Jump to content

Քեյթ Ջառետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Ջառետ
Ծնվել էմայիսի 8, 1945(1945-05-08) (79 տարեկան)
Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրերջազ
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Գործիքներդաշնամուր[2], սաքսոֆոն և երգեհոն
ԼեյբլECM Records և Atlantic Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ և Emmaus High School?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Charles Lloyd Quartet? և Art Blakey & The Jazz Messengers?
Պարգևներ
Կայքkeithjarrett.org
 Keith Jarrett Վիքիպահեստում

Քեյթ Ջառետ(անգլ.՝ Keith Jarrett, մայիսի 8, 1945(1945-05-08), Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի ջազային դաշնակահար և երգահան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջառետն ընտանիքի հինգ եղբայրներից ամենամեծն էր։ Երեք տարեկանում առաջին անգամ նստել ու սովորել է դաշնամուր նվագել։ Դա նրան շատ հեշտ է տրվել, և արդեն յոթ տարեկանում իր առաջին մենահամերգն է ունեցել, որի ժամանակ նվագել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, ինչպես նաև իր երկու ստեղծագործությունները։ Իսկ 1962 թվականին՝ 17 տարեկանում, իր առաջին մենահամերգն է տվել՝ բաղկացած միայն իր ստեղծագործություններից։

Նա իր կարիերան սկսել է Արտ Բլեյկիի «Jazz Messengers» անսամբլում 1960-ական թվականների կեսերին։ Որպես Չարլզ Լլոյդի անսամբլի անդամ՝ 1967 թվականին հյուրախաղերով շրջագայել է աշխարհով մեկ, այդ թվում նաև ԽՍՀՄ-ում։ 1968-1970 թվականներին մասնակցել է Մայլս Դևիսի ֆյուժն անսամբլի փորձերին, որտեղ նվագել է էլեկտրական դաշնամուր և երգեհոն Չ.Կորիայի հետ միասին։ Չնայած Դևիսի ուժեղ հեղինակությանը՝ Ջառետը, ի տարբերություն Կորիայի, այդպես էլ չի դարձել նոր խառը ոճի հետևորդը և 1970-ական թվականներին վերադարձել է ավանդական ակուստիկ ջազին։

1973 թվականից մինչև 1979 թվականը ելույթներ է ունեցել «European Quartet»[3] անսամբլի հետ, 1983 թվականից ելույթ է ունեցել «Standards» տրիոյում, որը կոչվել է նաև «Քեյթ Ջառետի տրիո»։

Ք. Ջառետի համերգների որոշիչ ուղղությունը եղել է free jazz ոճը՝ ջազային բալլադների հատկանիշներով[4]։

Ջառետը հայտնի է եղել իր իմպրովիզներով(օրինակ՝ The Köln Concert)՝ տարաբնույթ երաժշտական ժանրերի ներգրավմամբ։ Ջազից բացի, նա ունեցել է ակադեմիական երաժշտացանկ։ Նրան են պատկանել Բախի ԼՏԿ և «Գոլդբերգ վարիացիաները»(առաջին մասը կատարել է դաշնամուրի վրա, երկրորդը՝ կլավիսինի), ինչպես նաև Շոստակովիչի «24 պրելուդիաներ և ֆուգաներ» շարքը։

2003 թվականին նա դարձել է« Polar Music Prize» մրցանակի միակ դափնեկիրը։ Մրցանակի պատմության մեջ առաջին անգամ այն չի բաժանվել մի քանի հայտատուների միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118557068 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Montreux Jazz Festival Database
  3. «European Quartet Discography». Jazz Discography Project (անգլերեն).
  4. Elsdon P. Style and the Improvised in Keith Jarrett’s Solo Concerts. Online Publication Date: 01 January 2008, p. 51–67.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Ջառետ» հոդվածին։