Տոմաշ Դիկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոմաշ Դիկաս
DykasTomasz.png
Ծնվել էսեպտեմբերի 25, 1850(1850-09-25)
ԾննդավայրԳումնիսկա, Gmina Dębica, Dębica County, Podkarpackie Voivodeship, Լեհաստան
Մահացել է1910
Վախճանի վայրըԼվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Q3950554?
Մասնագիտությունքանդակագործ
Tomasz Dykas Վիքիպահեստում

Տոմաշ Դիկաս (լեհ.՝ Tomasz Dykas, սեպտեմբերի 25, 1850(1850-09-25), Գումնիսկա, Gmina Dębica, Dębica County, Podkarpackie Voivodeship, Լեհաստան - 1910, Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ քանդակագործ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գումնիսկա գյողում (այժմ՝ Դեմբիցկու շրջան, Անդրկարպատյան վոյեվոդություն, Լեհաստան), աղքատ գյուղացիական ընտանիքում: Իշխան Վլադիսլավ Սանգուշկոյի նյութական օժանդակության շնորհիվ պատանին նախնական գեղարվեստական կրթություն է ստացել Լվովում, որտեղ ուսումնասիրել է քանդակագործություն և նկարչություն: 1872-1878 թվականներին Մարցել Գույսկիի և Վալերի Գադոմսկու ղեկավարությամբ ուսումը շարունակել է Կրակովի գեղանկարչության դպրոցում (այժմ՝ Կրակովի գեղարվեստի ակադեմիա): 1878-1883 թվականներին վարպետությունը կատարելագործել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում, եղել է Կասպար ֆոն Ցումբուշի աշակերտը: 1885 թվականից բնակվել և ստեղծագործել է Լվովում: Բազմիցս ճանապարհորդել է, իր աշխատանքները ցուցադրել է Կրակովում:

Մահացել է Լվովում: Թաղված է Լիչակովսկու գերեզմանոցում[1]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ողջ կյանքում և ստեղծագործություններում Դիկասը հավատարիմ է մնացել ակադեմիական ռեալիզմին: Նա լայն ճանաչում է ստացել Կրակովում Ադամ Միցկևիչի հուշարձանի կառուցման մրցույթին մասնակցելու շնորհիվ: Դրանցից երկուսում 1882 և 1885 թվականներին նրա ներկայացրած նախագծերն արժանացել են առաջին մրցանակների, չնայած դրանցից ոչ մեկը չի իրականացել (հուշարձանը ստեղծվել է քանդակագործ Տեոդոր Ռիգերի կողմից, 1898 թվականին):

Այնուամենայնիվ, մրցույթների շնորհիվ Դիկասը հանրային ճանաչում է ստացել և անվանի քանդակագործի հեղինակություն վայելել, ինչն էլ մեծ քանակով մասնավոր և հանրային պատվերների պատճառ է դարձել: Նրան են պատկանում Գալիցիայի տարածքում Միցկևիչի մյուս երեք հուշարձանները՝ Պշեմիսլում[2] (1891, ոչնչացվել է 1940), Տերնոպոլում[3] (1895) և Զոլոչևում (1899):

Դիկասը ստեղծել է նաև մի շարք քանդակագործական դիմանկարներ, տապանաքարեր, այդ թվում՝ Լվովի Լիչակովյան գերեզմանատան 4 մարմարե քանդակները, Լատինական տաճարի «Քրիստոսի խաչը տանողը» քանդակը և քանդակներ Լվովի Հայկական տաճարի համար: Նա մասնակցել է նաև Լվովում կազմակերպված Յան III Սոբեսկու բրոնզե հուշարձանի ստեղծման մրցույթին: Հուշարձանի կառուցմանը նախորդել էր սկանդալ, Լեոնարդ Մարկոնիի կողմից նախագծի հետ կապված բաց մրցույթ հայտարարելու պահանջի վերաբերյալ: Լվովյան մամուլում երկար բանավեճ բորբոքվեց, որին միացան Տադեուշ Վիսնովեցկին, Անտոն Պոպելը, Յուլիան Մարկովսկին և Տոմաշ Դիկասը: Վերջնական արդյունքում պատվերը ստացել է քանդակագործ Թադեուշ Բարոնչը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дикас Томаш. Юрій Бірюльов. Энциклопедия Львова, Т.2, С.75
  • Tomasz Dykas