Փոլ Վոլքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոլ Վոլքեր
անգլ.՝ Paul Volcker
Paulvolcker.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և Teaneck High School?
Մասնագիտություն՝ տնտեսագետ, բանկիր և քաղաքական գործիչ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր սեպտեմբերի 5, 1927(1927-09-05)[1][2][3]
Ծննդավայր Cape May, Քեյպ Մեյ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]
Վախճանի օր դեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[4] (92 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Paul Adolph Volcker Jr.
 
Պարգևներ

Arthur S. Flemming Award?, Daniel Patrick Moynihan Prize?, Ֆրենսիս Բոյերի մրցանակ, Կեյոյի համալսարանի պատվավոր դոկտոր, Paul A. Volcker Lifetime Achievement Award for Economic Policy?, honorary doctor of the Hofstra University? և honorary doctor of the Syracuse University?

Փոլ Վոլկեր (անգլ.՝ Paul Adolph Volcker, Jr., սեպտեմբերի 5, 1927(1927-09-05)[1][2][3], Cape May, Քեյպ Մեյ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի տնտեսագետ և պետական գործիչ։

Ավելի վաղ զբաղեցրել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալի (1969-1974), Նյու Յորքի Դաշնային պահուստների բանկի (1975-1979) նախագահի և ԱՄՆ-ի Դաշնային պահուստների համակարգի (1979-1987) վարչության նախագահի պաշտոնները։

Եղել է Բիլդերբերգյան ակումբի, միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, եռակողմ հանձնաժողովի Հյուսիսամերիկյան բաժանմունքի նախագահ, 30 (G 30) խմբի անդամ, Rothschild Wolfensohn Company ընկերության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 5-ին Նյու Ջերսի նահանգի Քեյփ Մեյ շրջանում։ 1949 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը։ 1951 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցում։

1956-1961 թվականներին աշխատել է Chase Manhattan Bank-ում որպես տնտեսագետ։

1962-1965 թվականներին աշխատել է որպես տնտեսագետ ԱՄՆ ֆինանսների նախարարությունում։ 1969-1974 թվականներին եղել է ֆինանսների նախարարի արժութային հարցերով տեղակալ։

1974-1975 թվականներին եղել է Փրինսթոնի համալսարանի Վուդրո Վիլսոնի անվան հանրային և միջազգային հետազոտությունների դպրոցի աշխատակից։

1975-1979 թվականներին եղել է Նյու Յորքի Դաշնային պահուստների բանկի նախագահը։

1979 թվականին նշանակվել է Դաշնային պահուստների համակարգի վարչության նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 1987 թվականը։ Փոլ Վոլքերը հայտնի է իր հակաինֆլյացիոն քաղաքականության համար, որը նա վարել է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի կառավարիչների խորհրդի նախագահի պաշտոնում։ Եթե համեմատենք Վոլքերի կառավարման ժամանակաշրջանի սկիզբը և ավարտը, ապա գնաճը 1979 թվականի 11,22%-ից 1987 թվականին նվազել է մինչև 3,66%, ինչը նշանակալի ներդրում էր ԱՄՆ տնտեսության կայունության գործում[5]։ Գնաճի նվազման հետևանքները ազդել են գործազրկության վրա, որը տարբեր գնահատականներով աճել է 5 անգամ։

Այնուհետև Վոլքերը դարձել է Wolfensohn & Co ներդրումային ընկերության վարչության նախագահը։ 1995 թվականին, ընկերության հիմնադիր Ջեյմս Վուլֆենսոնին Համաշխարհային բանկի նախագահ նշանակելուց հետո, Վոլքերը դարձել է գործադիր տնօրեն։

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման առաջարկել է 2008 թվականի նոյեմբերի 26-ին ստեղծել ԱՄՆ նախագահին առընթեր տնտեսական վերականգնման խորհրդատվական խորհուրդ, որը պետք է գլխավորի Փոլ Վոլքերը։ Խորհրդի ստեղծման և Վոլքերին խորհրդի նախագահ նշանակելու մասին հրամանագիրը Բարաք Օբաման ստորագրել է 2009 թվականի փետրվարի 6-ին[6]։ 2011 թվականի փետրվարի 23-ին Խորհրդի նախագահի պաշտոնում նրան փոխարինել է «General Electric»- ի ղեկավար Ջեֆրի Իմելթը։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Երեսուն խմբի» անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://www.nytimes.com/2019/12/09/business/paul-a-volcker-dead.html
  5. «To Treat the Fed as Volcker Did»։ The New York Times։ December 4, 2008։ Վերցված է 2010-02-01 
  6. Obama’s Economic Recovery Advisory Board // «The Wall Street Journal». — 2009. — February, 6.(անգլ.) — 13.02.2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Биография
  • Интервью с Полом Волкером // О чём думают экономисты. Беседы с нобелевскими лауреатами / под ред. П. Самуэльсона и У. Барнетта. — М.: Юнайтед Пресс, 2009. — С. 214−241. — ISBN 978-5-9614-0793-8