Քեյ Ռեդֆիլդ Ջեյմիսոն
Քեյ Ռեդֆիլդ Ջեյմիսոն անգլ.՝ Kay Redfield Jamison | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1946 (78 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ակնարկագիր, կլինիկական հոգեբան և գրող |
Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան, Հարվարդի համալսարան և Սենթ Էնդրյու համալսարան |
Գործունեության ոլորտ | Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] և գերմաներեն[2] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Richard Jed Wyatt?[7] |
Kay Redfield Jamison Վիքիպահեստում |
Քեյ Ռեդֆիլդ Ջեյմիսոն (անգլ.՝ Kay Redfield Jamison, հունիսի 22, 1946), ամերիկացի կլինիկական հոգեբան և գրող։ Գիտական հետաքրքրությունների հիմնական շրջանակը՝ երկբևեռ խանգարում։ Զբաղեցնում է Ջոնս Հոփքինսի համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժության պրոֆեսորի պաշտոն, Շոտլանդիայի Էնդրյուս համալսարանի անգլերենի պատվավոր պրոֆեսոր է համարվում։
Գիտական ավանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմիսոնի "դեպրեսիվ փսիխոզ" (Manic-Depressive Illness, 1990) գիրքը, որի համահեղինակն է հոգեբույժ Ֆրեդերիկ Կ. Գուդվինը, համարվում է երկբևեռ խանգարումների մասին դասական դասագիրք[8]. Ինքնակենսագրական "Անհանգիստ միտք" (An Unquiet Mind, 1995) Ջեյմիսոնը նկարագրում է իր կյանքի սեփական փորձը մանիայի և ընկճախտի ծանր ձևով։ "Գիշերը արագ է գալիս. ինքնասպանության ըմբռնումը" գրքում հեղինակը ուսումնասիրում է ինքնասպանության պատմական, կրոնական և մշակութային ասպեկտները, ինչպես նաև այդ երևույթի կապը հոգեբանական խանգարումների հետ։ "Ամեն ինչ փոխվել է" (Nothing Was the Same: A Memoir, 2009) գրքում Ջեյմիսոնը նկարագրում է իր հարաբերությունները երկրորդ ամուսնու` Ռիխարդ Ուայթի հետ, ով ղեկավարել է Հոգեբանական առողջության ազգային ինստիտուտի նեյրոհոգեբուժության բաժանմունքը մինչև մահը 2002 թվականը։
"Մոլեգնություն. սեր կյանքի նկատմամբ" (Exuberance: The Passion for Life) հետազոտության մեջ Ջեյմիսոնը պնդում է, որ մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ ախտորոշմանը ֆորմալ համապատասխանող մարդկանց 15 %-ը կարող են երբեք ընկճախտ չզգալ; ուղղակի նրանք մշտապես գրգռվում են կենսապրոցեսից։ Որպես օրինակ Ջեյմիսոնը բերում է նախագահ Թեոդոր Ռուզվելտի օրինակը։
"Դիպչելով կրակին. մանիակալ-դեպրեսիվ փսիխոզը և ստեղծագործական խառնվածքը" (Touched with Fire: Manic-Depressive Illness and the Artistic Temperament) գիրքը նվիրված է այն բանին, թե ինչպես է երկբևեռ խանգարումը ազդում ստեղծագործության և սոցիալական հաջողությունների վրա։ Որպես օրինակ Ջեյմիսոնը բերում է լորդ Բայրոնին և նրա բարեկամներին։
"Անհանգիստ միտք. տրամադրության և խելագարության կենսագրություն" (An Unquiet Mind: A Memoir of Moods and Madness) գիրքը գրված է բժիշկների համար ձեռնարկի տեսքով, որպեսզի պատկերացում տա, թե բուժման այս կամ այն կողմերը ինչպես են ընկալվում հիվանդի կողմից։ Տաֆթսի համալսարանի հոգեբուժության ամբիոնի դոցենտ Դ. Ու.-ի կարծիքով "Ջեյմիսոնի գիրքը նրան բուժած հոգեբաններին է նվիրված; այն պատկերում է բժշկի և հիվանդի վստահելի հարաբերությունների կարևորությունը"[9]
Ջեյմիսոնի ոչ բոլոր կարծիքներն են գիտականորեն հաստատվել։ Օրինակ, 2005 թվականին Լարրի Քինգի շուի ժամանակ հարցազրույցի ընթացքում նա կարծիք է հայտնել, որ իբր թե երկբևեռ խանգարումը անմահ գենետիկ բնույթ ունի, այն դեպքում, երբ այդպիսի պնդման համար տվյալները բավարար չէին[10].։ 2000 թվականին Նյու-Յորքում գիտաժողովի ժամանակ Ջեյմիսոնը խոսել է երկբևեռ խանգարման 100%-անոց գենետիկ համապատասխանության մասին, բայց իր խոսքերը ոչ մի ապացույցով չի հաստատել[11]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manic-Depressive Illness (book) (1990) (with Frederick K. Goodwin), ISBN 0-19-503934-3
- Manic-Depressive Illness (2007) (with Frederick K. Goodwin), second edition
- Touched with Fire: Manic-Depressive Illness and the Artistic Temperament (1993) (includes a study of Lord Byron's illness), ISBN 0-684-83183-X
- An Unquiet Mind (1995) (autobiography), ISBN 0-679-76330-9
- Night Falls Fast: Understanding Suicide (1999), ISBN 0-375-70147-8
- Exuberance: The Passion for Life (2004), ISBN 0-375-40144-X
- Nothing Was the Same: A Memoir (2009), ISBN 0-307-26537-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20100627174727/http://www.st-andrews.ac.uk/graduation/laureationaddresses/
- ↑ ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
- ↑ https://www.rse.org.uk/fellow/kay-jamison/
- ↑ https://bbrfoundation.org/grants-prizes/pardes-humanitarian-prize-mental-health
- ↑ O'Connor A. Richard J. Wyatt, 63, Is Dead; Led Studies of Schizophrenia // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2002. — ISSN 0362-4331
- ↑ «Kay Redfield Jamison: A profile in courage». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Boyd, J. Wesley. «Stories of Illness: Authorship in Medicine» Psychiatry, Vol. 60 Winter 1997: 352. Print
- ↑ The Missing Gene: Psychiatry, Heredity, and the Fruitless Search for Genes Արխիվացված 2016-05-05 Wayback Machine Jay Joseph, Algora Publishing, 2006, pg 205
- ↑ Recent Genetic Research in Bipolar Disorders Արխիվացված 2014-09-04 Wayback Machine Brian Koehler, January 2. 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյ Ռեդֆիլդ Ջեյմիսոն» հոդվածին։ |
|