Քաբուլ (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համիդ Քարզայի անվան Քաբուլի միջազգային օդանավակայան

Kabul International Airport in 2008.jpg

IATA: KBL – ԻԿԱՕ: OAKB
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ համատեղ բազավորված
Տեղագրություն Աֆղանստան, Քաբուլից 16 կմ արևմուտք
Գործածված 1960
Բարձրացում ԲԾՄ ֆտ / +1790 մ
Տեղական ժամանակ UTC +4:30
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք hamidkarzaiairoport.com
... etc.
... etc.
... etc.

Համիդ Քարզայի անվան Քաբուլի միջազգային օդանավակայան ((փուշթուն։ د حامدکرزی نړيوال هوائي ډګر, դարի։ میدان هوائی بین المللی حامدکرزی) նաև հայտնի է որպես Խվաջա Ռոեշ)- խոշորագույն միջազգային օդանավակայան Աֆղանստանում, Քաբուլի գլխավոր օդային դարպասը։ Հանդիսանում բազային օդանավակայան ազգային ավիաընկերությունների համար․ Ariana Afghan Airlines, Kam Air, Safi Airways։ 2014 թվականի հոկտեմբերին Աֆղանստանի նախարարների կաբինետը հաստատել էր Աֆղանստանի ազգային ասամբլեայի վերին պալատի առաջարկը` Քաբուլի օդանավակայանին Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայի անունը շնորհելու մասին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաբուլի օդանավակայանը կառուցվել է ԽՍՀՄ ինժեներների կողմից 1960 թվականին։ Այդ ժամանակ Աֆղանստանը փորձում էր հասնել այլ զարգացած երկրների մակարդակին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության։ Տարանցիկ չվերթների հաշվին՝ կառավարությունը ծրագրում էր ներգրավել ճանապարհորդներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից և Եվրոպայից։ Պետության ծրագրերը ձախողվեցին 1979 թ., երբ սկսվեց Աֆղանստանի քաղաքացիական պատերազմը։ Այդ ամբողջ ժամանակահատվածում օդանավակայանը շահագործվում էր նախագահ Նաջիբուլայի և ԽՍՀՄ-ի կողմից՝ մինչև խորհրդային զորքերի դուրսբերումը երկրից։

1992 թվականին «Քաբուլ» օդանավակայանը հայտնվել էր մոջահեդների ձեռքում և կառավարվում էր մի քանի տարի, քանի դեռ նրանց չէր տիրացել Թալիբանը։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի ահաբեկչություններից հետո Աֆղանստան են մտցվել ՆԱՏՕ-ի զորքերը։ Մեկ ամիս անց ԱՄՆ Զինված ուժերի կողմից Քաբուլի օդանավակայանը կործանվել է օդանավակայանի հարթակներում կանգնած ինքնաթիռների հետ միասին։

2006 թվականին Աֆղանստանի կառավարությունն ընդունել է «Քաբուլ» միջազգային օդանավակայանի վերականգնման և զարգացման նախագիծը։ Օգնության եկավ Ճապոնիան։ Ծրագիրը ներառում էր 35 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր ժամանակակից տերմինալի կառուցումը, ուղևորաշրջանառության աճը մինչև 100 000՝ 2011-ին։

Նոր միջազգային տերմինալը բացվել է 2008 թվականի նոյեմբերի 6-ին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի մասնակցությամբ։ Գոյություն ունեցող տերմինալը վերանորոգվեց և օգտագործվում է ներքին օդային չվերթների իրականացման համար[2]։ 2010 թ. փետրվարին տեղադրվեց նոր ռադարային համակարգ[3], իսկ մինչև տարեվերջ նախատեսվում էր օդանավակայանը հասցնել բոլոր միջազգային չափանիշներին[4]։

Kam Air ինքնաթիռը Քաբուլի օդանավակայանում

Աֆղանստանի և Քաբուլի անհանգիստ իրավիճակի պատճառով օդանավակայանի անվտանգությունն ապահովում են Աֆղանական օդային ուժերը և պարբերաբար այլ երկրների ռազմական կազմակերպությունները, այդ թվում՝ Իսպանիան, Բուլղարիան[5], Լեհաստանիե[6], Թուրքիան։ Սակայն ահաբեկչություններ ամեն դեպքում լինում են։ Վերջինը տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 8-ին, որում զոհվել է 2 մարդ[7]։

Ուղղություններ և ավիաընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերություն Նպատակակետ
Ariana Afghan Airlines Անկարա, Գերատ, Դելի, Ջիդա, Դուբայ, Ստամբուլ (Աթաթյուրք), Կանդագար, Մազարի-Շարիֆ, Մոսկվա (Շերեմետյովո), Թեհրան, Ուրումչի, Մայնի Ֆրանկֆուրտ։
Indian Airlines Դելի
Kam Air Ալմաթի, Գերատ, Դելի, Դուբայ, Դուշանբե, Իսլամաբադ, Կանդագար, Մազարի-Շարիֆ, Մեշհեդ, Պեշավար, Ուրումչի
Pakistan International Airlines Իսլամաբադ, Պեշավար
Pamir Airways Դելի, Դուբայ, Գերատ, Ֆայզաբադ
Safi Airways Դոհա, Դուբայ, Գերատ, Կանդագար, Քուվեյթ, Մազարի-Շարիֆ, Մայնի Ֆրանկֆուրտ։

Բեռնային փոխադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերություն Նպատակակետ
DHL International Aviation ME Բահրեյն, Սիյալկոտ
Emirates Sky Cargo Դուբայ

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]