Jump to content

Էսմերալդա (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսմերալդա
Տեսակգրական հերոս և գեղարվեստական անձ
ՀեղինակՎիկտոր Հյուգո
Ներկայացված էՓարիզի Աստվածամոր տաճարը
Սեռիգական
Քաղաքացիություն Ֆրանսիա
Բնակության վայրՓարիզ
ԾննդավայրՌեյմս
Մահվան տարեթիվ1482
Մահվան վայրՍեն Մերի, Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ՄականունLa Esmeralda
Մասնագիտությունպարուհի
 Esmeralda (Notre-Dame de Paris) Վիքիպահեստում

Էսմերալդա (ֆր.՝ Esméralda), Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի գլխավոր հերոսուհին, ինչպես նաև այս ստեղծագործության հիման վրա ստեղծված ֆիլմերի, ներկայացումների, մյուզիքլների, բալետների և բանաստեղծությունների հերոսուհին։

Էսմերալդան «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգոյի վեպում Էսմերալդայի պատմությունը բացահայտվում է աստիճանաբար։ Առաջին անգամ Էսմերալդան հայտնվում է գեղեցիկ երիտասարդ աղջկա կերպարով, ով ապրում էր Փարիզի «Հրաշքների բակում»` փող աշխատելով վարժեցրած այծի՝ Ջալլի միջոցով, ինչպես նաև երգելով ու պարելով։ Նրան սիրահարվում են բանաստեղծ Պյեռ Գրենգուարը, տաճարի քահանա Կլոդ Ֆրոլլոն և տաճարի ժամկոչ Կվազիմոդոն։ Ֆրոլլոն Կվազիմոդոյի օգնությամբ փորձում է փախցնել Էսմերալդային, բայց նրան օգնության է հասնում կապիտան Ֆեբ դե Շատոպերը, որին էլ սիրահարվում է Էսմերալդան։ Վեպում մենք տեսնում ենք հերոսուհու արտաքինի մանրամասն նկարագրությունը. «Նա բարձրահասակ չէր։ Նա մռայլ էր, բայց դժվար չէր կռահել, որ մաշկը հրաշալի ոսկե երանգի էր, որը բնորոշ է հռոմեացիներին։ Ուներ փոքրիկ ոտքեր։ Աղջիկը պարում էր, պտտվում էր իր ոտքին անզգույշ նետված հին պարսկական գորգի վրա,և ամեն անգամ, երբ նա նայում էր,նրա մեծ, սև աչքերը կուրացնում էին որպես կայծակ։ Բազմության հայացքը գամված էր նրան, բարակ, փխրուն, մերկ ուսերով և երբեմն բարակ ոտքերով՝ կիսաշրջազգեստի տակից երևացող, սև, երկար մազերով, մի երփներանգ ուռած հագուստով, պայծառ աչքերով։ Նա կարծես մի անհաղթահարելի արարած լիներ»[1]։

Էսմերալդան և Կվազիմոդոն

Էսմերալդայի կերպարը վեպում բարդ է և ողբերգական։ Այն մաքրության, բարոյականության և միամտության մարմնացում է, որը բոլորովին նման չէ «Հրաշքների բակի» մյուս բնակիչներին։ Նույնիսկ այն փաստը, որ նա ստիպված է ապրել պարերով, չի քայքայել նրան։ Նա ունի բարի սիրտ, նա Կվազիմոդոյին ջուր է տալիս, երբ վերջինս գամված էր անարգանքի սյունին։

Էսմերալդան և Ջալլին

Իրեն անծանոթ Գրենգուարին մահից փրկելու համար նա համաձայնում է պաշտոնապես կոչվել Գրենգուարի կինը։ Բայց նրան միամտությունը հազիվ թե աղետի հասցներ. առաջին անգամ կյանքում սիրահարվելով՝ նա պատրաստ է հանձնվել կապիտան Ֆեբին։ Աղջկան հայտնի է, որ իրեն դաստիարակած գնչուները իր ծնողները չեն և նա շատ էր ցանկանում գտնել իր իրական մորը և պարանոցին կրում էր այն փոքրիկ կոշիկը՝ փոքրիկ մանկական խարխլված հողաթափը, միակ բանը, որ նրան բաժին էր հասել իրական մորից, որով Էսմերալդան հույս ուներ գտնելու մորը։ Ընթերցողին աստիճանաբար բացվում է Էսմերալդայի ծագման պատմությունը։ Աղջկա մայրը կոչվում էր Շանթֆլերի։ Նա Ռեյմսի հայտնի կապիտաններից մեկի դուստրն է եղել։ Բայց նրա հայրը մահացել է շատ վաղ։ Դուստրն ու կինը նրա մահից հետո մնացել են առանց միջոցների։ Կինը ապրուստը ձեռք է բերել ասեղնագործությամբ և ապրել է ծայրահեղ համեստ կյանքով։ Շանթվելին վաղ է հասունացել և սկսել է գրավել ազնվական տղամադրկանց ուշադրությունը։ 14 տարեկան էր, երբ ազնվականներից մեկի սիրուհին էր։ Բայց տղամարդը շուտով թողեց աղջկան, և նա «ձեռքից ձեռք անցավ»։ Մարմնավաճառ դարձած Շանթվելին հղիանում է, և չի ազատվում երեխայից։ 20 տարեկանում լույս աշխարհ եկավ իր գեղեցկուհի աղջիկը՝ Ագնեսան։ Շանթվելին ողջ վաստակածը դստեր համար էր ծախսում։ Մի անգամ Ռեյմս է ժամանում գնչուական թափոր, և Շանթվելին, ինչպես շատ այլ մայրեր, շտապում են իրենց դուստրերին տանել գնչուների մոտ՝ նրանց ապագան գուշակելու համար։ Գեղեցկուհի Ագնեսան գերում է գնչուներին, և մի քանի օր անց նրանք գողանում են Ագնեսին՝ նրա օրորոցում դնելով սապատավոր և խուլ տղա երեխայի։ Դժբախտ մայրը մի գիշերում խելագարվում է։ Փնտրելով իր աղջկան՝ նա հասնում է մի վայր, որտեղ խարույկի և արյան հետքեր է նկատում։ Նա մտածում է, որ գնչուները կերել են իր աղջկան։ Շուտով կինը անհետանում է Ռեյմսից։ Ոմանք ասում էին, որ նա խեղդվել է գետում, մյուսները՝ որ նրան տեսել են մայրաքաղաք գնալու ճանապարհին։ Տգեղ և սապատավոր երեխային Ագնեսի մայրը հանձնում է Ռեյմսի եկեղեցի, որտեղ էլ արքեպիսկոպոսը հրամայում է նրան հանձնել Փարզի դաստիարակչական տուն. այդ երեխան Կվազիմոդոն էր։ Վեպում Էսմերալդային մահապատժի են դատապարտել կեղծ մեղադրանքով։ Կլոդ Ֆրոլլոն, որը խանդով է տառապում, վիրավորում է, երբ Ֆեբին և Էսմերալդային միասին է տեսնում։ Կլոդ Ֆրոլլոն փախցնում է Էսմերալդային, և նրան

Էսմերալդան և Կվազիմոդոն

Կվազիմոդոն փրկում է՝ պահելով Աստվածամոր տաճարում։ Այնտեղ ապրում է որոշ ժամանակ՝ խորշելով Կվազիմոդոյի տեսքից և Ֆեբի մասին անընդհատ մտածելով։ Կվազիմոդոն հասկանում է, որ իր սերը Էսմերալդայի նկատմամբ երբեք փոխադարձ չի լինելու, բայց երջանիկ է այն բանից, որ կարողացավ նրան փրկել մահապատժից։ Սակայն Կլոդ Ֆրոլլոն եւ Գրենգուարը աղջկան դուրս են բերում տաճարից, որը նրա համար ապաստարան էր՝ մահապատժից խուսափելու համար։ Կլոդ Ֆրոլլոն նրան ընտրության առաջ է կանգնեցնում. կամ նա կհամաձայնի լինել իր հետ կամ կընդունի մահը։ Էսմերալդան փախչում է։ Նրան իր մոտ է պահում «Մկան ծակ» փողոցում ապրող ճգնակյաց կինը, ով ատում էր Էմերալդային այն բանի համար, որ նա գնչու էր. կինը իր արարքը պատճառաբանում էր նրանով, որ ժամանակին գնչուները փախցրել էին իր աղջկան։ Գուդուլան անիծում է աղջկան և ցույց է տալիս իր դստեր կոշիկը։ Այդ պահին Էսմերալդան ցույց է տալիս նույն կոշիկից։ Այստեղ էլ պարզվում է, որ Գուդուլան Էսմերալդայի մայրն է։ Բայց մայր ու դուստր իրար գտնում են այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է լինում։ Մարդասպանը եկել էր Էսմերալդայի հետևից։ Գուդուլան թաքցնում է աղջկան զինվորներից, բայց Էսմերալդան, նրանց մեջ տեսնելով Ֆեբին, չմտածելով հետևանքների մասին, միամտաբար կանչում է նրան։ Աղջկան կախաղան են հանում, իսկ մայրը չդիմանալով հենց նոր գտած աղջկա կորստին՝ մահանում է։ Վեպի բեմադրությունների և Էկրանավորումների ժամանակ հերոսուհու ծննդյան մանրամասներ սովորաբար չկան, և նա ներկայացվում է որպես գնչուհի։

Էսմերալդան «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսմերալդան մյուզիքլում ոչ թե գողացված ֆրանսուհի է, այլ գնչու որբ աղջիկ Իսպանիայից։ Եթե վեպում ենթադրվում էր, որ բոլոր դրական կողմերը ֆրանսիական ծագում ունեն, իսկ մյուզիքլում բոլոր դրական որակները գալիս են գնչուկան պարզ կենսակերպից։ Մյուզիքլում նա վարժեցված այծ չունի, նա գումար վաստակում է միայն պարելով։ Հյուգոյի ստեղծագործության շատ հետազոտողներ կարծում են, որ Ջալիի ներկայությունը մյուզիքլում սկզբունքորեն կարևոր է. չէ որ կարծիք կա, թե այծն իր մեջ Էսմերալդայի անմեղությունն է մարմնավորում։

Էսմերալդայի կերպարը Ուոլթ Դիսնեյի հեղինակած մուլտֆիլմում (1966 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում Էսմերալդան զտարյուն գնչուհի է։ Նա գեղեցկուհի է, ով գումար է վաստակում պարով։ Ենթադրվում է, որ նրա կերպարի նախատիպը դարձել են երկու հայտնի դերասանուհիներ՝ Ջինա Լոլոբրիջիդա[2][3] և Դեմի Մուր։ Հետաքրքիր է նաև այն, որ առաջին էսքիզներում (ստեղծման աշխատանքի ժամանակ) Էսմերալդան ընդամենը 16 տարեկան էր, վերջնական տարբերակում նրան պատկերել են մի փոքր ավելի մեծ (նա 16 տարեկան է վեպում, իսկ մուլտֆիլմում՝ 19 տարեկան), գուցե այն պատճառով, որ հերոսուհին չի դիտվում ավելի նուրբ և փխրուն այլ կերպարների համեմատ։ Մուլտֆիլմում նա գեղեցիկ կազմվածքով է, ունի թուխ մաշկ, սև երկար մազեր, կանաչ աչքեր, գրքի տարբերակում մաշկը նույնպես թուխ է։ Նա անկախ բնավորություն ունի, համարձակ, խելացի, հպարտ և ուժեղ է, շատ բարի և ազնիվ։

Այլ էկրանացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Էսմերալդա» (1905 թվական)- դերերում՝ Դենիս Բեկ
  • «Փարիզի Աստավածամոր տաճարը» (1911 թվական)-դերերում՝ Ստասյա Նապերկովսկայա
  • «Կուզիկը Նոտր Դամից» (1923 թվական)- դերերում՝ Միլլեր Ռուտ
  • «Կուզիկը Նոտր Դամից» (1939 թվական)- դերերում՝ Մորին Օ’Հարա
  • «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1997 թվական)- դերերում՝ Սալմա Հայեկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://ijevanlib.ysu.am/parizi_astvacamor_tachary/
  2. «The Hunchback of Notre Dame [Notre-Dame de Paris] *** (1956, Gina Lollobrigida, Anthony Quinn) – Classic Movie Review 2666». www.derekwinnert.com.
  3. Gina Lollobrigida's Esmeralda Արխիվացված 2015-12-22 Wayback Machine, Svenko