Քրդերն Ուկրաինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրդերն Ուկրաինայում
Ընդհանուր քանակ

2,088 (2001 թվականի մարդահամար)[1]- 25,000 (2004 թվականի հաշվարկներ)[2]

Բնակեցում
Ղրիմ, Լուգանսկի մարզ, Խերսոնի մարզ, Կիևի մարզ, Կիև քաղաք[1]
Լեզու(ներ)
քրդերեն, Ուկրաիներեն, ռուսերեն[1]
Հավատք(ներ)
Իսլամ, եզդիականություն

Քրդերն Ուկրաինայում (ուկրաիներեն՝ Курди в Україні, քրդ.՝ Kurdên Ûkraynayê), կազմում են պատմականորեն նշանակալի քրդական բնակչության մի մասը հետխորհրդային տարածքում և գտնվում են հիմնականում երկրի հարավային ու արեւելյան մասերում։ Նրանք Կովկասի (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) ներգաղթյալների ու փախստականների ժառանգներն են և Ուկրաինայում են բնակվում դեռևս 20-րդ դարի սկզբից[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-2001 թվականների բնակչության կտրուկ աճը, երբ քուրդ բնակչությունը 238-ից հասավ 2088-ի, պայմանավորված էր Սպիտակի երկրաշարժով, որը 1988 թվականին ցնցեց Հայաստանի քրդական շրջանները։ Բացի այդ, Խորհրդային Միության փլուզումը նպաստեց նախկին Խորհրդային Միությունից դեպի Ուկրաինա քրդերի արտագաղթին։ Այդ քրդերի մեծ մասը եզդիական փոքրամասնությունից էր։ Փախստականների հերթական ալիքը Ուկրաինա եկավ 1993 թվականին Արցախյան պատերազմի արդյունքում, որի ռազմագործողությունների մի մասը տեղի ունեցավ տարածաշրջանում, որը հայտնի է որպես Կարմիր Քրդստան։ Գաղթի այդ ալիքն ընդգրկեց ինչպես մուսուլման քրդերին, այնպես էլ եզդիներին[3]։

Մարդահամարի տվյալներ
Տարի[1] քրդեր
1897 0[4][5][6][7][8][9][10][11][12]
1926 161
1939 901
1959 65
1970 117
1979 122
1989 238
2001 2,088
1Նշում՝ Ղրիմը ներառյալ, որը 1954 թվականին անցել էր Ուկրաինային։
Քրդերը Ուկրաինայի մարզերում (2001 թվական)[13][14]

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1989 թվականի խորհրդային մարդահամարի տվյալների՝ Ուկրաինայում 238 էթնիկ քրդերից 132-ը (55,5 տոկոս) քրդերենն օգտագործեցին որպես մայրենի լեզու, 77-ը (32,3 տոկոս)՝ ռուսերենը և 13-ը (5,5 տոկոս)՝ ուկրաիներենը[15]։ 2001 թվականին քրդերենի թիվն աճեց 56%-ով, իսկ ուկրաիներենի օգտագործումը՝ 11%-ով[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Kurdstat - Ukraine». kurdstat.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  2. 2,0 2,1 Sergey Grabovsky (2004 թ․ օգոստոսի 13). «"Ми український народ: національно-етнічна мозаїка": Курди та ассирійці в Україні». Radio Svoboda (Ukrainian). Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Момрик А. П. (2011). «Єзиди України (невідома діаспора)». Сходознавство. 53–54: 86–101.
  4. «Demoscope - Kiev governorate». Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  5. «Demoscope - Podolia governorate». Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  6. «Demoscope - Poltava governorate». Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  7. «Demoscope - Kharkov governorate». Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  8. «Demoscope - Kherson governorate». Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  9. «Demoscope - Chernigov governorate». Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  10. «Demoscope - Volhynia governorate». Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  11. «Demoscope - Yekaterinoslav». Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  12. «Demoscope - Taurida governorate». Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  13. 13,0 13,1 «The distribution of the population by nationality and mother tongue». Statistics of Ukraine. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  14. «Distribution of the population by nationality and native language (2,3)». Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  15. Кочан, Ірина (2016 թ․ մայիսի 20). «ПИТАННЯ ІНШОМОВНИХ ЗАПОЗИЧЕНЬ НА СТОРІНКАХ ЧАСОПИСУ "РІДНА МОВА"». Studia Ukrainica Posnaniensia. էջ 69. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին. «Розподіл населення за національністю та рідною мовою (осіб) - Рік, Регіон, Національність, Тип поселення, Стать , Рідна мова»