Ցոլակ Խանզադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանզադյան (այլ կիրառումներ)
Ցոլակ Խանզադյան
Ցոլակ Խանզադյան.jpg
Ծնվել էմարտի 23, 1886(1886-03-23)
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 19, 1935(1935-09-19) (49 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԳերեզման Ցոլակ Խանզադյանի
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԼազարյան ճեմարան (1905) և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1912)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Ցոլակ Խանզադյան Վիքիդարանում
Commons-logo.svg Tsolak Khanzadyan Վիքիպահեստում

Ցոլակ Խորենի Խանզադյան (մարտի 23, 1886(1886-03-23), Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1935(1935-09-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ղարաքիլիսա քաղաքում։ 1905 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, 1912 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մի քանի տարի ապրել է Բաքվում, մասնակցել տեղի գրական-մշակութային կյանքին։ Բաքվում աշխատակցել է «Գործ» ամսագրին և «Բաքվի ձայն» թերթին, մասնակցել տեղի հայկ. համայնքի գրական-մշակութային կյանքին։

Գրական պրոցեսին բուռն մասնակցություն է ունեցել 1910-1920-ական թթ.՝ հիմնականում հանդես գալով մարքսիստական գրականագիտության դիրքերից։ Այս շրջանում է գրել «Ակամա Հերոստրատները» (1913), «Րաֆֆիի գեղարվեստական հայացքները» (1913), «Քննադատության իրավունքը» (1913), «Ռեալիզմը թատրոնում» (1913), «Ալեքսանդր Ծատուրյան» (1917), «Միքայել Նալբանդյանի «Դիվանի» առթիվ» (1933) և այլ հոդվածներ (մի մասը՝ «Գրասեր» կեղծանվամբ), որոնք կարևոր ներդրում են հայ գրականագիտության մեջ։ Րաֆֆու, Նալբանդյանի, Ծատուրյանի, Թումանյանի ստեղծագործություններին տրված Խանզադյանի բնութագրումները հայ գրականագիտական մտքի լավագույն արտահայտություններից են։

1921 թվականին հրավիրվել է Երևան, նշանակվել նորաստեղծ համալսարանի հասարակական ֆակուլտետի դեկան, ապա եղել է ռուս և անտիկ գրականության ամբիոնի վարիչ։ 1922 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում, եղել է համալսարանի ռուս գրականության ամբիոնի վարիչը։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է Լենինի երկերի թարգմանությամբ։ Մահացել է 1935 թվականին Մոսկվայում, թաղվել է Երևանում, Կոմիտասի անվան պանթեոնում[1]։

Ց. Խանզադյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցոլակ Խանզադյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
  • Հոդվածների ժողովածու, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 276 էջ։

Ց. Խանզադյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Ի. Լենին, Ինչ անել, Երևան, 1939։
  • Վ. Ի. Լենին, Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երևան, 1939։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 221 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 12 CC BY-SA icon 80x15.png