Jump to content

Ցայց

Բնակավայր
Ցայց
գերմ.՝ Zeitz
Դրոշ Զինանշան

51°2′56.9893″N 12°8′5.9968″E / 51.049163694°N 12.134999111°E / 51.049163694; 12.134999111
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքԲուրգենլանդ
Առաջին հիշատակում967
Մակերես87,18 կմ²
ԲԾՄ160 մետր
Բնակչություն28 345 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Հեռախոսային կոդ03441
Փոստային դասիչ06712
Պաշտոնական կայքzeitz.de(գերմ.)
Ցայց (Գերմանիա)##
Ցայց (Գերմանիա)

Ցայց (գերմ.՝ Zeitz), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա-Անհալտ երկրամասի հարավում գտնվող Բուրգենլանդ շրջանում։ Ընկած է Վայսե Էլստեր (Սպիտակ Էլստեր) գետի ափին՝ Սաքսոնիա-Անհալտ, Սաքսոնիա և Թյուրինգիա երկրամասերի սահմանագծերի կազմած եռանկյունում, Լայպցիգից մոտավորապես 40 կիլոմետր դեպի հարավ, Գերայից՝ 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 87,18 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 27 601[2]: Պաշտոնական կոդը՝ 15 2 56 100:

Ցայցը 1653-ից մինչև 1718 թվականը եղել է Սաքսեն-Ցայց դքսության մայրաքաղաքը։

Տարածքի կտրտվածության պատճառով այնպես է ստացվել, որ միջին դարերում կառուցված պատմա-մշակութային հուշարձաններ ունեցող հին քաղաքամասը երկու կեսի է բաժանված. Ներքին քաղաքը ընկած է Վայսե Էլստեր գետի ափին, Վերին քաղաքը՝ Սուրբ Միքայել եկեղեցով ու Հին ռատուշայով հանդերձ՝ բարձունքի վրա։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայցը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[3].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)Destatis, 2024.
  2. Gemeinsames Statistikportal der Statistischen Ämter des Bundes und der Länder
  3. «Partnerstädte». zeitz.de (գերմաներեն). Zeitz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցայց» հոդվածին։