծննդյան անունանգլ.՝ Edward Franklin Albee
Ծնվել էմարտի 12, 1928(1928-03-12)[2][3][1][…]
ԾննդավայրՎաշինգտոն, ԱՄՆ[1]
Վախճանվել էսեպտեմբերի 16, 2016(2016-09-16)[4][5][6] (88 տարեկան)
Վախճանի վայրMontauk, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, սցենարիստ, համալսարանի դասախոս և թատերական ռեժիսոր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉոութ Ռոզմարի Հոլ, Trinity College?, Lawrenceville School?, Rye Country Day School? և Valley Forge Military Academy and College?
Ուշագրավ աշխատանքներՈ՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից և The Goat, or Who Is Sylvia??
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և PEN America
ԱշխատավայրՀյուստոնի համալսարան
Պարգևներ
Մշակույթի ազգային շքանշան

Նեստրոյ մրցանակ

Ամերիկյան մրցանակ գրականության բնագավառում

«Թոնի» լավագույն պիեսի համար մրցանակ

Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար

Լավագույն դրամայի պուլիցերյան մրցանակ

[7]

Լավագույն դրամայի պուլիցերյան մրցանակ

[7]

Լավագույն դրամայի պուլիցերյան մրցանակ

[7]

Սենթ Լուիս գրական մրցանակ

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

Drama Desk Award for Outstanding Play?

«Թոնի» լավագույն պիեսի համար մրցանակ

Drama Desk Special Award?

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Մայամիի համալսարանի պատվավոր դոկտոր

[8]

Hull-Warriner Award?

PEN/Laura Pels International Foundation for Theater Award?

Evelyn F. Burkey Award?

և

star on Playwrights' Sidewalk?

[9]
Համատեղ ապրողTerrence McNally?[10]
ԱզգականներReed A. Albee?[11]
 Edward Albee Վիքիպահեստում

Էդուարդ Օլբի (անգլ.՝ Edward Albee, մարտի 12, 1928(1928-03-12)[2][3][1][…], Վաշինգտոն, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 16, 2016(2016-09-16)[4][5][6], Montauk, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի դրամատուրգ։ ԱՄՆ-ի Արվեստների ազգային ակադեմիայի անդամ (1966)։ Սովորել է Կոլումբիայի համալսարանում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելուց երկու շաբաթ հետո որդեգրվել է թատերական սրահների հարուստ սեփականատեր Ռիդի և Ֆրենսիս Օլբիի ընտանիքի կողմից։ Նա ավարտել է Չոատի դպրոցը և մեկ տարուց ավելի հաճախել է Հարթֆորդի (Կոնեկտիկուտ նահանգ ) Տրինիտի քոլեջ։ Հետո հաստատվեց Նյու Յորքում, զբաղվել է պատահական աշխատանքներով՝ գրասենյակային ծառայող, բարմեն, գրքեր և սկավառակներ վաճառող, աշխատել է ռադիոյում, չնայած նյութապես ապահոված էր։ Ապրել է Գրինվիչ-Վիլիջում, փորձել է իրեն պոեզիայում և արձակում։ Որպես դրամատուրգ հանդես է եկել 1959 թվականին, ավելի ուշ հանդես է եկել ի պաշտպանություն խոստումնալից դրամատուրգների՝ Օլբի-Բարր-Ուայլդեր միավորման միջոցով։

1960 թվականին լույս տեսավ պիեսների առաջին ժողովածուն, դրա նախաբանում նշելով «Անսովոր։ Անհավատալի։ Անսպասելի»։ Նա հանդիսանում է այսպես ասած «Աբսուրդի թատրոնի» ներկայացուցիչ։

Կերպարների չճշտված բախումները և նատուրալիստական բեմական էֆեկտները Օլբիի պիեսներում փոխանցում են ժամանակակից կյանքի անմտությունը։

Դրանցում նկատելի է Է. Իոնեսկոյի ազդեցությունը, և Օլբին սիրով ընդունում է, որ շատերին է պարտական ֆրանսիացի դրամատուրգին։ «Անկայուն հավասարակշռություն» (A Delicate Balance, 1966) պիեսի համար ստացավ ամենամյա «Թոնի» և Պուլիցերյան մրցանակ (1967), 1975 թվականին ստացավ Պուլիցերյան մրցանակ «Ծովային տեսարան» (Seascape, 1975) դրամայի համար, 1994 թվականին՝ «Երեք բարձրահասակ կանայք» (Three Tall Women, 1994) պիեսի համար, որը արժանացել է նաև քննադատ թատերագետների կողմից շնորհվող մի շարք պարգևների։

Օլբիի ստեղծագործությունները խոսում են մարդկանց մենակության և նրանց անկարողությունը փոխըմբռնման նկատմամբ։ Սրամիտ, կենդանի երկխոսություններում գրողը մարդկային շփումը ներկայացնում է որպես ինքնահաստատման պայքար։ Առավել ցայտուն այն մարմնավորվում է «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (Who’s Afraid of Virginia Woolfe?, 1962, «Թոնի» մրցանակ), որտեղ համալսարանի պրոֆեսորը և նրա զայրացած կինը ողջ գործողության ընթացքում բառիս բուն իմաստով խաչվում են միմյանց և երկու դժբախտ հյուրերին։ Այն Հայաստանում բեմադրվել է 1984 թվականին։ Օլբիի ստեղծագործական ոճի բազմազանությունը բացահայտում է այնպիսի տարբեր պիեսներ, ինչպիսին է մետաֆիզիկական այլաբանություն «Պստլիկ Ալիսան» (Tiny Alice, 1964), համապատասխանելով սյուժետային դրամայի պահանջներին, և «Մեջբերումներ նախագահ Մաոյի կողմից» (Box — Mao — Box, 1968), որտեղ բեմական կերպարների ելույթը և հետնաբեմի եթերային ձայները բավականին փոխկապակցված են, ինչպես երաժշտական թեմաները ձայնակարգության տեսությունում, քան որևէ կապակցված երկխոսություն են կառուցում։

Օլբիի մի գործողությամբ սկզբնական պիեսները, ի տարբերություն հետագա երեք գործողությամբ պիեսների, առաջին անգամ բեմադրվել են Եվրոպայում, որտեղ իրեն բարձր են գնահատում, և հետո արդեն ԱՄՆ-ում։ Բացի թվարկվածներից, Օլբին գրել է նաև «Ինչ է տեղի ունեցել կենդանաբանական այգում» (The Zoo Story, 1959), «Բեսսի Սմիթի մահը» (The Death of Bessie Smith, 1960), «Ֆեմ ու Յեմ» (Fam and Yam, 1960), «Ամերիկյան երազանք» (The American Dream, 1961), «Տիկինը Դյուբուկից» (The Lady from Dubuque, 1977) և «Մարդ՝ երեք ձեռքերով» (The Man With Three Arms, 1983) պիեսները։

Նրան են պատկանում հետևյալ բեմականացումները. «Բալլադը տխուր սրճարանի մասին» (The Ballad of the Sad Cafe, 1963) ըստ Կարսոն Մակ-Կալերսի, «Մալքոլմ» բեմականացումը ըստ Ջ. Պարդիի դրամայի, «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (Breakfast at Tiffany’s, 1966) ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի նովելի հիման վրա, անգլիացի դրամատուրգ Ջայլս Կուպերի «Ամեն ինչ այգում» (Everything in the Garden, 1967) պիեսի վերամշակումը և Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» (Lolita, 1979) դրաման, «Պիես նորածնի մասին» (The Play About the Baby, 2000) և այլն։ Օլբիի վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Ես, ես և իմ անձը» («Me, myself and I») ներկայացվել է 2010 թվականին Նյու Յորքում[12]։

Վերջին շրջանի ստեղծագործություններից ուշագրավ են «Ամեն ինչ ավարտված է» (անգլ.՝ All Over, 1970) և «Ծովային տեսարան» (անգլ.՝ Seascape, 1975) դրամաները։ Մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ Նյու Յորքի արվարձանում գտնվող իր տանը։

Պիեսների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմություն կենդանաբանական այգում» (անգլ.՝ The Zoo Story, 1959) անդրանիկ պիեսը ներկայացնում է ժամանակի ամերիկյան իրականությունը համակած կոնֆորմիզմի և անհատի օտարման ողբերգական հետևանքները։

«Բեսսի Սմիթի մահը» (անգլ.՝ The Death of Bessie Smith, 1959) պիեսում Օլբին հանդես է գալիս տիրող կարգերի խիստ քննադատությամբ և ռասիզմի մերկացումով։

«Ավազատուփ» (1959) և «Ամերիկյան երազանք» (անգլ.՝ The American Dream, 1960) ստեղծագործություններում դրամատուրգը պատռում է ամերիկյան բարեկեցության կեղծ դիմակը։

«Բալլադ տխուր պանդոկի մասին» (1963), «Երերուն հավասարակշռություն» (անգլ.՝ A Delicate Balance, 1966, Պուլիտցերյան մրցանակ) պիեսներում Օլբին ռեալիստորեն նկարագրել է ավանդական բարոյական արժեքների ճգնաժամի և մարդկանց ճակատագրական անջատվածության հարուցած ծանր ապրումները։

Մրցանակներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ստասել է «Քենեդու կենտրոն» մրցանակը արդյունավետ ապրած կյանքի համար, 1997 թվականին նախագահ Բիլ Քլինթոնը նրան Ազգային մեդալ հանձնեց արվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բազմիցս եկել է ԽՍՀՄ, իսկ 1976 թվականին ռուսերենով լույս է տեսել նրա «Բեսսի Սմիթի մահը և այլ պիեսներ» պիեսների ժողովածուն։ Օլբիի մի քանի գործեր բեմադրվել են Խորհրդային բեմում։
  • Չի թաքցրել իր համասեռամոլությունը[13]. Նրա կյանքի ուղեկիցը՝ Ջոնաթան Թոմասը, մահացել է 2005 թվականին։.
  • «Պատմություն կենդանաբանական այգում» (The Zoo Story, 1958)
  • «Բեսսի Սմիթի մահը» (The Death of Bessie Smith, 1959)
  • «Ավազատուփ» (The Sandbox, 1959)
  • «Ֆեմ ու Յեմ» (Fam and Yam, 1959)
  • «Ամերիկյան երազանք» (The American Dream, 1960)
  • «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» / «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (Who’s Afraid of Virginia Woolfe?, 1961—1962)
  • «Բալլադ տխուր սրճարանի մասին» (The Ballad of the Sad Cafe, 1963, ըստ Քարսոն Մաքքալերսի)
  • «Պստլիկ Ալիսան» (Tiny Alice, 1964)
  • «Մալքոլմ» (Malcolm, 1965, ըստ Ջեյմս Պարդիի դրամայի)
  • «Անկայուն հավասարակշռություն» (A Delicate Balance, 1966)
  • «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (Breakfast at Tiffany’s, 1966, ըստ Թրումեն Կապոտեի)
  • «Ամեն ինչ այգում» (Everything in the Garden, 1967)
  • «Մեջբերումներ և ասույթներ նախագահ Մաոյի Ցզեդունի կողմից »(Box and Quotations from Chairman Mao Tse-Tung, 1968)
  • «Ամեն ինչ ավարտված է» (All Over, 1971)
  • «Ծովային տեսարան» (Seascape, 1974)
  • «Լսողը»(Listening, 1975)
  • «Հաշվելով ուղիները» (Counting the Ways, 1976)
  • «Տիկինը Դյուբուկից» (The Lady from Dubuque, 1977—1979)
  • «Լոլիտա» (Lolita, 1981, ըստ Վլադիմիր Նաբոկովի)
  • «Մարդ՝ երեք ձեռքերով» (The Man With Three Arms, 1981)
  • «Գտնելով արևը» (Finding the Sun, 1983)
  • «Պիես ամուսնության մասին» (Marriage Play, 1986—1987)
  • «Երեք բարձրահասակ կանայք» (Three Tall Women, 1990—1991)
  • «Լորկայի պիեսը» (The Lorca Play, 1992)
  • «Դրվագներ» (Fragments, 1993)
  • «Պիես նորածնի մասին» (The Play About the Baby, 1996)
  • «Զավթիչը» (Occupant, 2001)
  • «Այծը,կամ ով է Սիլվիան» (The Goat, or Who Is Sylvia?, 2002)
  • «Տուկ, տուկ, ո՞վ է այնտեղ» (Knock! Knock! Who’s There!?, 2003)
  • «Փիթեր և Ջերրի» (Peter & Jerry, 2004). Առաջին գործողություն. «Տնային կյանք»։ Երկրորդ գործողություն. «Ինչ պատահեց կենդանաբանական այգում» (2009 թվականից՝ «Տուն կենդանաբանական այգում» / At Home at the Zoo)
  • «Ես, ես և իմ անձը» (Me Myself and I, 2007)
  • «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (Who’s Afraid of Virginia Woolfe?, 1962), «Թոնի» մրցանակ
  • «Անկայուն հավասարակշռություն» պիեսի համար (A Delicate Balance, 1966) ստացել է ամենամյա «Թոնի» մրցանակ և Պուլիցերյան մրցանակ (1967)
  • 1975 թվականին ստացել է Պուլիցերյան մրցանակ «Ծովային տեսարան» (Seascape, 1975) դրամայի համար
  • 1994 թվականին «Երեք բարձրահասակ կանայք» (Three Tall Women, 1994) պիեսի համար, որը արժանացել է նաև քննադատ թատերագետների կողմից շնորհվող մի շարք պարգևների։
  • 1996 թվականին Օլբին ստացավ «Քենեդու կենտրոն» պարգևը արդյունավետ ապրած կյանքի համար։
  • 1997 թվականին նախագահ Բիլ Քլինթոնը նրան Ազգային մեդալ հանձնեց արվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։
  • «Այծը, կամ ով է Սիլվիան», 2000 թվականին առաջադրվել է «Թոնի» մրցանակի։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 39. — ISBN 978-2-221-06888-5
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2016/09/17/arts/edward-albee-playwright-of-a-desperate-generation-dies-at-88.html
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.lemonde.fr/disparitions/article/2016/09/17/l-auteur-de-qui-a-peur-de-virginia-woolf-est-decede_4999146_3382.html
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 https://www.pulitzer.org/prize-winners-by-category/218
  8. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  9. http://www.iobdb.com/Lortel/Sidewalk
  10. Terrence McNally, Tony-Winning Playwright of Gay Life, Dies at 81 — 2020.
  11. doollee.com
  12. «Subscribe to read | Financial Times». www.ft.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  13. Edward Albee: Still playing in the zoo(չաշխատող հղում)(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Օլբի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 526