Օդեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդեթ
ֆր.՝ Odette ou la Démence de Charles VI
Տեսակբալետ
ԽորեոգրաֆԺյուլ Ժոզեֆ Պեռո
ԿոմպոզիտորGiacomo Panizza?, Giovanni Bajetti? և Giovanni Corfu?
Առաջին ներկայացումմարտի 16, 1847

Օդեթ («Օդեթ, կամ Ֆրանսիայի թագավոր Շառլ VI-ի խենթությունները», ֆր.՝ Odette ou la Démence de Charles VI), պատմական բալետ, որը կազմված է 4 գործողությունից, նախաբանն` ըստ Ժյուլ Պերոյի լիբրետոյի, որը բեմադրվել է Միլանի Լա Սկալա թատրոնում, 1847 թվականին։ Հետևելով այդ թատրոնի սովորույթներին` գործուն և խորեոգրաֆիկ տեսարանների երաժշտությունն ըստ տարբեր կոմպոզիտորներիի էր, մնջախաղի հեղինակը Ջակոմո Պանիցան էր, պարերի հեղինակը` Ջովանի Բայետին և Ջովանի Կորֆը[1]։

Պերոն Լոնդոնում աշխատանքների միջև եղած ընդմիջման ընթացքում` 1847-1848 թվականներին, աշխատել է Միլանում որպես բալետմայստեր, որից հետո մեկնել է Ռուսաստան։ Բացի «Օդեթ» բալետից, այս թատերաշրջանի ժամանակ նա այստեղ է տեղափոխել Լոնդոնի իր «Հանցագործի դուստր» բալետը, նաև բեմադրել է նոր «Ֆաուստ» բալետը։ Բոլոր բեմադրություններն իրականացվել են բալերինա Ֆանի Էլսլերի տաղանդի շնորհիվ[1]։

«Օդեթ» բալետի պրեմիերային ցուցադրությունը տեղի է ունեցել 1847 թվականի մարտի 16-ին, որը հասարակությունը ջերմորեն է ընդունել։ Քննադատ Բենեդետո Բերմանին գրել է.

Էլսլերը բալետի պարուհիներից առաջինն էր, նաև հրաշալին` միմերից։ Տվեք նրան փոքր դեր չնչին բալետում, և նա այն կզարդարի այնպես, որ այն կդառնա գրեթե հոյակապ։ Տվեք նրան այնպիսի ստեղծագործող, ինչպիսին է Պերոն, և դուք կտեսնեք, թե ինչ հրաշքներ տեղի կունենա երկու նկարիչների համագործակցությունից, նրանք կարող են հասկանալ միմյանցից յուրաքանչյուրի ողջ մեծությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերոյի գրած սցենարը 14-15-րդ դարերի Ֆրանսիայի սահմաններիի պատմությունից իրադարձությունների տեղափոխման ալիք էր (պատմական անհամապատասխանեցումները նշել է Այվոր Գեստը բալետմաստերին նվիրված իր աշխատությունում)[2]։ Սյուժեն բազմիցս օգտագործվել է Ֆրանսիայի թատրոնում, բայց հնարավոր է, որ բալետմայստերը խուսափել է նորաձև փարիզյան նորույթից` Ֆրոմենտալ Հալևիի «Շառլ VI» օպերայից, որն բեմադրվել է օպերայում 1843 թվականին և վերաբեմադրվել` 1847 թվականին։

Արքա Շառլ VI-ը, որը բալետում ներկայացված էր որպես դրական կերպար, իր կնոջ` Իզաբել Բավարուհու և նրա կողմնակիցների մահապատժից հետո կորցրել էր ողջամտությունը։ Նրա պահապան հրեշտակն էր դարձել ժողովրդական խռովարարների առաջնորդ Կաբոշի դուստրը` երիտասարդ Օդեթը, որի անունը կապվում էր արքայի իրական սիրեցյալի` Օդեթ դե Շամդիվերի անվան հետ։

Գործողությունները սկզբում տեղի էին ունենում Փարիզում, հետո` անտառում, այնուհետև` նորից քաղաքում։ Սյուժեում, որի կենտրոնում Օդեթն էր, ներհյուսված էին պալատական դավադրությունները և արքայի խելագարության նոպաները։ Բալետագետ Վ. Կրասովսկայան նշել է, որ սցենարի դրամատիկական բախումը «թույլ է տվել Էլսլերին ողջ փայլը շրջել իր միմիկական ձիրքի վրա»[1]։

Նախաբանում ցուցադրվում էր Արքայի հարսնացուի` Իզաբել Բավարուհու ժամանումը Փարիզ։ Նրա պատվին օգտագործվել է դիվերտիսմենտ, որտեղ տարերային ոգիները` Ունդինա (ջրի ոգին), սալամանդրերը (կրակի ոգիները) և թզուկները (գետնաոգիները), հետ են քաշվել օդի դստեր` Սիլֆիդայի առջևից, որի դերը կատարում էր Օդեթը (հմայիչ Սիլֆիդայի հայտնվելը միջնադարյան քաղաքում Վ. Մ. Կրասովսկայան գնահատում է որպես անախրոնիզմ

Առաջին տեսարանի միջնամասում կատարվում է Օդեթի և Վիյոնի pas de deux-ը, թագավորական ծաղրածուն հերոսուհու ուղեկիցն էր և պարընկերը, բալետի ընթացքում նրանց հարաբերությունները հիշեցնում են Պերոյի «Էսմերալդա» (1844 թվական) բալետից Էսմերալդայի և բանաստեղծ Գրենգուրեյի մասին։ Այստեղ Օդեթը պատրաստվում էր Իզաբելին ծաղիկներ տանել, սակայն ծաղրածուն գողանում է դրանք` խուսափելով նրանից և ձևացնելով, թե շուտով կտա ծաղկեփունջը և բարկացնում է պարընկերուհուն (ավելի ուշ հենց այս մոտիվը օգտագործել է Մարիուս Պետիպան «Կարապի լիճ» բալետի առաջին գործողության pas de trois-ում)։ Թերթերը հատկապես գովաբանում էին այդ գործուն ծաղկեփնջով pas de deux-ը։ Այնուհետև հաջորդում էր Իզաբելի և Օդեթի երկխոսությունը, որը նման էր Բատիլդի` կոմս Ալբերտի հարսնացուի և Ժիզելի ռամիկների երկխոսությանը[1]։

Հինգերորդ տեսարանում Վիյոնը օգնում է Օդեթին փրկել նրա հորը Գրևի հրապարակում մահապատժի ենթարկելուց, որը կրկին նմանեցվում է «Էսմերալդա» բալետին, միապետը գիտակցության է գալիս և Կաբոշին ներում է շնորհում։ Բալետն ավարտվում է Ժողովրդի ցնծությամբ վիթխարի բալաբիլում[1]։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի թագավոր Կառլ VI` Էֆիսիո Կատե
  • Ֆրանսիայի թագուհի Իզաբել Բավարուհի` Կառոլինա Կուատրի
  • ժողովրդական խռովարարների առաջնորդ Կաբոշ` Ֆրանչեսկո Ռանցանի
  • Կաբոշի դուստր Օդեթ` Ֆանի Էլսլեր
  • Պալատական ծաղրածու Ժոան Վիյոն` Ժյուլ Պերո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 В. М. Красовская. Западноевропейский балетный театр. Очерки истории: Романтизм. — М.: АРТ СТД РФ, 1996. — 432 с.
  2. Guest, Ivor Jules Perrot: Master of the Romantic Ballet. — Dance Horizons, 1984. — 383 с.