Քսենիա Էրդելի
Քսենիա Էրդելի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20 (մարտի 4), 1878[1] Կիրովկա, Q19810475?, Մալովիսկայի շրջան, Ուկրաինա |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 27, 1971[1][2] (93 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | տավիղ |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Կրթություն | Սմոլնիի ինստիտուտ |
Պարգևներ | |
Ksenia Erdely Վիքիպահեստում |
Քսենիա Ալեքսանդրովնա Էրդելի (ռուս.՝ Ксе́ния Алекса́ндровна Эрде́ли, փետրվարի 20 (մարտի 4), 1878[1], Կիրովկա, Q19810475?, Մալովիսկայի շրջան, Ուկրաինա - մայիսի 27, 1971[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային տավղահար, կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1966)։
Համարվում է տավղահարության կատարողական վարպետության խորհրդային դպրոցի հիմնադիրը։
Տավղահար Օլգա Էրդելիի հորաքույրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսենիա Էրդելին ծնվել է 1878 թվականի փետրվարի 8 (20)-ին, Ելիզավետգրադի մերձակայքում գտնվող Միրոլյուբովկա կալվածքում (այժմ՝ Կրոպիվնիցկի, Ուկրաինա), (այլ աղբյուրների համաձայն՝ 1878 թվականի փետրվարի 24-ին (մարտի 8-ին)[3] Ելիսավետգրադում[4]):
Սովորել է Սանկտ Պետերբուրգի Սմոլնիի ինստիտուտում (ավարտել է 1895 թվականին), 1891 թվականից սովորել է տավղի վրա նվագել Եկատերինա Վալտեր-Կյունեի մոտ։ 1895-1899 թվականներին եղել է Իտալական օպերայի նվագախմբի տավղահարուհի։ 1899-1907 և 1918-1938 թվականներին եղել է Մեծ թատրոնի նվագախմբի մենակատար։
Նա նվագել է Ռուսական Կայսերական երաժշտական ընկերության (1899-1907), Մոսկվայի Ֆիլարմոնիկ ընկերության (1901-1907), Պերսիմֆանսի (1925-1932) նվագախմբերում և ԽՍՀՄ Պետական սիմֆոնիկ նվագախմբում (1936-1938)։ 1908 թվականին մասնակցել է Ալեքսանդր Զիլոտի իղեկավարությամբ կազմակերպված համերգներին, Ռուսաստանում առաջինն է կատարել Մորիս Ռավելի «Նախերգանքի և Ալեգրոյի» տավղի պարտիան։ 1900-1906 թվականներին դասավանդել է Մոսկվայի ֆիլարմոնիկ ընկերության Երաժշտական դրամատիկական ուսումնարանում (այժմ՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան)։ 1904-1907 թվականներին դասավանդել է Մոսկվայի Սուրբ Եկատերինայի շքանշանի դպրոցում, 1908-1913 թվականներին՝ Սմոլնիի ինստիտուտում, 1913-1917 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։ 1905-1907 թվականներին և 1918 թվականից մինչև իր մահը ղեկավարել է Մոսկվայի կոնսերվատորիայի (1939 թվականից՝ պրոֆեսոր), 1944-1954 թվականներին՝ Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի տավղի դասարանը։
Մահացել է 1971 թվականի մայիսի 27–ին։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[5][6]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսենիա Էրդելին տավղի և նվագախմբի համար իրեն նվիրված համերգի առաջին կատարողն էր, նման կարգի համերգներ է տվել Ն. Գ. Պարֆյոնովի (1932), Ռ. Մ. Գլիերի (1938), Վ. Ն. Ցիբինի (1940), Ա. Ի. Կոս-Անատոլսկու (1954) նվագախմբերի հետ, ինչպես նաև Ռուսաստանում առաջինն է կատարել Մ. Ռավելի «Նախերգանքը և Ալեգրոն» (1909), տավղի և Շ. Վիդորի նվագախմբի «Բազմաձայն օրհներգը վարիացիաներով» (1913)[7]։
Անսամբլում ելույթներ է ունեցել երգիչներ Վ. Ն. Պետրովա-Զվանցեվայի, Ե. Ի. Զբրուևայի, Ն. Վ. Սալինի, Կ. Գ. Ձերժինսկու, Ն. Ա. Օբուխովայի, Վ. Վ. Բարսովայի, Ե. Կ. Կատուլսկու, Ն. Դ. Շպիլլերի, Ի. Ս. Կոզլովսկու, Մ. Օ. Ռեյզենի և ուրիշների, ինչպես նաև գործիքավորողների և գործիքային համույթների հետ միասին։ Էրդելիի կատարումները առանձնանում էին բարձր վիրտուոզությամբ և գեղեցիկ հնչեղությամբ։ Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում նա տավիղ նվագող առաջին մենակատարն էր, տավղի համար գրել և հարմարեցրել է մի շարք ստեղծագործություններ, նրան են նվիրված կոմպոզիտորներ Սերգեյ Վասիլենկոյի, Ռեյնգոլդ Գլիերի և այլոց ստեղծագործությունները։ Էրդելիի աշակերտներից են եղել նրա զարմուհի Օլգա Էրդելին, Վերա Դուլովան և շատ ուրիշներ։ 1967 թվականին լույս տեսավ նրա հուշագրությունների գիրքը՝ «Տավիղը իմ կյանքում»։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք նախերգանք / Три прелюдии (1948)
- Էլեգիա Մ. Ի. Գլինկայի հիշատակին / Элегия памяти М. И. Глинки (1950)
- Տասը թեթև պիես, ռուսական երգերի ոճով / Десять легких пьес в стиле русских песен (1951, 1959)
- «Ուկրաինա», ֆանտազիա տավղի համար / «Украина», фантазия для арфы (1952)
- Վարիացիաներ ռուսական ժողովրդական երգերի թեմաներով / Вариации на русскую народную песню (1955)
- Քսան էտյուդներ / Двадцать этюдов (առաջին տետր – 1961, երկրորդ տետր – 1963)
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Заметки об арфе // Советская музыка. 1959. № 5
- Моя жизнь в музыке // Советская музыка. 1962. № 4
- Арфа в моей жизни. М., 1967.
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանրապետության վաստակավոր արտիստուհի (1928)[8]։
- ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1966)։
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (28.12.1946, Մոսկվայի կոնսերվատորիայի 80-ամյակի կապակցությամբ)։
- Երկու «Պատվո Նշան» շքանշան (02.06.1937, 09.07.1954):
- Մեդալներ։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Полтарева В. Творческий путь Ксении Эрдели: Из истории советской школы игры на арфе. — Львов, 1959.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=31895
- ↑ 2,0 2,1 2,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Эрдели Ксения Александровна
- ↑ «ЭРДЕЛИ в энциклопедии музыки». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Эрдели Ксения Александрова, 1878-1971». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ ЭРДЕЛИ КСЕНИЯ АЛЕКСАНДРОВНА (1878-1971)
- ↑ «МГК им. Чайковского - персоналии - Эрдели Ксения Александровна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Эрдели, Ксения Александровна». Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эрдели Ксения Александровна հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Биография в энциклопедии «Кругосвет»
- Биографический очерк на сайте Proricateli.ru
- Статья М. Лобановой, посвященная творчеству К. А. Эрдели: Արխիվացված 2013-12-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենիա Էրդելի» հոդվածին։ |
|
- Մարտի 4 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Մայիսի 27 մահեր
- 1971 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Խորհրդային հուշագիրներ
- Ռուս մանկավարժներ