Jump to content

Օդարկա Բանդրովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդարկա Բանդրովսկայա
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Бандрівська Одарка Карлівна
Ծնվել էմարտի 17, 1902(1902-03-17)
Grybów, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Երկիր Ավստրո-Հունգարիա,  ZUNR,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահացել էմայիսի 5, 1981(1981-05-05) (79 տարեկան)
Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[1]
Մասնագիտությունդաշնակահարուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԼվովի արվեստների ազգային ակադեմիա

Օդարկա (Սոֆյա) Կարլովնա Բանդրովսկայա (մարտի 17, 1902(1902-03-17), Grybów, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - մայիսի 5, 1981(1981-05-05), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ուկրաինացի կամերային երգչուհի (սոպրանո), դաշնակահար, մանկավարժ։ Լվովի Սալոմեա Կրուշելնիցկայայի թանգարանի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդարկան մայրական կողմից երգչուհի Սալոմեա Կրուշելնիցկայայի զարմուհին է։ Սովորել է Լվովի դասական գիմնազիայում։ 1922 թվականին ավարտել է Ն. Լիսենկոյի անվան բարձրագույն երաժշտական ինստիտուտի դաշնամուրի բաժինը (Մարիա Կրինիցկայայի դասարան), ուսումը շարունակել է Վիեննայում՝ պրոֆեսոր Ֆրանկի մոտ։ 1924-1928 թվականներին երգեցողություն է սովորել Լեհական երաժշտական ընկերության կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Զ. Կոզլովսկայայի մոտ, ինչպես նաև ընդունվել է Լվովի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետ։ 1928 թվականին մեկնել է Իտալիա (Միլան և Վիարեջո), որտեղ Կրուշելնիցկայայի մոտ կատարելագործել է իր մեներգչական հմտությունները։ 1929 թվականին վերադառնալով Լվով, սկսել է հյուրախաղերը Ուկրաինական ԽՍՀ-ում, Լեհաստանում և Վիեննայում։ 1930-ական թվականներին նա ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալել որպես երգչուհի և դաշնակահարուհի։

1931-1939 թվականներին մեներգեցողություն է դասավանդել Ն. Լիսենկոյի անվան բարձրագույն երաժշտական ինստիտուտում։ 1940 թվականից եղել է Լվովի պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետի դոցենտ և դեկան։ 1944-1963 թվականներին կրկին զբաղեցրել է Լվովի կոնսերվատորիայի մեներգեցողության դոցենտի պաշտոնը։ Գրել է մի շարք գիտամեթոդական աշխատություններ։ Նրա ուսանողներից են եղել Միրոսլավ Անտոնովիչը, Իլյա Մացյուկը, Պ. Կրինիցկայան, Տ. Դիդիկը, Մ. Պրոցևյատը, Լ. Դորոնինան, Ն. Սաֆրոնովան, Բայկո քույրերի վոկալ եռյակը[2]։

Նրա կամերային վոկալ երգացանկը ներառել է Ռիխարդ Շտրաուսի, Հուգո Վոլֆի, Ռիխարդ Վագների, Յոհաննես Բրամսի, Յոհան Սեբաստիան Բախի, Նիկոլայ Լիսենկոյի, Յակով Ստեպովոյի, Վ. Բարվինսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Կոնցերտմայստերներն էին` Վասիլի Բարվինսկին, Նեստոր Նիժանկովսկին, Գ. Լևիցկայան, Ռոման Սիմովիչը, Լ. Ումանսկայան, Ա. Երմակովան և Մ. Լիսենկոն (Նիկոլայ Լիսենկոյի դուստրը)։ Նա թողել է բազմաթիվ ձայնագրություններ՝ արևմտաեվրոպական դասականների, ուկրաինացի և գալիցիացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։

Օդարկան շատ ժամանակ և ջանք է գործադրել Սալոմեյա Կրուշելնիցկայայի հիշատակը վերականգնելու և նրա համբավը բարձրացնելու համար։ Նա հավաքել և պահպանել է երգչուհու արխիվը, որի հիման վրա Լվովում ստեղծվել է Սալոմեյա Կրուշելնիցկայայի երաժշտական հուշահամալիր թանգարանը (բացվել է 1991 թվականին)[3]։ Հեղինակ է արտիստուհու, Կրուշելնիցկայայաների ընտանիքի, ինչպես նաև Ս. Լյուդկևիչի, Իվան Ֆրանկոյի, Գ. Լևիցկայայի, Ա. Կարպատսկու մասին հուշագրությունների[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Криса Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 149. — ISBN 978-966-8955-00-6
  2. «Історія кафедри сольного співу в іменах». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  3. Історія будинку та музею Соломії Крушельницької
  4. 1 квітня — 15 травня 2012 р. — Виставка до 110-річчя від Дня народження Дарії Бандрівської