Քրդերն Ադրբեջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քրդերը Ադրբեջանումից)
Քրդերն Ադրբեջանում
Ընդհանուր քանակ

6,100[1]
25,000[2][3] (0,1%[1])

Բնակեցում
Լեզու(ներ)
քրդերեն, ադրբեջաներեն, ռուսերեն
Հավատք(ներ)
Շիա իսլամ, եզդիականություն[4]

Քրդերն Ադրբեջանում, կազմում են հետխորհրդային տարածքում պատմականորեն նշանակալի քուրդ բնակչության մի մասը։ Քրդերը ժամանակակից Ադրբեջանի տարածքը բնակեցրել են տարբեր ժամանակներում՝ սկսած 9-րդ դարից։ 10-րդ դարում Գանձակը և նրա շրջակայքը կառավարում էին Շադդադյանները՝ քրդական արքայատոհմը և Հարավային Կովկասի ամենահզոր քրդական ցեղը, որը որոշ ժամանակով նույնիսկ իր վերահսկողությունն է տարածել ժամանակակից Հայաստանի վրա[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս, իսկ ավելի ուշ խորհրդային ազգագրագետ Գրիգորի Չուրսինի կարծիքով՝ դեպի ժամանակակից Ադրբեջանի արևմտյան շրջաններ քրդական ներգաղթի հերթական ալիքը կարող էր տեղի ունենացած լինել 1589 թվականին՝ Թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, երբ «հաղթանակած սեֆյան զինվորները» նախընտրել են մնալ գրավված տարածքներում[6]։ Սեֆյանները շիա քրդերին վերաբնակեցրել են այնտեղ, որտեղով անցել են Արցախի և Զանգեզուրի պատմական շրջանների սահմանները[7]։ 18-րդ դարում շատ քրդական ցեղեր Դաշտային Արցախում ադրբեջանցիների հետ ցեղային միություններ են կազմել[8]։ 19-րդ դարի ռուս պատմաբան Պյոտր Բուդկովը նշել է, որ 1728 թվականին մի խումբ քրդեր և շահսևաններ, որոնք Մուղանի դաշտավայրում զբաղվում էին կիսաքոչվորային անասնապահությամբ, դիմել են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար[9]։

1807 թվականին՝ Հարավային Կովկասի համար ռուս-պարսկական պատերազմի թեժ պահին, Մեհմեդ Սեֆի Սուլթան անունով ցեղապետ Պարսկաստանից տեղափոխվել է Ղարաբաղի խանություն, որին ուղեկցում էին 600 քուրդ ընտանիքներ։ 19-րդ դարի երկրորդ կեսին քրդերը մեծ քանակությամբ բնակեցրել են Զանգեզուրը, Ջավանշիրի և Ջեբրայիլի գավառներում[6]։ 1886 թվականին նրանք կազմում էին Ելիզավետպոլի նահանգի բնակչության 4,68 տոկոսը[10]։ Քրդերի ոչ մեծ բնակչություն եղել է նաև Նախիջևանում, Շարուր-Դարալագյազ և Արեշ գավառներում[11]։ Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից դեպի ժամանակակից Ադրբեջանի լեռնային շրջաններ քրդերի զանգվածային արտագաղթը շարունակվել է ողջ 19-րդ դարասկզբի ընթացքում, ընդհուպ մինչև 1920 թվականը, երբ Ադրբեջանը մտել է Խորհրդային Միության կազմի մեջ[12]։ Հարավային Կովկասի քրդական բնակչությունը հակված է եղել ներքին ներգաղթի։ 1920-ական թվականներին Ադրբեջանի մի շարք քրդեր տեղափոխվել են Հայաստան, որտեղ նրանք բնակություն են հաստատել հիմնականում ադրբեջանաբնակ շրջաններում[6], ինչը հանգեցրել է Ադրբեջանի քուրդ բնակչության թվաքանակի զգալի կրճատմանը[13]։

Ընդհանուր կրոնը (ի տարբերություն քրդերի մեծամասնության, Ադրբեջանի քրդերն առավելապես շիա են, ինչպես նաև ադրբեջանցիների մեծ մասը[4]) և մշակույթի ընդհանուր տարրերը արդեն 19-րդ դարի վերջին հանգեցրել են Ադրբեջանի քուրդ բնակչության արագ ձուլմանը։ 1886 թվականի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Ջեբրայիլի, Արաշի և մասամբ Ջիվանշիրի քրդերը որպես մայրենի լեզու խոսել են ադրբեջաներենով։ 1926 թվականի առաջին խորհրդային մարդահամարի համաձայն՝ Ադրբեջանի քրդական բնակչության (որն այն ժամանակ 37 200 մարդ էր) միայն 3100-ն (կամ 8,3%) էր քրդերենով խոսում[11]։

Լինելով լավ ինտեգրված համայնք՝ քրդերը 1918-1920 թվականներին ներկայացված էին կարճատև պետության՝ անկախ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունում։ Նրանցից էին կրթության և կրոնական գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Նուրմամեդ բեկ Շահսուվարովը և Արցախի և Զանգեզուրի ռազմական նախարարն ու գեներալ-նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովը[14]։

Կարմիր Քուրդիստանը 1930 թվականին

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեն 1923 թվականին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում ստեղծել է մի վարչական միավոր, որը հայտնի է որպես Կարմիր Քուրդիստան և որի կենտրոնը Լաչինն (այժմ՝ Բերձոր) էր[15]։ Ըստ 1926 թվականի մարդահամարի՝ նրա բնակչության 73%-ը քրդեր էին, իսկ 26%-ը՝ ադրբեջանցիներ[16]։ 1930 թվականին այն վերացվել է, և մնացած քրդերի մեծ մասն աստիճանաբար ադրբեջանացվել է[17]։ 1930-ական թվականներին դեռևս գործում էին քրդական ավանդական «kilim arasi» տիկնիկային թատրոնը և Լաչինի քրդական մանկավարժական քոլեջը[6]։ Խորհրդային իշխանությունները 1937 թվականին Ադրբեջանի և Հայաստանի քուրդ բնակչության մեծ մասին արտաքսել են Ղազախստան, իսկ Վրաստանի քրդերի աքսորը տեղի է ունեցել 1944 թվականին[18]։ Սկսած 1961 թվականից՝ տեղահանվածներն իրենց իրավունքները վերականգնելու ջանքեր են գործադրել․ այդ պայքարը ղեկավարվել է Բաքվում բնակվող Մեհմեդ Բաբաևը, ինչը ապարդյուն է եղել[19]։

Քրդերը շարունակել են ձուլվել հարևան ադրբեջանցիների գերիշխող մշակույթին[20]։ Խառը ադրբեջանա-քրդական ամուսնությունները պատմականորեն սովորական երեւույթ են եղել, սակայն նման ամուսնություններում քրդերենը հազվադեպ էր փոխանցվել որպես մայրենի լեզու[11]։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախյան ազատամարտի ժամանակ ռազմական գործողությունները հաճախ տեղի են ունեցել այդ երկու երկրերի՝ քրդերով բնակեցված շրջաններում։ Հայաստանում իսլամադավան քրդերը հաճախ են նույնացվել ադրբեջանցիների հետ մշակութային նմանության պատճառով․ այդ պատճառով 1980-ական թվականների վերջին մոտ 18 հազար քրդեր Հայաստանից տեղափոխվել են Ադրբեջան, իսկ հետո՝ Հյուսիսային Կովկաս՝ Ռուսաստան[21]։ 1992-1993 թվականներին հայկական զորքերը մտել են Քարվաճառ, Բերձոր, Կուբաթլու և Զանգելան, ինչից հետո ոչ հայ բնակչությունը հեռացել է այդ շրջաններից[22]։ Այդ շրջանների քուրդ բնակչության մինչև 80 տոկոսը տեղավորվել է Բեղամեջի տեղահանվածների ճամբարներում[23]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926[24] 1939[25] 1959[26] 1970[27] 1979[28] 1989[29] 1999[30] 2009[31]
41,193 6,005 1,487 5,488 5,676 12,226 13,100 6,100

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Population of Azerbaijan by ethnic groups». azstat.org. azstat.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  2. 'The cultural situation of the Kurds Արխիվացված 2006-11-24 Wayback Machine
  3. Ismet Chériff Vanly, “The Kurds in the Soviet Union”, in: Philip G. Kreyenbroek & S. Sperl (eds.), The Kurds: A Contemporary Overview (London: Routledge, 1992). pg 164: Table based on 1990 estimates: Azerbaijan (180,000), Armenia (50,000), Georgia (40,000), Kazakhstan (30,000), Kyrgyzstan (20,000), Uzbekistan (10,000), Tajikistan (3,000), Turkmenistan (50,000), Siberia (35,000), Krasnodar (20,000), Other (12,000), Total 450,000
  4. 4,0 4,1 Расим Мусабеков. Становление независимого азербайджанского государства и этнические меньшинства Արխիվացված 2012-03-02 Wayback Machine. Sakharov Centre.
  5. Б. Д.Греков Очерки истории СССР. Период феодализма, IX-XV вв.. — Академии наук СССР, 1953. — Т. 1. — С. 621.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Аристова Т.Ф. Из истории возникновения современных курдских селений в Закавказье // Советская этнография. — М., 1962. — № № 2.
  7. Шнирельман В.А. Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье. — ИКЦ «Академкнига», 2002. — С. 199. — 5-94628-118-6
  8. И.П. Петрушевский. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI — начале XIX вв // Восточный Научно-Исследовательский Институт. — Ленинград: ЛГУ им. Жданова, 1949. — С. 135-136.
  9. В.Н. Левиатов Очерки из истории Азербайджана в XVIII веке. — Баку: Изд-во АН Азербайджанской ССР, 1948. — С. 91.
  10. Елизаветпольская губерния // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  11. 11,0 11,1 11,2 Н. Г. Волкова, Этнические процессы в Закавказье в XIX-XX вв., "Кавказский этнографический сборник", IV, М., 1969.
  12. Дмитрий Пирбари. Курды – исконные обитатели Ближнего и Среднего Востока Արխիվացված 2012-09-11 archive.today. Kurdishcenter.ru.
  13. Encyclopedia of World Cultures, David Levinson, G.K. Hall & Co. (1991), p.225
  14. Аламдар Шахвердиев Азербайджанские курды (рус.) // Международный Азербайджанский Журнал IRS-Наследие. — С. 40-41.
  15. The Kurds: A Contemporary Overview, Philip G. Kreyenbroek, Stefan Sperl, Routledge, (1992), 0-415-07265-4, p.201
  16. [1]
  17. Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War, Thomas De Waal, NYU Press, 0-8147-1945-7, p.133
  18. Партизаны на поводке.
  19. Kurdistana Sor
  20. David McDowall Современная история курдов = A modern history of the Kurds. — 3, illustrated, revised. — I.B.Tauris, 2004. — С. 192. — 1850434166, 9781850434160
  21. Thomas de Waal Black Garden: Armenia and Azerbaijan through Peace and War. — New York University Press, 2004. — С. 304, прим. 15. — 0-8147-1944-9, 0-8147-1945-7
  22. Azerbaijan. Seven Years of Conflict in Nagorno-Karabakh. — Human Rights Watch/Helsinki, December 1994. — С. 14. — 1-56432-142-8
  23. Юнусов А. Этнический состав Азербайджана (по переписи 1999 года) Արխիվացված 2011-07-28 Wayback Machine. «Демоскоп».
  24. «Всесоюзная перепись населения 1926 года. Национальный состав населения по регионам республик СССР». «Демоскоп». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին.
  25. «Всесоюзная перепись населения 1939 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին.
  26. «Всесоюзная перепись населения 1959 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին.
  27. «Всесоюзная перепись населения 1970 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին.
  28. «Всесоюзная перепись населения 1979 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  29. «Всесоюзная перепись населения 1989 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  30. «Этнический состав Азербайджана (по переписи 1999 года)publisher="Демоскоп"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  31. «Ethnic composition of Azerbaijan: 2009 census». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին.