Փիթեր Սուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Փիթեր Սուրյան
Ծնվել է 1933
Ծննդավայր Բոստոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել է ապրիլի 27, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:27|2|0}})
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն գրող և հրապարակախոս
Ազգություն հայ
Կրթություն Հարվարդի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Միրի

Փիթեր Զարեհի Սուրյան (1933, Բոստոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 27, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:27|2|0}}), Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1][2]), հայազգի գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Սուրյանը ծնվել է Բոստոնում, մեծացել է Նյու Յորքում։ Սովորել է Ֆիլիպսի ակադեմիայում։ Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը։ Բնակվել է Եվրոպայում, ուսանել է Վերսալի Հոխե լիցեյում, Սալամանկայի համալսարանում, երկու տարի ծառայել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան բանակում։ Տիրապետում է անգլերենին, ‎‎ֆրանսերենին, իսպաներենին ու գերմաներենին[3]։ Եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժյուրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։

Հեղինակ է բազմաթիվ պատմվածքների, երեք վեպի, էսսեների, գրաքննադատական ու հեռուստատեսային-վերլուծական հոդվածների ժողովածուի։ Փիթեր Սուրյանի գրաքննադատական և վերլուծական հոդվածների շարքում առանձնանում են Վիլյամ Սարոյանի և Ֆրանց Վերֆելի ստեղծագործություններին նվիրված աշխատությունները, որոնք ընդգրկված են տարբեր գիտական ժողովածուներում։ Հայերեն լույս են տեսել «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուն (Երևան, 2010) և «Դարպաս» (Երևան, 2011) վեպը[4]։

2010 թվականին Փիթեր Սուրյանը դասախոսություններով հանդես է եկել Հայաստանյան մի շարք բուհերում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր՝

  • «Միրի» (1957)[5]
  • «Լավագույնը և վատթարը ժամանակներից» (1961)
  • «Դարպաս» (1965)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]