Տիխի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիխի (այլ կիրառումներ)
Բնակավայր | ||||
---|---|---|---|---|
լեհ.՝ Tychy | ||||
| ||||
Երկիր | ![]() | |||
Հիմնադրված է | 1467 թ. | |||
Մակերես | 81 640 000 քառակուսի մետր | |||
Բնակչություն | ▼124 882 մարդ (մարտի 31, 2021)[1] | |||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |||
Փոստային ինդեքսներ | 43-100 à 43-135 | |||
Ավտոմոբիլային կոդ | ST | |||
Պաշտոնական կայք | umtychy.pl | |||
| ||||
Տիխի (լեհ.՝ Tychy [ˈtɨxɨ], գերմ.՝ Tichau), քաղաք Լեհաստանի Սիլիզիա վոևոդությունում։ Գտնվում է Կատովիցե քաղաքից 20 կմ հարավ։ Զբաղեցնում է 81,72 կմ² տարածք։ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 128 621[2]։
Քաղաքը ներկայումս զբաղեցնում է 26-րդ տեղը ըստ բնակչության թվաքանակի և 46-րդ տեղը ըստ տարածքի։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում է գործում Լեհաստանի տրոլեյբուսների ցանցերից մեկը։ Տրանսպորտը զարգացման փուլում է։ Քաղաքի միջով անցնում է երկաթուղին, որ Կատովիցեից տանում է լեհասլովակյան սահմանային Զվարդան-Սկալիտե անցումի մոտ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում է գտնվում Լեհաստանի ամենահին գարեջրի գործարանը, որը հիմնադրվել է XVIII դարում։ Ինչպես նաև FIAT Group-ի ավտոմեքենաշինական խոշոր գործարաններից մեկը։ Շատ բնակիչներ աշխատում են Կատովիցեի մեգապոլիսի այլ քաղաքներում։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կա մի մեծ ձմեռային մարզադաշտ, որը հոկեյի GKS Tychy թիմի տնային մրցասպարեզն է։ Գործում է նաև համանուն ֆուտբոլային ակումբ։
Համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|