Միրի (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրի
Miri
ՀեղինակՓիթեր Սուրյան
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուհայերեն
ՀրատարակիչThe New American Library
Հրատարակման տարեթիվ1957
Թարգմանիչ հայերենԱրամ Արսենյան
Հրատարակում հայերեն«Էդիթ Պրինտ», 2013, 292 էջ

Միրի (անգլ.՝ Miri), Փիթեր Սուրյանի վեպը, որը տպագրվել է երբ հեղինակը եղել է 24 տարեկան։ 2013 թվականին վեպը հայերեն է հրատարակվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից[1]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Սուրյան - հայազգի գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը համալսարանի ուսանողների սիրո պատմություն է՝ գրված քնարական ոճով, մտորումների ու վերհուշերի, զգացական ապրումների հիման վրա։ Գրքի հերոսը՝ Լեքսին, մտածելով, որ ինքը նոր սերնդից է, հեռացել է իր արմատներից, մայրենի լեզվից, սովորույթներից և ազգային մշակույթից։ Գրքում նրբորեն ուրվագծվում է ամերիկյան միջավայրը։ Ի տարբերություն Լեքսիի, ընտանիքում միջավայրը այլ է, նրանք դեռ պահում են իրենց հատուկ ապրելակերպը։ Վեպում շատ դիպուկ նկարագրվում է հին ու նոր աշխարհների բախումը, իսկ Միրին երկու երիտասարդների շփման կետն է ու երկուսն էլ յուրովի թանկ են նրա համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միրի». www.editprint.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  2. Սուրյան, Փիթեր (2013 թ․ հունվարի 1). Միրի։ վեպ. ISBN 9789939526645.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]