Քրիս Հարդվիք
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Regis Jesuit High School? և Saint Benedict at Auburndale? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | բուդդայականություն |
Մասնագիտություն | ստենդ ափ երգիծաբան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, պոդքաստեր, հեռուստահաղորդավար, կինոդերասան և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Բիլլի Հարդուիք |
Ամուսին(ներ) | Լիդիա Հերսթ |
nerdist.com | |
Քրիստոֆեր Ռայան (Քրիս) Հարդվիք (անգլ.՝ Christopher Ryan "Chris" Hardwick, նոյեմբերի 23, 1971[1][2], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հեռուստահաղորդավար, փոդքասթեր և ստենդ ափ ժանրի կատակերգու, որն առավել հայտնի է որպես «Talking Dead» շոուի հաղորդավար։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոֆեր Ռայան Հարդվիքը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 23-ին Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում՝ բոուլինգի պրոֆեսիոնալ խաղացող Բիլի Հարդվիքի (1941-2013) և անշարժ գույքի գործակալ Շերոն Հիլսի (Ֆաչենտե) ընտանիքում[3][4]։ Նրա պապը հայրական գծով իտալա-ամերիկացի է, որը բացել է կեգլարան, որտեղ հանդիպել են Քրիսի ծնողները[5]։ Հարդվիքը դաստիարակվել է իր մոր կաթոլիկական հավատով[6]։ Նա մեծացել է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Հաճախել է Օբերնդեյլի Սուրբ Բենեդիքթի դպրոց, հետո սովորել է Կոլորադոյի Ռեգիս ճիզվիտական դպրոցում և ավարտել Լոյոլայի միջնակարգ դպրոցը[7]։
Հարդվիքը ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը, որտեղ ուսուցման առաջին տարում եղել է Chi Phi ընկերության անդամ[7][8]։ Նրա սենյակի հարևանը Ուիլ Ուիթոնն էր[9][10], որի հետ նա ծանոթացել է Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում՝ «Արախնոֆոբիա» ֆիլմի ցուցադրման ժամանակ[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարդվիքը նախկինում նշանված է եղել մոդել և դերասանուհի Ջասինդա Բերրեթի հետ, իսկ 2004-2011 թվականներին հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Ջանեթ Վերնիի հետ[11], ինչպես նաև 2011 թվականի վերջից մինչև 2014 թվականի հուլիսը հանդիպել է մոդել և դերասանուհի Քլոե Դիքստրայի հետ[12][13]։ 2016 թվականի օգոստոսի 20-ին Հարդվիքն ամուսնացել է մոդել, բլոգեր և դերասանուհի Լիդիա Հյորստի հետ[14], որի հետ ամուսնությունից առաջ հանդիպել է երկու տարի[15]։
Հարդվիքը բացահայտ խոսում է այն մասին, որ նախկինում հարբեցող է եղել և 2003 թվականի հոկտեմբերի 8-ից ալկոհոլ այլևս չի օգտագործել[16]։ 2015 թվականի ապրիլին նա հայտարարել է, որ տառապում է սոխից ունեցած ալերգիայով[17]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1991 | ս | Երեսունն անց | Thirtysomething | երիտասարդ մարդ |
1996 | ս | Ամուսնացած... երեխաների հետ | Married... with Children | Դեն Ինվունդ |
2003 | ֆ | 1000 դիակների տուն | House of 1000 Corpses | Ջերի Գոլդսմիթ |
2003 | ֆ | Տերմինատոր 3։ Մեքենաների ապստամբությունը | Terminator 3: Rise of the Machines | ինժեներ |
2005 | ս | Զոի 101 | Zoey 101 | Գորտ Բերման |
2006 | ս | C. S. I.: Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Մայքի Շումեյքեր |
2007-2008 | մս | Բեթմեն | The Batman | Կանաչ սլաք / Օլիվեր Քուին |
2007-2011 | մս | Եղջյուրներ և սմբակներ։ Վերադարձ | Back at the Barnyard | Օթիս |
2011-2012 | մս | Սկուբի Դու. խորհրդավոր կազմակերպություն | Scooby-Doo! Mystery Incorporated | տարբեր կերպարներ |
2009 | ֆ | Հելոուին 2 | Halloween II | Դեվիթ Նյուման |
2010 | մֆ | LEGO: Կլատչ Պաուերսի արկածները | Lego: The Adventures of Clutch Powers | Կրիա / Ոսկոր |
2011 | ֆ | Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ | Extremely Loud & Incredibly Close | վաճառքի կազմակերպիչ |
2012 | մս | Լեգենդ Քորայի մասին | The Legend of Korra | Սոքա |
2013 | ս | Ավագ դպրոցի տեսախաղեր | Video Game High School | լուրերի հաղորդավար |
2013-2016 | մս | Սանջեի և Կրեիգ | Sanjay and Craig | Քրեյգ |
2015 | մս | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | Ջոնի Լոուրենս |
2017 | մֆ | Լեգո Ֆիլմ։ Նինդիագո | The Lego Ninjago Movie | ռադիոյի դիջեյ (ձայն) |
2019 | ս | Քայլող մեռյալները | The Walking Dead | զոմբի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ Silberman, Stephen M. (September 30, 1996). In Their Own Prime Time. Արխիվացված 2016-05-13 Wayback Machine People
- ↑ «Logansport Pharos-Tribune from Logansport, Indiana · Page 12». Newspapers.com.
- ↑ Hardwick, Chris (November 11, 2011). «Happy Veterans Day» Արխիվացված 2015-01-18 Wayback Machine, nerdist.com; accessed September 29, 2014.
- ↑ «Nerdist Podcast: Live from Gilda’s Laugh Fest» Արխիվացված 2014-04-13 Wayback Machine; retrieved March 25, 2013.
- ↑ 7,0 7,1 «Nerdist Podcast 90». Nerdist.com. 2011 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Schools for Chris Hardwick, search for «Chris Hardwick’s Schools» at myspace.com; accessed September 29, 2014.
- ↑ 9,0 9,1 «Nerdist Podcast 63 with Wil Wheaton, 8 minute mark». Nerdist.com. 2011 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Wheaton, Wil (2001 թ․ սեպտեմբերի 2). «WIL WHEATON dot NET: 1.5: Nimrod's Son». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Chris Hardwick: Nerdism For Fun and Profit». Gothamist. 2009 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Chloe Dykstra (2014 թ․ հուլիսի 14). «Chloe Dykstra Twitter Account». Twitter.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Chis Hardwick (2014 թ․ հուլիսի 14). «Chris Hardwick Twitter Account». Twitter.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Talking Dead's Chris Hardwick and Lydia Hearst Are Married!».
- ↑ «Chris Hardwick and Lydia Hearst Are Engaged – Check Out Her Sweet Ring». People. 2015 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Chubby Emo Chris Hardwick of 2003 Says, "You Can Do It!"». Nerdist.com. 2011 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Nerdist Podcast: Jonah Keri Returns». Nerdist.com. 2015 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Հարդվիք» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիծաբաններ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ