Ցիմլյանսկի շրջանային գավառագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիմլյանսկի շրջանային գավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՑիմլյանսկ
Հիմնադրվել է1998
Կայքtsimlyansk-museum.ru
Քարտեզ
Քարտեզ

Ցիմլյանսկի շրջանային գավառագիտական թանգարան (ռուս.՝ Цимлянский районный краеведческий музей), թանգարան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ցիմլյանսկ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1998 թվականի փետրվարի 16-ին[1]։ Ստեղծման սկզբնական շրջանում թանգարանը հավաքել է Ցիմլյանսկի շրջանի մարտական և աշխատանքային փառքի վերաբերյալ նյութեր։ Ներկայումս ֆոնդները համալրելիս հատուկ ուշադրություն է դարձվում հնագիտական հուշարձաններին և այն ցուցանմուշներին, որոնք ներկայացնում են Ցիմլյանսկայա ստանիցայի պատմությունը, արտացոլում են տեղի բնակչության կենցաղն ու բարքերը։

Թանգարանային բոլոր նմուշները միավորված են վեց հավաքածուներում` «Հնագիտություն», «Իրեղեն աղբյուրներ» (մետաղյա, փայտե, ապակե, խեցեղեն, կտորե, քարե, պլաստմասսայե իրեր, կենդանաբանական և բուսաբանական նյութեր, մարդաբանական հավաքածուներ), «Կերպարվեստային աղբյուրներ» (գեղանկարչություն, գրաֆիկա, սրբապատկերներ, քանդակ), «Դրամագիտություն» (մետաղադրամներ, շքանշաններ, մեդալներ, ժետոններ, նշաններ, պաստառներ, գանձեր, նամականիշեր, թղթե փողեր), «Զենք» (սառը և հրազենային), «Գրավոր աղբյուրներ» (ձեռագիր և տպագիր փաստաթղթեր, հազվագյուտ գրքեր, լուսանկարներ, բացիկներ

2017 թվականի սկզբի դրությամբ թանգարանային ֆոնդը բաղկացած էր 5437 թանգարանային առարկաներից, որոնք արտացոլում են Ցիմլյանսկայա ստանիցայի, Ցիմլյանսկ քաղաքի, Ցիմլյանսկի հէկի ստեղծման պատմությունը, Մեծ տափաստանի էվոլյուցիան։

Ամեն տարի թանգարանն ընդունում է ավելի քան 9 հազար այցելուի[2][3][4]։

Թանգարանը մասնակցում է ամենամյա «Թանգարանային գիշեր» միջոցառմանը[5][6], նաև այնտեղ պարբերաբար կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ[7][8][9]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հասցեն` Ռոստովի մարզ, ք. Ցիմլյանսկ, Չեխովի փող., տուն 15։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Главы Администрации Цимлянского района № 79 от 1998 года
  2. МБУК «Цимлянский районный краеведческий музей»(չաշխատող հղում)
  3. Цимлянский районный краеведческий музей
  4. «Цимлянский краеведческий музей». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  5. Ночь музеев в Цимлянском районном краеведческом музее
  6. Ночь музеев в Цимлянском районном краеведческом музее(չաշխատող հղում)
  7. Выставка в Цимлянске(չաշխատող հղում)
  8. В Цимлянск приехала выставка из Ростовского краеведческого музея(չաշխատող հղում)
  9. В Цимлянск приехала выставка из Ростовского краеведческого музея

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]