Jump to content

Լատինական տաճար (Լվով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատինական տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԼվով
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի և լատինական եկեղեցի
ԹեմRoman Catholic Archdiocese of Lviv?
Հիմնական ամսաթվերը1360
Ժառանգության կարգավիճակՈւկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան և Ուկրաինայի ազգային նշանակության ճարտարապետական ժառանգություն
ԱնվանվածԱստվածածնի վերափոխման տոն
ՃարտարապետPiotr Polejowski?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1360
23 մետր
Երկարություն67 մետր
Լայնություն23 մետր
Բարձրություն65 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Latin cathedral, Lviv Վիքիպահեստում
lwowskabazylika.org.ua

Սուրբ Մարիամ Աստվածածնի մայր տաճար (ուկրաիներեն՝ Архикатедральна базиліка Успіння Пресвятої Діви Марії, լեհ.՝ Bazylika Archikatedralna pw. Wniebowzięcia Najświętszej Marii Panny), կաթոլիկ տաճար Լվովում։ Լվովի թեմի մայր տաճարն է, Ուկրաինայի երկու տաճարներից մեկը, որին շնորհված է փոքր բազիլիկի կարգավիճակ։ Ճարտարապետական հուշարձան է։ Լվովի միակ հուշարձանն է, որ զգալիորեն պահպանել է սկզբնական գոթական ոճի կերպարանքը։ 1656 թվականի ապրիլի 1-ին այստեղ լեհ թագավոր Յոհան II Կազիմիր Վազան լվովյան ուխտն է տվել։ 2001 թվականի հունիսի 25-ին տաճար է այցելել Հովհաննես Պողոս II պապը։

Տաճարը տեղակայված է Մայր տաճարի 1 հասցեում։

Լատինական տաճարի շինարարությունը սկսել է ճարտարապետ Պ. Շտեհերը 1360 թվականին, աշխատանքները շարունակել են Ի. Գրոմը և Ա. Ռաբիշը, իսկ ավարտին է հասցրել Գ. Շտեհերը 1479 թվականին։

1672 թվականին, երբ թուրքերը պաշարել են Լվովը, տաճարի պատին կախել են թուրքական թնդանոթային արկեր[1]։

1760-1778 թվականներին կատարվել են վերանորոգման աշխատանքներ լվովցի վարպետ Պյոտր Պոլեյովսկու գլխավորությամբ, որի հետևանքով զգալիորեն փոխվել է տաճարի արտաքին տեսքը. ավելացել են բարոկկոյին բնորոշ ճարտարապետական ձևեր, քանդվել են տաճարի շրջակա բազմաթիվ մատուռներ։

1892-1930 թվականներին ընդմիջումներով վերանորոգման աշխատանքներ են կատարվել, որոնց նպատակն է եղել հուշարձանին վերադարձնել նախնական գոթական կերպարանքը։

1910 թվականին տաճարի պատին հուշատախտակ են ամրացրել՝ ի նշանավորումն Գրյունվալդի ճակատամարտի 500-ամյակի, որտեղ սլավոնական միացյալ զորքերը պարտության են մատնել Տևտոնական օրդենին։ 1941 թվականին հուշատակտակը ոչնչացրել են հիտլերականները[1].:

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը եռանավ է, սրահային տիպի, ձգված աբսիդով։ Կառուցված է քարից։ Հուշարձանն ունի 67 մ երկարություն և 23 մ լայնություն։ Հիմնական տարածքը ծավալով մոտ է խորանարդին, սակայն տաճարի մոտ կառուցվել են բազմաթիվ մատուռներ, ինչի հետևանքով այն բարդ ձև է ստացել։ Գոթական ուղղահայաց գծերն ընդգծվում են տանիքի երկարաձիգ սրաձողով։ Աշտարակ-զանգակատունը, որը գտնվում է տաճարի գլխավոր ճակատամասում՝ մուտքի ձախ կողմում, ճակատամասի ոչ սիմետրիկության պատրանք է ստեղծում, քանի որ ի սկզբանե նախատեսված է եղել այդպիսի երկու աշտարակների կառուցում։ Սակայն աջ աշտարակը կառուցվել է իր սկզբնական նախագծի կեսի չափով միայն։ Նրա շինարարությունն այդպես էլ ավարտին չի հասցվել։ Ինտերիերում բարձր սյուները պահում են աղեղնաձև կամարները և առաստաղը։ Պատերն ու առաստաղը ծածկված են ֆրեսկոներով։ Ինտերիերի արտաքին ձևավորման մեջ պահպանվել են մեմորիալ քանդակագործության բազմաթիվ տարրեր։

Յոհան Կազիմիրի լվովյան ուխտը, որը կայացել է 1656 թվականի ապրիլի 1-ին (հատված Յան Մատեյկոյի նկարից)

Մայր տաճարում միջնադարում եղել է գերեզմանոց։ Միայն 1765 թվականին բոլոր գերեզմանաքարերը՝ բացի Բոիմի մատուռում եղածներից, հրապարակից տեղափոխվել են, իսկ հետագա հուղարկավորությունները տաճարի տարածքում՝ արգելվել։ Մնացել են 14-րդ, 17-րդ, 18-րդ դարերի մի քանի մատուռներ, որոնք կառուցվել էին տաճարին կից։

  • Միլևսկիների մատուռ, կոչվում է նաև Բիլչևսկիների մատուռ։ Կառուցվել է 16-րդ դարում, 1904 թվականին վերանորոգվել է մոդեռնիզմի ոճով։
  • Չենստոհովսկու Աստվածամոր մատուռ։ Այստեղ է գտնվում Լվովի պարեկ Պավել Գրոձիցկու տապանաքարը (մահացել է 1634 թվականին)։
  • Խաչելության մատուռ։ Կառուցվել է 18-րդ դարում ռոկոկո ոճով։ Այստեղ են ամփոփվել արքեպիսկոպոսներ Յոհան Զամոյսկու (մահացել է 1614 թվականին) և Յոհան Տարնովսկու (մահացել է 1669 թվականին) մասունքները։
  • Բուչացկիների մատուռ։ Այստեղ պահվում է Ռուբենսի նկարի կրկնօրինակը։
  • Սրբերի շնորհների մատուռ։ կառուցված է ռոկոկո ոճով 18-րդ դարում։ Մատուռում կան Ստանիսլավ Ստրոինսկուն ներկայացնող ֆրեսկոներ։
  • Անտոն Պադուացու մատուռ
  • Կամպիանների մատուռ։ Լատինական տաճարի ամենից հայտնի մատուռն է։

Լատինական տաճարում թաղված են լեհ զինվորականներ, որոնք ընկել են Ռեչ Պոսպոլիտայի մղած բազում պատերազների ժամանակ։ Այստեղ մոլդովական տերության դեմ մղված պատերազմից բերել են ռեւս վոևոդներ Պյոտր Օդրովոնժի, Նիկոլայ Պորավի, Միխայիլ բուչանսկու և լվովցի կամավորներ Յանուշի, Ադամ Զամխովի մարմինները[2]։ Այստեղ են թաղվել նաև 1506 թվականին թաթարների դեմ պատերազմում մահացած Շենսնան ու Գրիգորի Ստրուսը, որոնք մահացել են Սոկոլի ճակատամարտում՝ 1519 թվականի օգոստոսի 2-ին[2]։ Մահացածների մարմիննները բերել են վառ կարմիր թավիշով ծածկված դագաղով, ինչը խորհրդանշել է թափված արյունը[2]։

Տաճարի խորանը սուրբ Ծննդի ժամանակահատվածում Փորագրություն ինտերիերում Վիտրաժ՝ «Սուրբ Մարիամ Աստվածածինը լեհական թագով»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Мельник Б. От башни кравцов до Шевской Արխիվացված 2009-02-01 Wayback Machine
  2. 2,0 2,1 2,2 «Військові могили давнього Львова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Памятники градостроительства и архитектуры Украинской ССР. Киев: Будивельник, 1983—1986. Т. 3. С. 78.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատինական տաճար (Լվով)» հոդվածին։