Փրեսքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Courthouseplaza buckeyoneil.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1881 թ.
Մակերես116,969378 կմ², 107,683125 կմ²
ԲԾՄ1638±1 մետր
Բնակչություն45 827 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիMDT?
Փոստային ինդեքսներ86300–86399, 86300, 86302, 86306, 86307, 86309, 86310, 86312, 86313, 86315, 86318, 86322, 86325, 86327, 86331, 86335, 86338, 86340, 86342, 86343, 86345, 86347, 86348, 86352, 86353, 86354, 86357, 86359, 86361, 86364, 86366, 86370, 86373, 86376, 86378, 86381, 86384, 86387, 86389, 86391, 86392, 86396, 86397 և 86399
Պաշտոնական կայքprescott-az.gov(անգլ.)
##Փրեսքոթ (ԱՄՆ)
Red pog.png

Փրեսքոթ (անգլ.՝ Prescott. /ˈprɛskət/ PRESS-kət), քաղաք ԱՄՆ-ում՝ Արիզոնա նահանգի Յավափայ շջանում, որի վարչական կենտրոնն է[2]։ 1864 թվականին դարձել է Արիզոնայի տարածքի (Arizona Territory) մայրաքաղաքը՝ փոխարինելով ժամանակավոր մայրաքաղաք հռչակված Ֆորտ Ուիփլին (Fort Whipple)[3]: 1867 թվականին այդ կարգավիճակը զիջել է Թուսոնին, տասը տարի անց վերստացել և պահպանել մինչև 1889 թվականը, երբ վերջնականապես մայրաքաղաք է հռչակվել Ֆինիքսը[4]։

Բնակավայրը հիմնադրվել է 1881 թվականին[5] և եղել է վայրի արևմուտքի տիպական քաղաք, որի նշանավոր բնակիչներից էին O.K. Corral-ի հանրահայտ փոխհրաձգության մասնակիցներ Դոք Հոլիդեյը (Doc Holliday) և Վրջիլ Իրփը (Virgil Earp): Փրեսքոթում 19-րդ դարի վերջերին բուռն իրադարձություններ են տեղի ունեցել՝ կապված ոսկու և արծաթի հանքերի շահագործման և հնդկացիական տեղաբնիկ ցեղերի, այդ թվում՝ յավափայների ու ապաչիների դեմ կռիվներ մղելու հետ։ Փայտաշեն քաղաքը 20-րդ դարի առաջին տասնամյակներին մի քանի անգամ հիմնահատակ այրվել է, մինչև որ դարձել է աղյուսաշեն։ Իր հարուստ պատմության շնորհիվ Փրեսքոթը ներկայումս զբոսաշրջային կենտրոն է դարձել։ Տեղացիների պնդմամբ՝ իրենց քաղաքում է գտնվում աշխարհի հնագույն ռոդեոն, որը շարունակաբար գործում է 1888 թվականից և յուրաքանչյուր տարի այստեղ է բերում շուրջ 35 հազար զբոսաշրջիկ։ Փրեսքոթի մերձակայքում է գտնվում տեղաբնիկ հնդկացիական ցեղերի ներկայացուցիչների ռեզերվացիան։

Քաղաքն զբաղեցնում է 107,09 քառակուսի կիլոմետր տարածք[6]։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 39.843[7]:

Փրեսքոթն ընկած է Գրանիտ Քրիք գետի ջրբաժանում. նրա հյուսիսային մասում են միախառնվում Գրանիտ Քրիքն ու Միլլեր Քրիքը[8]։

Առանձնաշնորհումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թ. ԱՄՆ-ի այն ժամանակվա առաջին տիկին Լորա Բուշը Փրեսքոթը հռչակել է «Ամերիկյան պահպանված համայնք» (A "Preserve American Community")[9]:

2006 թ. National Trust for Historic Preservation կազմակերպությունը Փրեսքոթը ներառել է «Աչքի ընկնող երթուղիների դյուժին» (One of a "Dozen Distinctive Destinations") ցանկում[10]։

2008 թ. Փրեսքոթի հրապարակներից Yavapai Courthouse Plaza-ն Ամերիկյան պլանավորող ընկերակցության (American Planning Association) կողմից ճանաչվել է Ամերիկայի տասը լավագույն հասարակական վայրերից մեկը (one of the first ten "Great Public Places" in America)[11]:

2012 թ. True West Magazine ամսագիրը Փրեսքոթը հռչակել է «Տարվա թիվ 1 իսկական արևմտյան քաղաք» (Number 1 True Western Town of the Year)[12], իսկ This Old House ամսագիրը՝ «ԱՄՆ-ում և Կանադայում հին կառույցներով ու դրանց շրջակայքով աչքի ընկնող 61 լավագույն վայրերից մեկը» (One of the 61 Best Old House Neighborhoods in the U.S and Canada)[13]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրեսքոթ, Արիզոնա (1991–2020 normals, extremes 1898–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 73
(23)
77
(25)
83
(28)
89
(32)
97
(36)
105
(41)
105
(41)
103
(39)
98
(37)
92
(33)
83
(28)
78
(26)
105
(41)
Միջին բարձր °F (°C) 52.6
(11.4)
55.2
(12.9)
61.2
(16.2)
67.8
(19.9)
76.3
(24.6)
87.0
(30.6)
89.6
(32)
87.2
(30.7)
82.4
(28)
72.9
(22.7)
61.6
(16.4)
51.9
(11.1)
70.48
(21.38)
Միջին օրական °F (°C) 38.2
(3.4)
40.8
(4.9)
46.4
(8)
52.5
(11.4)
60.7
(15.9)
70.3
(21.3)
75.3
(24.1)
73.5
(23.1)
67.3
(19.6)
56.5
(13.6)
45.7
(7.6)
37.7
(3.2)
55.41
(13.01)
Միջին ցածր °F (°C) 23.8
(−4.6)
26.4
(−3.1)
31.6
(−0.2)
37.3
(2.9)
45.0
(7.2)
53.6
(12)
61.0
(16.1)
59.7
(15.4)
52.2
(11.2)
40.1
(4.5)
29.8
(−1.2)
23.6
(−4.7)
40.34
(4.63)
Ռեկորդային ցածր °F (°C) −21
(−29)
−12
(−24)
2
(−17)
11
(−12)
20
(−7)
28
(−2)
34
(1)
32
(0)
26
(−3)
13
(−11)
−1
(−18)
−9
(−23)
−21
(−29)
Տեղումներ դյույմ (մմ) 1.52
(38.6)
1.78
(45.2)
1.46
(37.1)
0.57
(14.5)
0.51
(13)
0.23
(5.8)
2.69
(68.3)
2.78
(70.6)
1.64
(41.7)
0.96
(24.4)
0.87
(22.1)
1.45
(36.8)
16.46
(418.1)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 1.9
(4.8)
3.1
(7.9)
2.5
(6.4)
0.4
(1)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0.9
(2.3)
1.4
(3.6)
10.2
(26)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 5.6 5.9 5.4 3.2 3.0 1.6 9.9 9.9 5.9 3.9 3.8 5.1 63.2
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 1.2 1.2 0.8 0.3 0 0 0 0 0 0 0.4 1.3 5.2
% խոնավություն 57 53 42 33 30 23 41 44 42 42 47 58 42.7
Միջին օրական արևային ժամ 6.8 8.8 9.0 10.6 11.8 12.1 11.9 12.0 9.8 8.1 7.3 6.7 9.57
Աղբյուր #1: NOAA[14][15]
Աղբյուր #2: Weather Atlas (UV and humidity)[16]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ Փրեսքոթն ունի երեք քույր քաղաք[17].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / United States Census Bureau
  2. «Find a County»։ National Association of Counties։ Արխիվացված է օրիգինալից May 31, 2011-ին։ Վերցված է June 7, 2011 
  3. Wagoner Jay J. (1970)։ Arizona Territory 1863-1912: A Political history։ Tucson: University of Arizona Press։ էջ 36։ ISBN 978-0-8165-0176-2 
  4. Cita libro|título=Correspondencia diplomática cambiada entre el gobierno de los Estados unidos mexicanos y los de varias potencias extranjeras|url=https://books.google.es/books?id=Uw0wAQAAMAAJ&pg=PA20&dq=prescott+territorio+de+arizona+1889&hl=es&sa=X&ved=2ahUKEwjQzPXGxNj5AhUQXxoKHXXnDMEQ6AF6BAgHEAI%7Ceditorial=Tip. de G.A. Esteva|fecha=1889|fechaacceso=2022-08-21|idioma=es|nombre=Mexico Secretaría de Relaciones|apellidos=Exteriores
  5. Prescott Webmaster at City of։ «Prescott History Timeline - City of Prescott, Arizona»։ Prescott-az.gov։ Արխիվացված է օրիգինալից April 30, 2017-ին։ Վերցված է November 19, 2017 
  6. «2020 U.S. Gazetteer Files»։ United States Census Bureau։ Վերցված է October 29, 2021 
  7. Citar web |url=http://factfinder2.census.gov/faces/tableservices/jsf/pages/productview.xhtml?pid=DEC_10_SF1_GCTPH1.ST10&prodType=table |título=GCT-PH1 - Population, Housing Units, Area, and Density: 2010 - State -- Place and (in selected states) County Subdivision |acessodata=21 de setembro de 2011 |publicado=United States Census Bureau |língua=en
  8. United States Geological Survey (USGS). "United States Geological Survey Topographic Map" Archived December 1, 2017, at the Wayback Machine.. TopoQuest. Retrieved March 17, 2013.
  9. «Preserve America Community: Prescott, Arizona»։ Preserveamerica.gov։ Արխիվացված է օրիգինալից December 2, 2016-ին։ Վերցված է November 19, 2017 
  10. Dozen Distinctive Destinations - Prescott, AZ: http://www.preservationnation.org/travel-and-sites/sites/southwest-region/prescott-az-2006.html Archived March 31, 2012, at the Wayback Machine.
  11. «Yavapai County Courthouse Plaza: Prescott, Arizona»։ American Planning Association։ Արխիվացված է օրիգինալից September 11, 2017-ին։ Վերցված է November 19, 2017 
  12. Meghan Sarr / by the Editors. 2012, Feb. Top Ten True Western Towns. True West. p78.
  13. Pandolfi Keith (February 9, 2012)։ «Pine Crest Historic District, Prescott, Arizona | Best Old House Neighborhoods 2012: The West | Photos | Home & Real Estate»։ This Old House։ Արխիվացված է օրիգինալից April 4, 2012-ին։ Վերցված է August 17, 2012 
  14. «NOWData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է June 29, 2021 
  15. «Summary of Monthly Normals 1991-2020»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է June 29, 2021 
  16. «Climate and monthly weather forecast Prescott, AZ»։ Վերցված է August 15, 2022 
  17. «Prescott, Arizona»։ Sister Cities International։ Արխիվացված է օրիգինալից June 10, 2015-ին։ Վերցված է June 10, 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]