Լուիջի Լոնգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիջի Լոնգո
Luigi Longo
Luigi Longo 1979.jpg
 
Կուսակցություն՝ Իտալական կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 15, 1900(1900-03-15)[1][2]
Ծննդավայր Ֆուբինե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանի օր հոկտեմբերի 16, 1980(1980-10-16)[1][2] (80 տարեկանում)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Գերեզման Campo Verano
Թաղված Campo Verano
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
 
Պարգևներ

Լենինի շքանշան և Հարավսլավիայի Ազգային Հերոս

Լոնգո Լուիջի (LuigiLongo) (մարտի 15, 1900(1900-03-15)[1][2], Ֆուբինե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - հոկտեմբերի 16, 1980(1980-10-16)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ Իտալիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) անդամ 1921 թվականից։ 1926 թվականին Կոմինտերնի գործկոմում ԻԿԿ ներկայացուցիչ։ Իսպանիայում հակաֆաշիստական պատերազմի ժամանակ (1936-1939 թթ.) եղել է ինտերնացիոնալ բրիգադների գլխավոր տեսուչը (Գալլո անվան տակ), Իսպանական Հանրապետության պարտությունից հետո անցել է Ֆրանսիա, որտեղ ներկալվել է (1941 թվականին ֆրանսիական իշխանությունները Լոնգոին հանձնել են Իտալիայի ֆաշիստական կառավարությանը)։ Մինչև ֆաշիստական ռեժիմի անկումը (1943 թ.) գտնվել է բանտում և աքսորում։ 1943-1945 թվականներին եղել է իտալիական պարտիզանական շարժման ղեկավարներից մեկը, գարիբալդիական (կոմունիստական) բրիգադների գլխավոր հրամանատարը։ 1946 թվականին ընտրվել է ԻԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, 1964 թվականին՝ գլխավոր քարտուղար, 1972 թվականին՝ ԻԿԿ նախագահ։ Լոնգոի կապիտալիզմի վերլուծությանը, ընդդեմ ֆաշիզմի, հանուն դեմոկրատիայի և սոցիալիզմի իտալական ժողովրդի պայքարի պրոբլեմներին նվիրված աշխատությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1975 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 657 CC-BY-SA-icon-80x15.png