Տեղեկատվության չափման միավորներ
Տեղեկատվության չափման միավորներ, նախատեսված են տեղեկույթի հետ կապված տարբեր բնութագրերի չափման համար։ Առավել հաճախ տեղեկույթի չափումը վերաբերում է համակարգչի հիշողության ծավալի չափմանը՝ հիշող սարքերին և կապի թվային կանալներով փոխանցվող տվյալների ծավալի չափմանը։
Տեղեկատվության քանակի չափման միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառվում են տվյալների ծավալում ինֆորմացիայի քանակի չափման համար՝ տեղեկատվական էնտրոպիա։
Տեղեկույթի քանակի չափման առաջին մոտեցում
Համակարգչում ցանկացած տեղեկույթ ներկայացվում է երկուական կոդավորմամբ՝ մեկերի և զրոների հաջորդականությամբ (բիթերով)։ Այս դեպքում տեղեկույթի քանակը չափվում է զրոների և մեկերի հաջորդականության երկարությամբ, իսկ այդ հաջորդականության մեկ դիրքը համարվում է տեղեկույթի միավոր[1]։
Տեղեկույթի քանակի չափման երկրորդ մոտեցում
Տեղեկույթի բովանդակությամբ է պայմանավորված նրա քանակը։ Վերջինս կապված է տեղեկույթի ստացման արդյունքում անորոշության աստիճանի կրճատման հետ։
Տեղեկույթի այն քանակությունը, որն անորոշությունը կրճատում է երկու անգամ, ընդունվում է որպես տեղեկույթի քանակի միավոր։
Առաջնային միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալների ծավալի առաջնային բնութագիրը հանդիսանում է հնարավոր իրավիճակների քանակը։ Տվյալների ծավալի առաջնային չափման միավորը հանդիսանում է մեկ հնարավոր իրավիճակը (արժեք, կոդ)։
Երկրորդական միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալների ծավալի երկրորդական բնութագրիչը հանդիսանում է կարգը։ Մեկ կարգի տարողունակությունը (ծավալը) կարող է լինել տարբեր՝ կախված կոդավորման համակարգում ընդունված հիմքից։
Երկուական, երեքական և տասական կոդավորման համակարգերում մեկ կարգի տարողունակությունը.
Մեկ երկուական կարգ` (բիթ) ունի 2 հնարավոր վիճակ (արժեք, կոդ)։
Մեկ երեքական կարգ` (տրիտ) ունի 3 հնարավոր վիճակ (արժեք, կոդ)։
…
Մեկ տասական կարգ` (դեցիտ, դիթ) ունի 10 հնարավոր վիճակ (արժեք, կոդ)։
…
Երրորդային միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալների ծավալի երրորդային բնութագրերն ունեն բազմաթիվ կարգեր։
Բազմաթիվ կարգերի թողունակությունը հավասար է այդ բազմաթիվ կարգերի հնարավոր իրավիճակների քանակին։ Այն որոշվում է Կոմբինատորիկայում, հավասար է կրկնողությունների տեղաբաշխմանը և հաշվվում է հետևյալ բանաձևով.
- հնարավոր իրավիճակներ (կոդեր, արժեքներ)
որտեղ
- — մեկ կարգի (ընտրված կոդավորման համակարգի հիմքը) հնարավոր իրավիճակների քանակը ,
- — կարգերի բազմությունում կարգերի քանակը։
Կարգերի բազմությունում թողունակությունն իրենից ներկայացնում է Ցուցադրական ֆունկցիա հիմքերի կարգերի քանակից` հավասար մեկ կարգերի հնարավոր իրավիճակներին։
Օրինակ՝
1 բայթը բաղկացած է 8-ական () երկուական կարգերից () և կարող է ընդունել
հնարավոր իրավիճակներ (արժեքներ, կոդեր)։
Լոգարիթմական միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ որոշ մեծություններ, այդ թվում տվյալների ծավալը, իրենցից ներկայացնում են Ցուցադրական ֆունկցիա, ապա նպատակահարմար է օգտվել ոչ թե հենց այդ մեծություններից, այլ նրանց լոգարիթմներից։
Տվյալների ծավալը նույնպես կարելի է ներկայացնել լոգարիթմական տեսքով՝ ինչպես հնարավոր իրավիճակների քանակի լոգարիթմ[2]։
Տեղեկույթի ծավալը (տվյալների ծավալը) կարող է չափվել լոգարիթմով։
Երկուական տվյալների ծավալների համար նպատակահարմար է կիրառել երկուական լոգարիթմներ.
- հնարավոր իրավիճակներ, երկուական կարգ = 1 բիթ
- հնարավոր իրավիճակներ, երկուական կարգ = 1 բայթ (Օկտետ)
- հնարավոր իրավիճակներ, երկուական կարգ = 1 Կիբիբայթ (ԿիբիՕկտետ)
- հնարավոր իրավիճակներ, երկուական կարգ = 1 Մեբիբայթ (ՄեբիՕկտետ)
- հնարավոր իրավիճակներ, երկուական կարգ = 1 Գիբիբայթ (Գիբիօկտետ)
- հնարավոր իրավիճակներ, երկուական կարգ = 1 Տեբիբայթ (ՏեբիՕկտետ)
Նվազագույն ամբողջ թիվը, որի լոգարիթմը դրական է՝ 2-ն է։ Նրան համապատասխան բիթ միավորը հանդիսանում է թվային տեխնիկայում տեղեկույթի հաշվարկման հիմքը։
Երեքական տվյալների համար նպատակահարմար է կիրառել երեքական լոգարիթմներ։
- հնարավոր իրավիճակներ, երեքական կարգ (տրիտ)
- հնարավոր իրավիճակներ, երեքական կարգ (տրիտ) = 1 Տրայտ.
3 թվին համապատասխոնող միավորը՝ տրիտը, հավասար է log23≈1,585 բիթի։
Տասական տվյալների ծավալի համար նպատակահարմար է կիրառել տասական լոգարիթմներ.
- հնարավոր իրավիճակներ, տասական կարգ = 1 դեցիտ
- հնարավոր իրավիճակներ, տասական կարգ = 1 կիլոդեցիտ
- հնարավոր իրավիճակներ, տասական կարգ = 1 մեգադեցիտ
- հնարավոր իրավիճակներ, տասական կարգ = 1 գիգադեցիտ
10 թվին համապատասխանող միավորը՝ դեցիտ, հավասար է log210≈3.322 բիթ։
Կապի մետաղալարային տեխնիկայում (հեռագիր, հեռախոս) և ռադիո, ինֆորմացիայի միավորը պատմականորեն առաջին անգամ ստացավ բոդ արժեքը։
Բիթից ստեղծված միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տետրադա, կիսաբայթ, նիբբլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական նշանակություն ունեն չորս երկուական կարգերը՝ 4 բիթ տետրադա, կիսաբայթ, նիբբլ, որոնք իրենց մեջ համատեղում են մեկ հաշվարկման տասնվեցական համակարգի թվում պարունակվող ինֆորմացիայի քանակ՝
1 տետրադա (կիսաբայթ, նիբբլ)= 4 բիթ
Բայթ[խմբագրել | խմբագրել կոդը]
1 բայթ=8 բիթ[3] Սկզբունքորեն, բայթը որոշվում է կոնկրետ համակարգչի հիշողության հասցեավորման համար, որպես նվազագույն քայլ։ Հին մեքենաների համար պարտադիր չէր, որ բայթը հավասար լինի 8 բիթի։
Այժմ բայթը հաճախ հաշվում են հավասար 8 բիթի։
Կիլոբայթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ տարողությամբ հիշող սարքերի և մեծ քանակությամբ տեղեկատվության չափման համար կիրառում են չափման ավելի մեծ միավորներ՝ կիլոբայթ։ 1 կիլոբայթ=1024 բայթ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ինֆորմատիկա 10, ընդհանուր և հումանիտար հոսքեր»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-27-ին։ Վերցված է 2015-07-16
- ↑ «логарифм» на answers.com(անգլ.)
- ↑ Տեղեկատվության քանակ