Պալմաս
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | մայիսի 20, 1989 թ. | ||||
Մակերես | 2218,943 կմ² | ||||
ԲԾՄ | 230±1 մետր | ||||
Բնակչություն | ▲306 296 մարդ (հուլիսի 1, 2020)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 63 | ||||
Փոստային դասիչ | 77060-000 | ||||
Պաշտոնական կայք | palmas.to.gov.br | ||||
| |||||
Պալմաս (պորտ.՝ Palmas), մունիցիպալիտետ Բրազիլիայում, Տոկանտինս նահանգի մայրաքաղաքը։ Արևելյան Տոկանտինս մեզոշրջանի մաս է։ Ներառված է Պորտու Նասիունալի տնտեսա-վիճակագրական միկրոշրջանում։ Բնակչությունը կազմում է 228.332 մարդ՝ ըստ 2010 թվականի տվյալների։ Մունիցիպալիտետն ընդգրկում է 2,218.943 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում է 102,90 մարդ/կմ²։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոկանտին նահանգը Գոյասից տարանջատելուց մեկ տարի անց (ըստ Բրազիլիայի 1988 թվականի Սահմանադրության) սկսվել է Պալմասի շինարարությունը։ 1989 թվականի հունվարի 10-ին Միրասեմա դու Տոկանտինսը նշանակվել է նոր նահանգի ժամանակավոր մայրաքաղաք։ Փետրվարի 12-ին նահանգապետը լիազորություն է ստացել գրավել մայրաքաղաքի կառուցապատման համար նախատեսված հողերը, իսկ մարտի 6-ին ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է կարգավորեր ամբողջ շինարարությունը։ 1989 թվականի մայիսի 20-ին մոտ 10 հազար մարդու ներկայությամբ Պրասա դուզ Ժիրասոյու հրապարակի տեղում հանդիսավորությամբ դրվել է Պալմաս քաղաքի առաջին հիմնաքարը։ Նույն օրը Տոկանտիսի առաջին նահանգապետ պարոն Սիկեյրա Կամպուսը, վարելով հողային աշխատանքների համար նախատեսված մեքենա, սկսել է առաջին պողոտայի կառուցումը, որը 2009 թվականին ստացել է նոր անուն` Ավենիդա Գովերնադոր Սիկեյրա Կամպուս։ Պալմասի համար համայնքային կազմավորումներ ստեղծելու և Պալմասին մայրաքաղաքի պարտականություններ շնորհելու մասին օրենքը վերջնականապես հաստատվել է 1989 թվականի օգոստոսի 1-ին։ 1990 թվականի հունվարի 1-ից Պալմասը հանդես է գալիս որպես նահանգի մայրաքաղաք, չնայած սկզբում շրջանային իշխանությունների շատ աշխատակիցներ մնում էին աշխատելու ժամանակավոր մայրաքաղաքում (Պալմասից 74 կմ հեռավորության վրա), քանի որ նոր մայրաքաղաքում չէին բավականացնում անհրաժեշտ տարածքները։ Քաղաքն արագորեն աճել է, 1991 թվականին նրա բնակչությունը կազմել է շուրջ 25 հազար մարդ։
Տոկանտիսի մայրաքաղաքը կոչվել է Սան Ժուան դա Պալմա տեղանքի անունով (ներկայում այն համապատասխանում է Պարանան մունիցիպալիտետին), որը 1809 թվականին եղել է Գոյասից շրջանն առանձնացնելու առաջին շարժման կենտրոնը, և լրացուցիչ ազդեցություն ունեցել տարածաշրջանում արմավենիների մեծ խտությունը։ Պլանավորման առաջին աշխատանքները կատարել են ճարտարապետներ Լուիս Ֆերնանդու Կրուվինել Թեյշեյրան (Luiz Fernando Cruvinel Teixeira) և Վալֆրեդու Անտունեզ դի Օլիվեյրա Ֆիլհոն (Walfredo Antunes de Oliveira Filho)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղակայված է Տոկանտին գետի ափին։ Կլիման արևադարձային է։
Պալմասի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 31.8 (89.2) |
31.7 (89.1) |
31.6 (88.9) |
32.5 (90.5) |
33.2 (91.8) |
33.8 (92.8) |
34.5 (94.1) |
36.2 (97.2) |
36.6 (97.9) |
34.5 (94.1) |
32.7 (90.9) |
32.0 (89.6) |
33.4 (92.1) |
Միջին օրական °C (°F) | 25.3 (77.5) |
25.2 (77.4) |
25.5 (77.9) |
25.5 (77.9) |
24.6 (76.3) |
23.2 (73.8) |
22.9 (73.2) |
24.3 (75.7) |
26.5 (79.7) |
26.4 (79.5) |
25.6 (78.1) |
25.3 (77.5) |
26.7 (80.1) |
Միջին ցածր °C (°F) | 22.3 (72.1) |
22.3 (72.1) |
22.4 (72.3) |
22.5 (72.5) |
21.8 (71.2) |
19.7 (67.5) |
18.8 (65.8) |
20.2 (68.4) |
22.7 (72.9) |
22.7 (72.9) |
22.5 (72.5) |
22.4 (72.3) |
21.7 (71.1) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 245.7 (9.673) |
216.7 (8.531) |
170.8 (6.724) |
100.3 (3.949) |
14.9 (0.587) |
1.7 (0.067) |
0.2 (0.008) |
2.4 (0.094) |
19.2 (0.756) |
120.8 (4.756) |
196.6 (7.74) |
211.9 (8.343) |
1301,2 (51,228) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) | 13 | 13 | 11 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 8 | 12 | 13 | 81 |
Միջին ամսական արևային ժամ | 186.4 | 159.1 | 168.8 | 236.8 | 246.4 | 197.2 | 196.9 | 192.5 | 151.4 | 168.9 | 184.7 | 204 | 2293,1 |
աղբյուր: Brazilian National Institute of Meteorology (INMET).[2][3][4][5][6][7][8][9][10] |
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհագրության և վիճակագրության ազգային ինստիտուտի (IBGE) կողմից 2010 թվականինանցկացված մարդահամարի ընթացքում հավաքված տեղեկատվության համաձայն՝ մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է.
տոկոսային հարաբերությունը նահանգի բնակչության նկատմամբ |
---|
2016 թվականի հաշվարկներով՝ մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 272 726 մարդ։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համախառն ներքին արդյունքը 2005 թվականի համար կազմել է 1 733 265 000 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
- 2005 թվականի համար մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կազմել է 8326,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը 2000 թվականին կազմել է 0,809 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում հիմնված է «Տոկանտինս» ֆուտբոլային ակումբը։
Ամենակարևոր բնակավայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Բնակավայր | Բնօրինակ անվանում (պորտ.) | Կատեգորիա | Բնակչություն (2010) | Կոորդինատներ |
---|---|---|---|---|---|
10°11′11″ հվ. լ. 48°19′47″ ամ. ե.HGЯO | |||||
10°19′00″ հվ. լ. 48°09′17″ ամ. ե.HGЯO | |||||
10°15′03″ հվ. լ. 47°53′09″ ամ. ե.HGЯO | |||||
10°21′30″ հվ. լ. 48°11′15″ ամ. ե.HGЯO |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
- ↑ «Temperatura Média Compensada (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014
- ↑ «Temperatura Máxima (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014
- ↑ «Temperatura Mínima (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014
- ↑ «Precipitação Acumulada Mensal e Anual (mm)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014
- ↑ «Número de Dias com Precipitação Maior ou Igual a 1 mm (dias)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից August 27, 2014-ին։ Վերցված է September 8, 2014
- ↑ «Insolação Total (horas)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014
- ↑ «Umidade Relativa do Ar Média Compensada (%)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014
- ↑ «Temperatura Máxima Absoluta (ºC)»։ Brazilian National Institute of Meteorology (Inmet)։ Վերցված է September 8, 2014(չաշխատող հղում)
- ↑ «Temperatura Mínima Absoluta (ºC)»։ Brazilian National Institute of Meteorology (Inmet)։ Վերցված է September 8, 2014(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|