Հիշող սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիշող սարք , հաշվողական մեքենայի բաղկացուցիչ մաս կամ ինքնուրույնսարք, որը նախատեսված է ինֆորմացիան գրանցելու, պահելու և վերարտադրելու համար։ Ամենամեծ կիրառումը հիշող սարքերը ստացել են թվային հաշվողական մեքենաներում (ԹՀՄ), ինչպես նաե ավտոմատիկայի սարքերում, հեռուստամեխանիկյում, միջուկային ֆիզիկայում են։ Հիշող սարքերը հիմնականում բնորոշվում է տարողությամբ (պահվող ինֆորմացիայի քանակով), արագագործությամբ (ընտրման և հարցման ժամանակներով) և արժեքով կամ տեսակարար արժեքով։ Հիշող սարքում որպես ինֆորմացիա կրողներ օգտագործվում են էլեկտրոնաճառագայթային խողովակներ, "Հիշող սարքի բլոկ-սխեմա մագնիսական ժապավեններ, թմբուկներ և սկավառակներ են։ Հիշող սարքերը բաժանվում են տեսակների՝ ա. ըստ հարցման բնույթի՝ հասցեային և զուգորդական հիշող սարքեր, բ. ըստ հարցման եղանակի՝ կամավոր հարցման և հաջորդական հարցման հիշող սարքեր, գ. ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ օպերատիվ (ՕՀՍ), մնայուն (ՄՀՍ), արտաքին (ԱՀՍ) և բուֆերային (ԲՀՍ), դ. ըստ ինֆորմացիան պահպանելու ունակության՝ սնումից կախված և անկախ հիշող սարքեր։ Հասցեային հիշող սարքում ինֆորմացիան փնտրվում է նախօրոք հայտնի հասցեով, իսկ զուգորդական հիշող սարքում՝ ըստ ինֆորմացիայի որոշ հատկանիշների։ ԹՀՄ-ում հիմնականում օգտագործվում են հասցեային հիշող սարքեր։ Կամավոր հարցման հիշող սարքում թույլ է տրվում հասցեների ընտըրման կամավոր կարգ, իսկ հաջորդականում հասցեների ընտրությունը կատարվում է միայն որոշակի հաջորդականությամբ։ ՕՀՍ-ն նախատեսված է միջանկյալ թվաբանական հաշվարկների արդյունքները հիշելու, ՄՀՄ-ն՝ խնդրի լուծման ընթացքում չփոփոխվող ինֆորմացիան հիշելու, ԱՀՍ-ն՝ մեքենա մուծվող ինֆորմացիան հիշելու համար։ ԲՀՄ-ն, որն օժտված է բարձր արագագործությամբ և փոքր տարողությամբ, օգտագործվում է մեքենայի առանձին սարքերի արագությունները համաձայնեցնելու համար։ Սնումից կախված, հիշող սարքում սնումը անջատելիս՝ հիշված ինֆորմացիան կորչում է։ Չնայած հիշող սարքերի բազմատեսակությանը, նրանց կարելի է ներկայացնել ընդհանրացված կառուցվածքային սխեմայով, որը բաղկացած է հետեյալ հանգույցներից 1. կուտակիչ (նախատեսված է ինֆորմացիան գրանցելու և պահելու համար), 2. տեղական կառավարման հանգույց (ըստ ժամանակային դիագրամի ներքին ազդանշաններ է մշակում հիշող սարքի հանգույցները կառավարելու համար), 3. թվի ընտրման հանգույց (ընդունում է թվի հասցեի կոդը կամ թվի հայտանիշը և ըստ այդմ իրագործում թվի ընտրությունը), 4. թվի ընդունման հանգույց (ընդունում է գրանցվող ինֆորմացիայի կոդը և կառավարում գրանցման հանգույցը), 5. գրանցման հանգույց (գրանցվող թվի կոդը ձեափոխվում է կուտակիչի կարգային գծերի կառավարման ազդանշանների), 6. ընթերցման հանգույց (կուտակիչից ընթերցված ինֆորմացիան ձեափոխվում է մեքենայի ստանդարտ ազդանշանների), 7. ինֆորմացիայի առաքման հանգույց (նախատեսված է ընթերցված ինֆորմացիան կարճատև պահելու համար)։


 
 
 
 
 
{{{Տեղական կառավարման հանգույց}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Թվի ընտրման հանգույց}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Գրանցման հանգույց}}}
 
{{{Կուտակիչ}}}
 
{{{Ընթերցման հանգույց }}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Թվի ընդունման հանգույց}}} {{{Ինֆորմացիայի առաքման հանգույց}}}
 
 
 
 
 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png