Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր
Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Օգոստոսի 9 |
սկսած | 1995 |
Հաստատված | դեկտեմբերի 23, 1994 |
Հիմնադիր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր (անգլ.՝ International Day of the World’s Indigenous, արաբ․՝ اليوم الدولي للشعوب الأصلية في العالم, իսպ.՝ Día International de las Poblaciones Indígenas, ֆր.՝ la Journée internationale des populations autochtones), միջազգային տոն, որը նշվում է օգոստոսի 9-ին։
Օգոստոսի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1994 թվականին (դեկտեմբերի 23-ի № 49/214 որոշում) հռչակվել է Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր և նշվում է ամեն տարի։
2004 թվականի դեկտեմբերի 20-ին № 59/174 որոշմամբ Գլխավոր ասամբլեան հռչակել է աշխարհի բնիկ ժողովուրդների երկրորդ միջազգային տասնամյակը՝ «Գործողության և արժանապատվության տասնամյակ» կարգախոսով որոշվել է շարունակել տոնել բնիկ ժողովուրդների Միջազգային օրը երկրորդ տասնամյակի ընթացքում։ Վեհաժողովը խնդրել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ անել կառավարություններին՝ տոնել այդ օրը ազգային մակարդակով։
2009 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի քարտուղարությունը թողարկել է հատուկ փոստային նամականիշներ՝ նվիրված այդ Միջազգային օրվան[1]։
2005 թվականի իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել խոստանալ
![]() |
…ամենուր ընդլայնել բնիկ ժողովուրդների հետ համերաշխության շրջանակը և աշխատել նրանց հետ համատեղ, որպեսզի ապահովվեն նրանց զարգացման հնարավորությունները խաղաղության և անվտանգության պայմաններում՝ հարգելով մարդու իրավունքները, որոնք նրանցից շատերին երկար ժամանակ մերժել են։ | ![]() |
Օրվա թեման[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 թվական - «Բնիկ ժողովուրդների արտագաղթ և տեղավորում»
- 2017 թվական -
- 2016 թվական -
- 2015 թվական - «2015 թվականից հետո օրակարգ. բնիկ ժողովուրդների առողջության և անվտանգության ապահովում»
- 2014 թվական - «Կամրջել բացը. բնիկ ժողովուրդների իրավունքների իրականացում»
- 2013 թվական - «Բնիկ ժողովուրդների դաշինքների ստեղծում. պայմանագրերի վիճակի, համաձայնագրերի և կառուցողական այլ պայմանավորվածությունների համապատասխանություն»
- 2012 թվական - «Մասսայական լրատվամիջոցների հասանելիություն և ծառայեցում բնիկ ժողովուրդներին»
- 2011 թվական - «Բնիկ ժողովուրդների ստեղծարարություն. արժևորելով ավանդույթներն ու մշակույթը՝ մեր սեփական ապագայի ստեղծում»
- 2010 թվական - «Բնիկ ժողովուրդներին պատկանող կինոգործիչներ»[2]
- 2009 թվական - «Բնիկ ժողովուրդներ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ»
- 2008 թվական - «Պետությունների և բնիկ ժողովուրդների միջև հաշտեցում և համագործակցում»
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղաբնիկ ժողովրդի ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Выпуск марок в 2009г.
- ↑ www.un.org https://www.un.org/ru/events/indigenousday/index.shtml։ Վերցված է 2020-08-10