Թանգարանային գիշեր

Թանգարանային գիշեր (անգլ.՝ Night of Museums, The Long Night of Museums), մշակութային միջոցառում, որի ընթացքում թանգարաններն ու մշակութային հաստատությունները համագործակցելով՝ բաց են մնում մինչև ուշ գիշեր իրենց նոր պոտենցիալ այցելուներին ներկայանալու համար։ Այցելուներին տրվում է ընդհանուր մուտքի անցագիր, որն ներառում է բոլոր այցելությունները, ինչպես նաև տարածքում կոմպլեմենտար հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն։
Առաջին անգամ երկար թանգարանային գիշերը (գերմ.՝ Lange Nacht der Museen) տեղի է ունեցել Բեռլինում 1997 թվականին[1]։Միջոցառումը լավ է ընդունվել, իսկ մասնակից հաստատությունների թիվը կտրուկ աճել է, միջոցառումը տարածվել է Եվրոպայի ավելի քան 120 այլ քաղաքներում, ինչպես նաև Արգենտինայում և Ֆիլիպիններում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս ամբողջ գիշեր տեղի ունեցող փառատոները սկսվել են մի քանի քաղաքներից։ Առաջին երկար թանգարանների գիշերը տեղի է ունեցել Բեռլինում 1997 թվականին, որին մասնակցել են տասնյակ հաստատություններ և ցուցահանդեսներ։ Այնուհետև մասնակից քաղաքների թիվը հասել է 125-ի՝ 2005 թվականի հունվարի գիշերը ունենալով ավելի քան 150000 այցելու։ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեին այս միտքը գրավեց 2002 թվականին, և այն տարածվեց մշակույթում ավելի լայն մասշտաբով՝ ներառելով կատարողական արվեստ, և Nuit Blanche (Սպիտակ գիշերներ և տարբեր նման անուններ) անվան ներքո տարածվեց ամբողջ աշխարհով։
Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lange Nacht der Museen Բեռլինում[1], ինչպես նաև Գերմանիայի այլ քաղաքներում, այդ թվում Քյոլնում[2] Մայնի Ֆրանկֆուրտում[3], Շտուտգարտում[4], Դյուսելդորֆում[5], Մյունխենում[6], Համբուրգում[7], Կասելում[8] և Հայդելբերգում/Մանհայմում/Լուդվիգսհաֆեն ամ Ռեինում[9]
- Nuit Blanche Փարիզում և La Nuit des Musées Ֆրանսիայում[10]
- Museumnacht event[11], Ամստերդամում, Նիդերլանդներ
- Coordinated long nights Ավստրիայում[12], Իտալիայում, Լիխտենշտեյնում, կազմակերպում է ORF[13]
- Շվեյցարիայում թանգարանային գիշերները տեղի են ունեցել Բազելում, Բեռնում, Լյուցեռնում, Սանկ Գալլենում, Ցյուրիխում[14]։ Nuit des musées կազմակերպվում են Լոզանում[15], Ֆրիբուրգում և Ժնևում
- Noc Muzeów կազմակերպվում են Լեհաստանում, որտեղ առաջին միջոցառումը տեղի է ունեցել Պոզնանում՝ Պոզնանի ազգային թանգարանում, այժմ շուրջ 150 քաղաքներում
- Múzeumok Éjszakája[16] Բուդապեշտում, Հունգարիայում
- "Թանգարանների և պատկերասրահների գիշեր"[17] Բուլղարիայում
- Museums at Night Միացյալ Թագավորությունում[18]
- La nit dels museus Բարսելոնայում
- Noć muzeja Խորվաթիայում, 2005[19][20]
- Pražská muzejní noc Պրահայում, Չեխիայում[21]
- Ночь музеев Ռուսաստանում[22]
- Noaptea muzeelor Ռումինիայում[23],
- Noć muzeja Սերբիայում 2005 թվականից[24]
- Muzeju nakts Լատվիայում, 2005 թվականից
- Թանգարանային գիշեր Հայաստանում, 2005 թվականից[25]
- Muuseumiöö Էստոնիայում, 2009 թվականից
- Noc múzeí a galérií Սլովակիա
- Ніч музеїв Ուկրաինա 2009 թվականից[26]
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- La Noche de los Museos in Բուենոս Այրեսում[27], Արգենտինայում, որտեղ առաջին անգամ տեղի է ունեցել 2004 թվականին։ 2013 թվականին միջոցառմանը մասնակցել են 189 թանգարաններ և մշակութային հաստատություններ, ունեցել են 800000 այցելուներ
- Gabii sa Kabilin կամ Ժառանգության գիշեր Սեբուում, Ֆիլիպիններում, սկսվել է 2007 թվականից[28]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Lange Nacht der Museen in Berlin»։ Lange-nacht-der-museen.de։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Lange Nacht for Cologne museums»։ Museumsnacht-koeln.de։ Վերցված է 2013-08-22
- ↑ Nacht der Museen in Frankfurt am Main Archived April 28, 2009, at the Wayback Machine.
- ↑ «Lange Nacht der Museen in Stuttgart»։ Lange-nacht.de։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Nacht der Museen in Düsseldorf»։ Nacht-der-museen.de։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Lange Nacht der Museen in Munich»։ Muenchner.de։ 2009-11-06։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-13-ին։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Lange Nacht der Museen in Hamburg»։ Langenachtdermuseen-hamburg.de։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Museum night in Kassel»։ Museumsnacht.de։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Lange Nacht der Museen in Heidelberg/Mannheim/Ludwigshafen»։ Langenacht.meier-online.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2013-08-22
- ↑ «La Nuit des Musées in France»։ Nuitdesmusees.culture.fr։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Museum night in Amsterdam»։ N8.nl։ Վերցված է 2013-08-22
- ↑ Lange Nacht der Museen in Austria Archived September 4, 2005, at the Wayback Machine.
- ↑ Lange Nacht in all of Austria with ORF
- ↑ «Lange Nacht der Museen in Zürich»։ Langenacht.ch։ Վերցված է 2013-08-22(չաշխատող հղում)
- ↑ La Nuit des musées de Lausanne, www.lanuitdesmusees.ch (page visited on 29 April 2013).
- ↑ Múzeumok Éjszakája in Budapest Archived May 29, 2010, at the Wayback Machine.
- ↑ «Нощ на музеите и галериите»։ Gallery-night.info։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Museums at Night in the UK»։ Culture24.org.uk։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Museums night in Croatia»։ Javno.com։ 2008-01-26։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Croatian Museum Association»։ Hrmud.hr։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Pražská muzejní noc»։ Praha.muzejninoc.cz։ Վերցված է 2013-08-22
- ↑ ru:Ночь музеев
- ↑ ro:Noaptea Muzeelor
- ↑ «Одржана јубиларна десета Ноћ музеја : Култура : ПОЛИТИКА»։ Politika.rs։ 2013-05-18։ Վերցված է 2013-08-22
- ↑ Հայաստանում 11-րդ տարին իրականացվող թանգարանային գիշերը դարձել է ընտանեկան տոն
- ↑ День музеїв і Ніч музеїв - 2016. ПРОГРАМА (оновлюється)
- ↑ «La Noche de los Museos de Buenos Aires»։ Lanochedelosmuseos.gob.ar։ Վերցված է 2013-08-22
- ↑ «Gabii sa Kabilin»։ Rafi.org.ph։ Վերցված է 2013-08-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Culture night in Dublin
- Night of the Museums in Romania
- Night of the Museums in Barcelona
- Record Breaking Night of the Museums in Moscow(չաշխատող հղում)
- Museum night in Serbia
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թանգարանային գիշեր կատեգորիայում։ |