Տոկանտինս (նահանգ)
Տոկանտինս (պորտ.՝ Tocantins), նահանգ Բրազիլիայի կենտրոնական մասում։ Հյուսիսում այն սահմանակից է Պարա և Մարանյան նահանգներին, արևելքում՝ Պիաուին և Բահիային, արևմուտքում՝ Մատու Գրոսուին, հարավում՝ Գոյասին[3]։ Վարչական կենտրոնը Պալմաս քաղաքն է։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոկանտինս նահանգի անվանումը ծագում է նույնանուն գետի անվանումից, ինչը տուպի լեզվից թարգմանվում է որպես «սղոցակտցի կտուց»։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի տարածքի մեծ մասը զբաղեցնում է Սերադոյի հսկայական էկոշրջանը, քանի որ Տոկանտինսը գտնվում է Ամազոնի արևադարձային անտառների և Բրազիլիայի խոտածածկ հարթավայրերի միջև ընկած հատվածում։ Հյուսիսից հարավ նահանգը հատում է Տոկանտինս գետը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոկանտինսը Ռորայմայի և Ամապայի հետ Բրազիլիայի ամենաերիտասարդ նահանգներից մեկն է։ 1988 թվականին այն առանձնացվել է Գոյաս նահանգի հյուսիսային մասից[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրության և վիճակագրության ազգային ինստիտուտի (ԱՎԱԻ, IBGE) կողմից 2010 թվականի մարդահամարի ընթացքում հավաքված տեղեկատվության համաձայն՝ պետության բնակչությունը կազմում է.
երկրի բնակչության հաշվով | ||||
|---|---|---|---|---|
Նահանգում բնակչության մեծ մասը խառնածին ծագում ունի՝ 71%-ը մետիսներ և մուլատներ, 24%-ը՝ սպիտակամորթ, 3%-ը՝ սևամորթ։ Նահանգում խոսվող հիմնական և գրեթե միակ լեզուն պորտուգալերենն է։
Վարչական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչականորեն նահանգը բաժանված է 2 միջշրջանի և 8 միկրոշրջանի։ Նահանգում կա 139 մունիցիպալիտետ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության (բուսաբուծություն և անասնաբուծություն) վրա։ Տոկանտնիսի հողերում են գտնվում Բրազիլիայի խոշորագույն տնտեսություններից մի քանիսը։ Նահանգում մշակում են սոյա, հացահատիկ և այլ մշակաբույսեր[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://censo2022.ibge.gov.br/panorama/
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica
- ↑ Токантинс в энциклопедии «Вокруг света».
- 1 2 Токантинс Արխիվացված 2012-02-09 Wayback Machine на сайте russobras.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոկանտինսի պաշտոնական կայք Արխիվացված 2012-10-01 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկանտինս (նահանգ)» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||||||||||||

