Ցիմլյանսկի շրջան
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Կարգավիճակ | մունիցիպալ շրջան | ||||
Մտնում է | Ռոստովի մարզ | ||||
Ներառում է | 7 մունիցիպալ կազմավորումներ | ||||
Վարչկենտրոն | Ցիմլյանսկ | ||||
Վարչական շրջանի ղեկավար | Անդրեյ Սադիմով[1] | ||||
Բնակչություն (2015) | ▼ 33 707 | ||||
Խտություն | 13,53 | ||||
Տարածք | 2529 | ||||
Հիմնադրված է | 1924 թ. | ||||
Ժամային գոտի | MSK (UTC+3, ամառը UTC+4) | ||||
Հեռախոսային կոդ | 86391 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 61, 161 | ||||
cimlainfo.ru | |||||
Ցիմլյանսկի շրջան (ռուս.՝ Цимлянский район), Ռուսաստանի Ռոստովի մարզի 43 շրջաններից մեկը։ Շրջկենտրոնն է Ցիմլյանսկ քաղաքը։ Տարածքը կազմում է 2529 կմ², բնակչությունը՝ 33 707 (2015 թվականի տվյալներով)։ Շրջանի մեջ է մտնում 1 քաղաքային և 6 գյուղական համայնք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը ստեղծվել է 1924 թվականին։ 1931 թվականին ընդլայնվել է Ռոմանովսկի շրջանի Կարգալսկի, Ռոմանովսկի և Սոլենովսկի գյուղական համայնքների վերացման հաշվին, 1935 թվականին՝ ապախոշորացվել է։ 1963 թվականին շրջանին միացվել են Վոլգոդոնսկի և Մարտինովսկի շրջանների տարածքները, որոնք կրկին առանձնացվել են շրջանից 1965 և 1983 թվականներին[2]։
Ցիմլյանսկի ջրամբարի հատակին գտնվում է բնակավայր, որը խազարական Սարկել ամրոցն էր և կառուցված էր բյուզանդացիների կողմից։ Ռուսական իշխան Սվյատոսլավն այստեղ ջախջախել է խազարական զորքը, գրավել է ամրոցը և այն սկսել է կոչվել Բելայա Վեժա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիմլյանսկի շրջանը գտնվում է Ռոստովի շրջանի հյուսիսարևելյան հատվածում։ Շրջանի արևելյան հատվածն ողողում է Ցիմլյանսկի ջրամբարը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվն ըստ տարեթվերի
2002 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 |
---|---|---|---|---|---|---|
35 998 | ▼35 067 | ▼34 222 | ▼34 168 | ▼33 964 | ▲33 982 | ▼33 892 |
2015 | ||||||
▼33 707 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիմլյանսկի շրջանի տնտեսության հիմքը կազմում են գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ և մշակմամբ զբաղվող ձեռնարկությունները՝ մեքենաշինության և մետաղամշակման, շինանյութի, էլեյտրաէներգետիկայի, թեթև և սննդի արդյունաբերությունները։ Շրջանում գործում է ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտ։
Հիմնական մշակաբույսերն են ցորենը, գարին, արևածաղիկը, եգիպտացորենը, ինչպես նաև խաղողը, մրգերը, բանջարաբոստանային մշակաբույսերը։ Անասնաբուծական ֆերմաները մատակարարում են միս, կաթ, ձու, բուրդ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոճանապարհների ընդհանուր ցանցը կազմում է 235,2 կմ, շրջանային նշանակության՝ 92,7 կմ, տեղական նշանակության՝ 142,5 կմ։ Ասֆալտաբետոնային ծածկ ունի 221,8 կմ-ը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռոստովի մարզի բնակիչներն ընտրել են երկու շրջանների ղեկավարներին
- ↑ «История Донского края — Цимлянский район». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.