Տերեզա Նոչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տերեզա Նոչե
իտալ.՝ Teresa Noce
Teresa Noce 2.jpg
Ծնվել էհուլիսի 29, 1900(1900-07-29)[1]
ԾննդավայրԹուրին, Իտալիա
Վախճանվել էհունվարի 22, 1980(1980-01-22)[1] (79 տարեկանում)
Վախճանի վայրԲոլոնյա, Իտալիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և արհմիութենական գործիչ
Լեզուիտալերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԱնդամակցությունԻտալիայի Ազգային խորհուրդ
ԿուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն
Կայքlegislature.camera.it
Teresa Noce Վիքիպահեստում

Տերեզա Նոչե (իտալ.՝ Teresa Noce հուլիսի 29, 1900(1900-07-29)[1], Թուրին, Իտալիա - հունվարի 22, 1980(1980-01-22)[1], Բոլոնյա, Իտալիա), իտալական աշխատավորական շարժման ակտիվիստ ու առաջնորդ, ժուռնալիստ, ֆեմինիստ: Եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր, առաջ քաշել մայրության պաշտպանությանն ու խնամքին ուղղված օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերեզա Նոչեն ծնվել է 1900 թվականի հուլիսի 29-ին, Իտալիայի Թուրին քաղաքում: Եղել է միայնակ, աշխատավորուհի մոր զավակ: Տասը տարեկանից սկսել է աշխատել Fiat Brevetti գործարանում՝ որպես փականագործ: Տասներկու տարեկանից ընդգրկվել է աշխատավորական միությունում, մասնակցել ցույցերի:Պատանեկան տարիքից սկսել է աշխատակցել թերթերին. 1914-1917 թվականներին թղթակցել է Il Grido del PopoloԺողովրդի ճիչը») և Ordine Nuove պարբերականներին: Բողոքել է Առաջին համաշխարհային պատերազմին Իտալիայի մասնակցության դեմ: 1919 թվականին անդամակցել է երիտասարդ սոցիալիստների շարժմանը[2]:

Ականատես լինելով Մուսոլինիի և իտալացի ֆաշիստների՝ իշխանության սանդուղքներով վերելքին՝ Նոչեն 1921 թվականին լքել է սոցիալիստների շարքերը, դարձել Իտալիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամներից մեկը: Այն բանից հետո, երբ կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունները 1925 թվականին հայտարարվեցին օրենքից դուրս, Տերեզան անցել է ընդհատակ և գաղտնի կերպով շարունակել կազմակերպել բանվորներին: 1920-ական թվականներին ղեկավարել է երիտասարդ կոմունիստների դաշնությունը և նրա La voce della gioventù պարբերականը: Այդ ընթացքում ծանոթացել ու մտերմացել է իտալական կոմունիստական շարժման անվանի գործիչ Լուիջի Լոնգոյի հետ: 1926 թվականին նրանք ամուսնացել են, արտագաղթել նախ՝ Մոսկվա, այնուհետև՝ Փարիզ: Գաղտնի վերադառնալով Իտալիա՝ 1934 թվականի գարնանը Նոչեն կազմակերպել է բրնձի մշակությամբ զբաղվող աշխատավորների հզոր գործադուլ,[3] ապա վերադարձել է Փարիզ, որտեղ դարձել է իտալական համայնքի աչքի ընկնող քաղաքական գործիչներից մեկը, խմբագրել "Il Grido del Popolo" թերթը, որի հնարավորությունները ևս գործի է դրել՝ պայքարելով բանվորների աշխատանքային պայմանները բարելավելու, Իտալիայում նոր-նոր ստեղծված հատուկ տրիբունալները (դատարանները) վերացնելու համար, տրիբունալներ, որոնք օգտագործվում էին որպես հակաֆաշիստներին բանտերը նետելու գործիք: Նա գլխավորել է նաև Իտալիայի կոմունիստների կալանավորված առաջնորդ Անտոնիո Գրամշիին ազատ արձակելու նպատակով նախաձեռնված շարժումը, Փարիզում կազմակերպել այդ պահանջով զանգվածային ցույցեր:

1934 թվականին խմբագրել է հակաֆաշիստական "La voce della donne" պարբերականը, 1936 թվականին մեկնել է Իսպանիա՝ հետևելու այդ երկրում ծայր առած քաղաքացիական պատերազմին, հրատարակել է մի շարք սուր պամֆլետներ՝ ի պաշտպանություն իսպանացի հանրապետականների:

Այն բանից հետո, երբ Ֆրանսիան 1940 թվականին նվաճվել է նացիստական Գերմանիայի կողմից, Նոչեն մնացել է Փարիզում, իտալական համայնքում կազմակերպել դիմադրության բջիջներ, եղել է պարտիզանական ջոկատի հրամանատար, ապա, Էստելլա ծածկանունով, նորից ընդհատակյա պայքար մղել: Նրան մի քանի անգամ հաջողվել է խույս տալ ֆաշիստների լարած դարաններից, բայց վերջիններիս ի վերջո կալանավորել են Տերեզային և ուղարկել Ռավենսբրուկի համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատվել է միայն 1945 թվականի գարնանը և վերադարձել Իտալիա: Այստեղ նա ընտրվել է Իտալիայի կոմկուսի ղեկավար մարմնի՝ կենտրոնական կոմիտեի անդամ, ապա՝ նաև հանրապետության խորհրդարանի պատգամավոր, նշանակվել տեքստիլ արդյունաբերության աշխատողների արհմիության գլխավոր քարտուղար, հիմնադրել "La voce dei tessili" թերթը: Նոչեն կոմկուսի կենտկոմի եզակի անդամներից մեկն էր, ով դեմ է քվեարկել բռնապետ Իոսիֆ Ստալինի առաջարկությանը: Իսկ հանրապետության խորհրդարանում, համագործակցելով մյուս կին պատգամավորների հետ, համառ ու հետևողական պայքարով հասել է նրան, որ օրենք է ընդունվել աշխատող հղի կանանց հնգամսյա վճարովի արձակուրդ հատկացնելու մասին:

Տերեզա Նոչեն մահացել է կյանքի 80-րդ տարում՝ 1980 թվականի հունվարի 22-ին, Իտալիայի Բոլոնիա քաղաքում[4]:

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nuestros hermanos, los internacionales (1937)
  • Tra gli eroi ed i martiri della liberta (1937)
  • Gioventù senza sole (1938)
  • Teruel martirio e liberazione di un popolo! (1939)
  • Ma domani fara giorno (1952)
  • Rivoluzionaria professional (1974)
  • Vivere in piedi (1978)
  • Estella: Autobiographie einer italienischen Revolutionärin (1981)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • B. Palmiro Boschesi, Il chi è della Seconda Guerra Mondiale, vol. 2, Milano, Mondadori Editore, 1975, p. 70, SBN IT\ICCU\TO0\0604602.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Haag John (2002)։ «Noce, Teresa (1900–1980)»։ in Commire Anne։ Women in World History: A Biographical Encyclopedia։ Waterford, Connecticut: Yorkin Publications։ ISBN 0-7876-4074-3։ (subscription required (help)) 
  3. Susan G. Bell, Karen M. Offen (1983)։ Women, the Family, and Freedom: 1880-1950։ Stanford University Press։ էջեր 366–։ ISBN 978-0-8047-1173-9 
  4. Albeltaro Marco (2013)։ «NOCE, Teresa»։ Dizionario Biografico degli Italiani 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Paul Ginsburg: A History of Contemporary Italy. Society and Politics, 1943-1988, Palgrave Mac Millan, New York, 2003, p.101.